Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-2-Ն-4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.01.2021-01.10.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.25-2021.02.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2021
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.01.2021
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.10.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԴԽ-2-Ն-4

2021 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ ԲԴԽ-53-Ն-9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

 1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 26-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հիշյալ ժամկետը, բացառիկ դեպքերում՝ Գնահատման հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ, կարող է երկարաձգվել մինչև մեկ ամսով»:

2) Որոշման 2-րդ հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը «ակտ» բառից հետո լրացնել «(բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված գաղտնի տեղեկություններ պարունակող դատական ակտերի)» բառերով:

3) Որոշման 2-րդ հավելվածը լրացնել նոր՝ 3.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Սույն կարգի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված նյութերը և տեղեկատվությունը Դատական դեպարտամենտի կողմից տրամադրվում են համապատասխան ծրագրային և տեխնիկական լուծումների առկայության դեպքում»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ

Ռ. Վարդազարյան

 

 2021 թ. հունվարի 21

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2021 թվական: