14.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2021 թվականի N 26-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, սույն որոշման հավելվածում ներառված մարմիններին ամրացված 5 միավոր տրանսպորտային միջոցները՝ (այսուհետ՝ գույք) համաձայն hավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
2. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների՝ պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
15.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 26-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Հ/Հ |
Մակնիշը |
Պետական համարա- նիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Պետական եկամուտների կոմիտե | ||||||
1. |
ՈՒԱԶ PATRIOT 2.7 L |
144 BB 01 |
2015 |
XTT316300F1048407 |
7, 215, 440.0 |
3, 179, 448. 72 |
2. |
ՈՒԱԶ PATRIOT 2.7 L |
175 BB 01 |
2015 |
XTT316300F1047777 |
7, 215, 440.0 |
3, 179, 448. 72 |
3. |
ՈՒԱԶ PATRIOT 2.7 L |
176 BB 01 |
2015 |
XTT316300F1048428 |
6, 829, 070.0 |
3, 009, 196. 66 |
Կադաստրի կոմիտե | ||||||
4. |
ՈՒԱԶ 390994 |
055 ՏՏ 60 |
2008 |
XTT39099480441046 |
2, 000, 000.0 |
1, 975, 674.3 |
5. |
ՈՒԱԶ 39629-016 |
025 SS 60 |
2009 |
XTT39629290474583 |
2, 150, 000.0 |
2, 123, 849. 8 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |