ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2021 թվականի N 44-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայ օգնություն և զարգացման» («ARDA») հիմնադրամի կողմից՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի, Լոռու և Գուգարաց թեմերում ապաստանած Արցախից բռնահանված ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (98 տեղ, 1,871 կգ ընդհանուր քաշով, 4960 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2021 թ. հունվարի 25 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2021 թ. հունվարի 25-ի N 44-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեք |
1. |
Հագուստ |
արկղ |
90 |
4,101 |
2. |
Կոշիկ |
արկղ |
3 |
278 |
3. |
Քնապարկ |
արկղ |
3 |
379 |
4. |
Բժշկական պարագաներ |
արկղ |
1 |
76 |
5. |
Ծածկոց |
արկղ |
1 |
126 |
Ընդամենը |
98 |
4,960 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|