Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2006 թվականի N 247-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 763 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 763 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`
Գ. Ղարիբջանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Աբրահամյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ |
Վ. Աթալյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ |
Գ. Թևոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի սահմանային ծառայության կազմակերպման բաժնի պետ, փոխգնդապետ |
Հ. Թորոսյան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ |
Լ. Կարապետյան | - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային վերահսկողության վարչության պետ |
Ա. Մկրտումյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության բաժնի պետ, գնդապետ |
Վ. Հակոբյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ |
Ա. Ազնավուրյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ |
Հ. Պետրոսյան | - «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն |
Հ. Վարդանյան | - «Հողշինմոնիթորինգ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն |
Է. Հակոբյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության ռեֆերենտ»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|