Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-8-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (08.11.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.29/53(288) Հոդ.999
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի սեպտեմբերի 24-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60, այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի 4-րդ կետը «հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի» բառերից հետո լրացնել «երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հետ կապված փաստաթղթերի հավաստիության, ապրանքների և տեխնոլոգիաների՝ ներկայացված ելակետային տվյալներին համապատասխանության» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը «- լիցենզավորող պետական մարմինները:» պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը,

- Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը,»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. հոկտեմբերի 20
Երևան
ՀՕ-8-Ն