Գլխավոր տեղեկություն
Համար
N 1422-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (20.01.2021-25.12.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.17/58(792) Հոդ.1303
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2010 թվականի N 1422-Ն

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԼ ՀԻԴՐՈԲԻՈՆՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՄԵՋ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնների արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների հսկողության արդյունքների գրանցման ձևաթղթի լրացման իրավասու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

(2-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ 15-օրյա ժամկետում հաստատել ձկնաբուծությամբ զբաղվող և Եվրոպական միության երկրներ լիազոր մարմին արտահանման հայտ ներկայացրած ձկնաբուծական տնտեսությունների կողմից սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն ներկայացվող հաշվետվության ձևերը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ յուրաքանչյուր տարի դեկտեմբերի առաջին տասնօրյակում հրապարակել`

1) կենդանաբուժության բնագավառում չթույլատրված դեղամիջոցների ցանկը.

2) կենդանաբուժության բնագավառում չթույլատրված, սակայն ընթացիկ տարում հանրապետությունում կիրառված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը.

3) կենդանաբուժության բնագավառում չգրանցված, սակայն ընթացիկ տարում հանրապետությունում կիրառված դեղերի ցանկը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. նոյեմբերի 11
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 հոկտեմբերի 21-ի N 1422-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԼ ՀԻԴՐՈԲԻՈՆՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՄԵՋ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի (խումբ Ա, անաբոլիկ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ, որոնք երաշխավորված չեն կիրառելու անասնաբուծությունում, և խումբ Բ, անասնաբուժական դեղամիջոցներ` ներառյալ արգելված դեղամիջոցները, որոնք հնարավոր է օգտագործվեն անասնաբուժական նկատառումներով, ինչպես նաև քիմիական աղտոտիչները) մնացորդային առավելագույն քանակների (այսուհետ` մնացորդային նյութեր) հսկողության իրականացման համար անհրաժեշտ կարգը, նմուշառման ընթացակարգը և դրա պայմանները:

2. Նմուշառումը կատարում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)` պետական վերահսկողության իրականացման շրջանակներում:

(2-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

3. Տեսչական մարմինն ապահովում է ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ մնացորդային նյութերի հսկողության արդյունքների գրանցման ձևաթղթի լրացումը` Եվրոպական միությունում ընդունված ծրագրային համակարգի համաձայն:

(3-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

4. Մնացորդային նյութերի հսկողության արդյունքների գրանցման ձևաթուղթը պարունակում է հետազոտված նմուշների և դրական արդյունքների մասին քանակական տեղեկատվություն` ըստ նմուշների տեսակների` համաձայն ձևի:

5. Հսկողության ենթակա մնացորդային նյութերը պատկանում են Ա և Բ խմբերին.

1) Ա խումբը ներառում է անաբոլիկ ազդեցությամբ և օգտագործման համար չերաշխավորված նյութերը`

ա. ստիլբեններ, դրանց աղեր և եթերներ` Ա1 (A1),

բ. անտիթիրոիդներ (վահանաձև գեղձի) ագենտներ` Ա1(A2),

գ. ստերոիդներ` Ա3 (A3),

դ. ռեզորցիկլիկ թթվային լակտոններ` ներառյալ զերանոլ Ա4-ը (A4),

ե. բետա-ագոնիստներ Ա5(A5),

զ. նյութեր, որոնց համար մնացորդային առավելագույն քանակ սահմանված չէ` Ա6 (A6).

2) Բ խումբը ներառում է Բ1` անասնաբուժական դեղամիջոցների` ներառյալ գրանցում չստացած, բայց գործնականում օգտագործվող նյութերը, Բ2` այլ անասնաբուժական դեղամիջոցների և Բ3` աղտոտիչների խմբերը`

ա. Բ1 խմբի անասնաբուժական դեղամիջոցներն են հակամանրէային նյութերը` ներառյալ սուլֆանիլամիդային պատրաստուկները և խինոլոնները,

բ. Բ2 խմբի այլ անասնաբուժական դեղամիջոցներն են`

Բ2ա (B2a)` հակահելմինթոզային միջոցները,

Բ2բ (B2b)` հակակոկցիդիոզային միջոցները, այդ թվում` նիտրոիմիդազոլները,

Բ2գ (B2c)` կարբամատները և պիրեթրոիդները,

Բ2դ (B2d)` սեդատիվները,

Բ2ե (B2e)` ոչ ստերոիդային, հակաբորբոքային դեղամիջոցները,

Բ2զ (B2f)` դեղաբանական ակտիվ այլ նյութեր,

գ. Բ3 աղտոտիչներն են`

Բ3ա (B3a)` քլորի օրգանական միացությունները (PcBs),

Բ3բ (B3b)` ֆոսֆորի օրգանական միացությունները,

Բ3գ (B3c)` քիմիական տարրերը,

Բ3դ (B3d)` միկոտոքսինները,

Բ3ե (B3e)` ներկանյութերը (դեղաբանական ազդեցությամբ օժտված),

Բ3զ (B3f)` այլ նյութեր:

6. Ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ անասնաբուժական դեղամիջոցների` մնացորդային նյութերի հսկողությունն իրականացվում է տվյալ նյութի լաբորատոր հայտնաբերման` Եվրոպական միությունում ընդունված ստանդարտով և ՀՍՏ ԻՍՕ 17025 հավատարմագրված լաբորատորիայում: Լաբորատորիաներն ընտրվում են մրցութային տարբերակով:

7. Լաբորատոր հետազոտման համար անհրաժեշտ նմուշը ներկայացվում է ստանդարտով սահմանված քանակությանը համապատասխան:

8. Լաբորատոր փորձարկումներով անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Կենդանական ծագման մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները սահմանելու մասին» N 1196-Ն որոշմամբ սահմանված ցուցանիշներին համապատասխան:

9. Ընտրված փորձարկման լաբորատորիաները վտանգավոր նյութի հայտնաբերման դեպքում պարտավոր են մեկօրյա ժամկետում տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

10. Նմուշների թիվն Ա խմբի նյութերի հսկողության համար կազմում է ընդհանուր նմուշների 1/3-ը, Բ խմբի նյութերի համար` 2/3-ը:

11. Ա խմբի նյութերի հսկողության համար նմուշառում կատարվում է արտադրող, վերամշակող, իրացնող կազմակերպությունում, Բ խմբի նյութերի հսկողության համար` իրացնող կազմակերպությունում պատրաստի արտադրանքից, իսկ մնացորդային քանակների դրական արդյունքի հայտնաբերման դեպքում` նաև արտադրող կազմակերպությունում:

12. Մինչև 100 տոննա ձկան արտադրողականություն ունեցող կազմակերպությունում կատարվում է տարեկան մեկ նմուշառում:

13. Նմուշառման ընթացքում նմուշների թիվը կարող է լինել մեկ և ավելի` կախված տվյալ նյութի նկատմամբ կատարվող անալիտիկ մեթոդի պահանջներից, նաև ձկան տեսակից և չափից:

14. Նմուշառումը կատարվում է կենդանի, թարմ սառեցված, խորը սառեցված, սառը և տաք պայմաններում ծխեցված, ապխտած ջրային կենդանիներից:

15. Նմուշառման մեջ ընդգրկվում են նաև ձկնաբուծությունում օգտագործվող այն անասնաբուժական դեղամիջոցները կամ քիմիական նյութերը, որոնք կարող են բնապահպանական աղտոտման պատճառ լինել:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

 

Ք Ա Ն Ա Կ Ա Կ Ա Ն  Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՎԱԾ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Մնացորդային նյութի խումբը

 
 

Նմուշառման թիվը

Դրական նմուշների թիվը

A1

   

A2

   

A3

   

A4

   

A5

   

A6

   

B1

   

B2

   

B2a

   

B2b

   

B2c

   

B2d

   

B3a

   

B3b

   

B3c

   

B3e

   
(հավելվածը փոփ. 14.01.21 N 47-Ն)