Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-485-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2003-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.30/60(235) Հոդ.1379
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236) 7-րդ հոդվածում`

1) «ժա» և «ժբ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ժա) արտարժույթի առքուվաճառքի գործունեությունը.

ժբ) արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեությունը.».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ի» ենթակետ`

«ի) բիլիարդ խաղի կազմակերպումը:»:

 

Հոդված 2. Օրենքի 593-րդ հոդվածում «500000» թիվը փոխարինել «1000000» թվով:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ և 13-րդ գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Գ Լ ՈՒ Խ  12.

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 70. Արտարժույթի առքուվաճառքի գործունեություն հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով` արտարժույթի առքուվաճառքի գործունեություն է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով տրված արտարժույթի առքուվաճառքի լիցենզիայի հիման վրա արտարժույթի առքուվաճառքի գործունեությունը:

 

Հոդված 71. Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

Վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված արտարժույթի առքուվաճառքի լիցենզիայի հիման վրա գործունեություն իրականացնողները:

 

Հոդված 72. Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար` արտարժույթի առքուվաճառքի գործունեության իրականացման վայրի գտնվելու հետ կապված ուղղիչ գործակցի 50000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 73. Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Արտարժույթի առքուվաճառքի գործունեության իրականացման վայրի գտնվելու հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

ա) Երևան քաղաքի և «Զվարթնոց» օդանավակայանի համար 1.0-ից 1.5-ի շրջանակներում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) այլ վայրերի համար` 0.8:

 

Գ Լ ՈՒ Խ  13.

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 74. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով` արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանված կարգով տրված արտարժույթի դիլերային առքուվաճառքի լիցենզիայի հիման վրա արտարժույթի առքուվաճառքի գործունեությունը:

 

Հոդված 75. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

1. Վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված արտարժույթի դիլերային առքուվաճառքի լիցենզիայի հիման վրա արտարժույթի առքուվաճառքի գործունեություն իրականացնողները:

2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնողների վրա:

 

Հոդված 76. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարը սահմանվում է ամսական 125.0 հազար դրամ:»:

 

Հոդված 4. Օրենքը 16-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 161-րդ գլխով`

 

«Գ Լ ՈՒ Խ  161.

 

ԲԻԼԻԱՐԴ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 901. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

Վճարողներ են համարվում բիլիարդ խաղի կազմակերպման գործունեություն իրականացնողները:

 

Հոդված 902. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 20000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 903. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

 

Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում տեղադրված խաղասեղանների քանակը:

 

Հոդված 904. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Հաստատագրված վճարի հաշվարկման համար գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`

ա) Երևան քաղաքի համար` 2.0.

բ) Երևան քաղաքից դուրս` 1.0:»:

 

Հոդված 5. Օրենքի 94-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`

«4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված խախտումների դեպքում վճարողից գանձվում է տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային տեսչության մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի գումարի չափով:

Վճարողները նշված տուգանքները բյուջե են վճարում հարկային տեսչության մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 6. Օրենքի 97-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 97. Հաստատագրված վճարի չափի ինդեքսավորումը

 

2003 թվականի ապրիլ ամսից սկսած` յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար, սույն օրենքին համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը և սահմանային չափերը (բացառությամբ սույն օրենքի 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սահմանային չափի) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ճշգրտվում են (ավելացվում կամ պակասեցվում են) նախորդ տարվա ընթացքում արձանագրված սպառողական գների ինդեքսի չափով (ստորակետից հետո` երկու նիշի ճշգրտությամբ):»:

 

Հոդված 7. Օրենքի 98-րդ հոդվածում «և «ժթ» » թվարկումը փոխարինել «, «ժթ» և «ի»» թվարկումով:

 

Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 100-րդ հոդվածը:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` քսան օրվա ընթացքում, օրենքի 7-րդ հոդվածի «ժա», «ժբ» և «ի» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել հայտարարություն` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-485-Ն