Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.01.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2021

14.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2021 թվականի N 8-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշմամբ հաստատված N 5 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները տեղակայել Գարեգին Նժդեհի փողոցի N 2/42 հասցեում 2013-2018 թվականների ընթացքում կառուցված հիմնական` 12946,09 քառ. մետր և ծննդատան՝ 3395.12 քառ. մետր մակերեսով տարածքով մասնաշենքերում: «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Վանաձոր քաղաքի Նիզամիի փողոցի N 53/1 հասցեում տեղակայված հիվանդանոցի՝ 3347,26 քառ. մետր մակերեսով տարածքով շինությունը՝ 0,32094 հեկտար հողատարածքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 12062012-06-0061), Վանաձոր քաղաքի Նիզամիի փողոցի N 53/4 հասցեում տեղակայված հիվանդանոցի՝ 220,08 քառ. մետր և 253,74 քառ. մետր մակերեսով տարածքով շինությունները՝ 0,08765 հեկտար հողատարածքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 12062012-06-0063) «, Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի N 8-4, 8-6 և 8-8 հասցեներում տեղակայված հիվանդանոցային համալիրի՝ 4469,18 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները՝ 1,90424 հեկտար հողատարածքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականներ N 05082020-06-0072, 11082020-06- 0035 և 05082020-06-0074): Սույն կետում նշված՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված՝ Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի N 8-8 հասցեում տեղակայված հիվանդանոցային համալիրի՝ 2601,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները՝ 0,62499 հեկտար հողատարածքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 11082020-06-0035) ամրացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին, իսկ Վանաձոր քաղաքի Նիզամիի փողոցի N 53/1, Նիզամիի փողոցի N 53/4, Բանակի փողոց N 8-4 և N 8-6 հասցեներում գտնվող գույքերը հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Թույլատրել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը ազատվող տարածքների հաշվեկշռային արժեքների չափով, բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալի չափը:»:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշումն ընդունվելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում ձեռք բերված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան