Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.01.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2021

14.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2021 թվականի N 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 974-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 974-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի ամբողջ տեքստում «զինվորական կցագրման վկայական» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով ու լրացնել «զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները)» բառերով՝ սույն լրացումը բացառելով որոշման հավելվածի 4-րդ կետում.

2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները):».

3) 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունից հանել «2-5 էջերի» բառերը.

4) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունը.

5) 3-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունից հանել «իսկ 22-րդ հոդվածով սահմանված դեպքում` երեխայի գրավոր համաձայնությունը» բառերը.

6) 3-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական և (կամ) արտասահմանյան անձնագրերը փոխանակելու դեպքում՝ քաղաքացու մշտական բնակության օտարերկրյա պետության քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև տվյալներ` նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական և (կամ) արտասահմանյան անձնագրերի սերիայի և համարի, ստացման վայրի և ժամանակի վերաբերյալ (առկայության դեպքում):».

7) 4-րդ կետում «զինկոմիսարիատի կամ հանրապետական զինկոմիսարիատի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ նրա տարածքային ստորաբաժանումների» բառերով.

8) 19-րդ կետը «ստորագրության» բառից հետո լրացնել «իսկության» բառով.

9) 22․2-րդ կետում «զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ նրա տարածքային ստորաբաժանումների» բառերով.

10) N 4 ձևի 5-րդ կետի «ա» ենթակետում «զինվորական կոմիսարիատը» բառերը փոխարինել «մարմինը» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2021 թվական: