ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 2-րդ հոդվածի 1-ին կետում «- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությունը,» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը,
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը,», իսկ «- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը,» տողը` «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն,» խմբագրությամբ:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը «ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների» բառերից հետո լրացնել «և (կամ) բնապահպանական տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը սկսել «Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից հանել «է» ենթակետը:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետից հանել «խախտումների թույլատրման պատճառները» և «խախտումների վերացման (ուղղումների) համար անհրաժեշտ գործողությունները» բառերը:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«զ) վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին: Փաստաթղթերը վերցնելիս ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք հարկային մարմնի կնիքով կնքում են դրանց կրկնօրինակները և հանձնում տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչներին.»:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետը «և այլն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ հարկային մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող գույքագրման և չափագրման դեպքերի, եթե դրանք չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին» բառերով:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ: Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ 3 տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին:»:
Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետում «15-30» թվերը փոխարինել «30» թվով:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի փետրվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|