Գլխավոր տեղեկություն
Համար
N 884-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2020 թվականի N 884-Ա

 

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված օրթոպեդիկ գործիքների տասներկու լրակազմ (4 տեղ, 17,112 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

2․ «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումները և բաշխումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 30-ի N 884-Ա

որոշման

 

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

N

Բուժհաստատության անվանում

Ապրանքատեսակի անվանում

Չափման միավոր

Քանակ

Միավորի արժեք

Գումար (ԱՄՆ դոլար)

1

«Հանրապետական» բժշկական կենտրոն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

օրթոպեդիկ սարքավորում

հատ

4

1426

5704

  2

Մարտակերտի շրջանային բուժմիավորում

Ռ. Բազյանի անվան փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

օրթոպեդիկ սարքավորում

հատ

2

1426

2852

 3

«Էրեբունի» բժշկական կենտրոն

օրթոպեդիկ սարքավորում

հատ

2

1426

2852

 4

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն

օրթոպեդիկ սարքավորում

հատ

2

1426

2852

  5

Սիսիանի զինվորական հոսպիտալ

օրթոպեդիկ սարքավորում

հատ

2

1426

2852

 

Ընդհանուր (ԱՄՆ դոլար)

17112 դոլար

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան