ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2020 թվականի N 884-Ա
«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված օրթոպեդիկ գործիքների տասներկու լրակազմ (4 տեղ, 17,112 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2․ «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումները և բաշխումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 30-ի N 884-Ա որոշման |
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
N |
Բուժհաստատության անվանում |
Ապրանքատեսակի անվանում |
Չափման միավոր |
Քանակ |
Միավորի արժեք |
Գումար (ԱՄՆ դոլար) |
1 |
«Հանրապետական» բժշկական կենտրոն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն |
օրթոպեդիկ սարքավորում |
հատ |
4 |
1426 |
5704 |
2 |
Մարտակերտի շրջանային բուժմիավորում Ռ. Բազյանի անվան փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն |
օրթոպեդիկ սարքավորում |
հատ |
2 |
1426 |
2852 |
3 |
«Էրեբունի» բժշկական կենտրոն |
օրթոպեդիկ սարքավորում |
հատ |
2 |
1426 |
2852 |
4 |
«Իզմիրլյան» բժշկական կենտրոն |
օրթոպեդիկ սարքավորում |
հատ |
2 |
1426 |
2852 |
5 |
Սիսիանի զինվորական հոսպիտալ |
օրթոպեդիկ սարքավորում |
հատ |
2 |
1426 |
2852 |
Ընդհանուր (ԱՄՆ դոլար) |
17112 դոլար |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |