ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 14-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «մարմինները» բառից հետո, 2-րդ մասը «կարգին համապատասխան» բառերից հետո և 3-րդ մասի առաջին պարբերությունը «առաջ» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում բերված աղյուսակի 6-րդ բաժնի 7-րդ կետը` «7. աուդիտորական ծառայությունների իրականացում», տեղափոխել 18-րդ բաժին` որպես 8-րդ կետ, հետևյալ տեսքով`
8. |
աուդիտորական ծառայությունների իրականացում | ԿՄ | Բ | - | - | - | Ը | Հ | - |
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|