ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2020 թվականի N 876-Ա
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ (WWF-ՀԱՅԱՍՏԱՆ) ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Ա. ԹԱԽՏԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ (2-ՐԴ ՓՈՒԼ)» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող` 9,349,203 դրամ արժողությամբ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոնի վերակառուցման ու արդիականացման աշխատանքներ (2-րդ փուլ)» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) (ՀՎՀՀ՝ 00861992) կողմից «ՄԵԳԱՊՈԼԻՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01254115) 2020 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված՝ N 35/20-GE0056.DF պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիմնանորոգման, վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացում՝ 9,349,203 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 30-ի N 876-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Ա. ԹԱԽՏԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» 2-ՐԴ ՓՈՒԼ
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոնի վերակառուցում և արդիականացում, որը կնպաստի Հայաստանում կենսաբազմազանության, էկոհամակարգային ծառայությունների և մարդու բարեկեցության վրա նրանց ազդեցության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը: | ||||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնություններից | ||||||||||
3. |
Բարեգործը |
1. Անդրսահմանային միացյալ քարտուղարություն (TJS) | ||||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մ/ճ (WWF-Հայաստան) | ||||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն | ||||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
9,349,203 /ինը միլիոն երեք հարյուր քառասունինը հազար երկու հարյուր երեք/ ՀՀ դրամ | ||||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն | ||||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
16.12.2020 - 31.01.2021 | ||||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
| ||||||||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
| ||||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ | ||||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա | ||||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Անդրսահմանային միացյալ քարտուղարություն (TJS), հաշվետվությունների ներկայացում |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|