Գլխավոր տեղեկություն
Համար
N 876-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2020 թվականի N 876-Ա

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ (WWF-ՀԱՅԱՍՏԱՆ) ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Ա. ԹԱԽՏԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ (2-ՐԴ ՓՈՒԼ)» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող` 9,349,203 դրամ արժողությամբ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոնի վերակառուցման ու արդիականացման աշխատանքներ (2-րդ փուլ)» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) (ՀՎՀՀ՝ 00861992) կողմից «ՄԵԳԱՊՈԼԻՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01254115) 2020 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված՝ N 35/20-GE0056.DF պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիմնանորոգման, վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացում՝ 9,349,203 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 30-ի N 876-Ա

որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Ա. ԹԱԽՏԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» 2-ՐԴ ՓՈՒԼ

 

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոնի վերակառուցում և արդիականացում, որը կնպաստի Հայաստանում կենսաբազմազանության, էկոհամակարգային ծառայությունների և մարդու բարեկեցության վրա նրանց ազդեցության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

 Օգտվել ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

1. Անդրսահմանային միացյալ քարտուղարություն (TJS)
հայաստանյան ներկայացուցչության միջոցով
հասցե՝ Հայաստան, 0019, Երևան, Պռոշյան 11/1
Հեռ.՝ +374-10-588983

4.

Ծրագիրը կատարողը

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մ/ճ (WWF-Հայաստան)
Հասցե՝
ք. Երևան, Լյուքսեմբուրգի փ., 7շ., բն. 19 (իրավ.)
ք. Երևան, Պռոշյան 1/1 (գործ.)
ՀՎՀՀ` 00861992
Հեռ` +374 10 58 89 83
  +374 10 54 61 56
Էլ. հասցե` office_am@wwfcaucasus.org

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն
Հասցե՝ ք. Երեւան, Ավան վ/շ, Աճառյան 1
ՀՎՀՀ՝ 00805541
Բնագավառ` կրթություն և գիտություն

6.

Ծրագրի բյուջեն

9,349,203 /ինը միլիոն երեք հարյուր քառասունինը հազար երկու հարյուր երեք/ ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն
Հասցե՝ ք. Երեւան, Ավան վ/շ, Աճառյան 1 «
ՀՎՀՀ՝ 00805541

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

16.12.2020 - 31.01.2021

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի բաղադրիչների գործողությունները

Ժամկետներ

Արժույթը
ՀՀ դրամով

 

Հիմնանորոգման, վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ

դեկտեմբեր 2020 - հունվար 2021

9,349,203

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

9,349,203

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի բաղադրիչների գործողությունները

Ժամկետներ

Արժույթը
ՀՀ դրամով

 

Հիմնանորոգման, վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների ձեռքբերում

 

9,349,203

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Անդրսահմանային միացյալ քարտուղարություն (TJS), հաշվետվությունների ներկայացում
WWF-Կովկասյան գրասենյակ, ֆինանսական և տեխնիկական հաշվետվությունների ներկայացում
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ