Գլխավոր տեղեկություն
Համար
N 2208-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2020

30.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2020 թվականի N 2208-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1724-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄՈԴԵՌՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1724-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը փոխարինել հետևյալ նոր՝ 2-րդ և 4-րդ կետերով.

 

«

2.

3909390000

Ամինա

ամինալդեհիդային խեժերի հիմքով պնդացուցիչ նյութ՝ սպունգի արտադրության մեջ օգտագործվող

կգ

10 000

Չինաստան

55 000 000

4.

2915907000

Անագի օկտոատ

անագի օկտոատ՝ սպունգի արտադրության մեջ օգտագործվող

կգ

20 000

Չինաստան

9 000 000

».

 

2) հավելվածը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ և 6-րդ կետերով.

 

«

5.

3208909109

Ներկ

ներկեր սինթետիկ պոլիմերների հիմքով՝ սպունգի արտադրության մեջ օգտագործվող

կգ

10 000

Թայվան

6 000 000

6.

2903120000

Դիքկորմեթան

դիքկորմեթան՝ սպունգի արտադրության մեջ օգտագործվող

կգ

15 000

Չինաստան

4 000 000

»:

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան