ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 861-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մարտիգ համայնքի Ֆրանս-հայկական ասոցիացիայի կողմից աջակցության նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (5 տեղ, 598 կգ ընդհանուր քաշով, 533 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 25-ի N 861-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
N |
Ապրանքի անվանում |
Տեղ |
Բրուտտո (կգ) |
Արժեք (եվրո) |
1 |
Մեխանիկական քայլակ, անվասայլակ |
2 |
120 |
225 |
2 |
Մեխանիկական քայլակ, հենակ |
1 |
113 |
58 |
3 |
Ստերիլ բժշկական սարքավորում |
1 |
127 |
100 |
4 |
Տաք հագուստ /նոր/ |
1 |
238 |
150 |
Ընդամենը |
598 |
533 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|