Գլխավոր տեղեկություն
Համար
N 1177-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.02.2021-24.02.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2020 թվականի N 1177-Ն

 

«ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 5-րդ մասի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի, 24-րդ և 25.1-ին հոդվածների, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 461-Ն որոշմամբ ստեղծված «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության՝ հիմնադրի լիազորությունները փոխանցելով Երևան համայնքին:

2. «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ է հանդիսանում «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, որին անցնում են վերակազմակերպված «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան։

3․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ N 04062020-01-0217, N 04062020-01-0099, N 04062020-01-0167)՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 106/1 շենքի 90 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը՝ 1153.3 քառ. մետր մակերեսով, Երևան քաղաքի Մետաղագործների փողոցի 21 հասցեում գտնվող՝ 284.2 և 117 քառ. մետր մակերեսներով հողամասերը՝ 866.200.000 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք), հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու համար:

4․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելուց և «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման աշխատանքներն ավարտելուց հետո 15-օրյա ժամկետում «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր։

6․ Առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2021 թվականի մայիսի 31-ը հաստատել՝

ա. վերակազմավորման կարգը, պայմանները և փոխանցման ակտը,

բ. «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նախատեսելով դրույթ այն մասին, որ ընդունելության առաջնահերթության իրավունքից օգտվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների (աշխատողների), ինչպես նաև Երևան քաղաքում բնակվող այլ հանրային ծառայողների երեխաները.

2) մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ապահովել՝

ա. «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,

բ. «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը:

(6-րդ կետը փոփ. 26.11.20 N 1838-Ն, 25.02.21 N 238-Ն)

7. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքներից, ինչպես նաև կնքվող պայմանագրերից բխող ծախսերը կատարվում են Երևան համայնքի միջոցների հաշվին։

8․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 461-Ն որոշումը։

9․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 20

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2020 թվական: