ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2020 թվականի N 864-Ա
«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 3,911,933 դրամ արժողությամբ «Ջերմիկ անկյուն» խմբային տների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01242562) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 012.08.13 0661 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,158,330 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2018 թվականի հունիսի 21-ին կնքված` N 051061812265 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,042,497 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2019 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված` N 0385519/32 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 420,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2018 թվականի հունիսի 28-ին կնքված` N 0227445 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 280,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2020 թվականի հունիսի 26-ին կնքված` N 7020570 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 420,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 02500052) 2009 թվականի փետրվարի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 48,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Վեոլիաջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի նոյեմբերի 25-ին կնքված` N 01-0017-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 195,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 7-188-0-0-40 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2020 թվականի նոյեմբերի 18-ին կնքված` N 33-1091-0-23-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2018 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված` N Կ 01-0184 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում (2 անգամ)` 26,240 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2018 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված` N Կ 06-0584 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում (2 անգամ)` 21,866 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ջերմիկ անկյուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 28-ի N 864-Ա որոշման |
«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐԻ
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նկարագիրը |
«Ջերմիկ անկյուն» խմբային տների ծրագրի նպատակն է՝ միայնակ, խնամքի կարիք ունեցող մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց կենսապահովման նվազագույն պայմանների և կացարանի ապահովումը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Ջերմիկ անկյան բարեկամներ» ինկորպորացիա |
4. |
Ծրագրի կատարողը |
Ծրագիրն իրականացվում է «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրը իրականացվում է հետևյալ հասցեներում՝ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3 911 933 (երեք միլիոն ինը հարյուր տասնմեկ հազար ինը հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
1) «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղ․, 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն հասցեում, բնակիչներն են՝ 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներ ավարտած, մտավոր հաշմանդամություն ունեցող միայնակ անձիք։ «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Կոտայքի մարզի գյուղ Առինջ, 20 փող․, 6 տուն հասցեում, բնակիչներն են՝ 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներ ավարտած, մտավոր հաշմանդամություն ունեցող միայնակ անձիք։ «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Արարատի մարզի Գեղանիստ համայնք, 27 փող․, 23/1 տուն հասցեում, բնակիչներն են՝ 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներ ավարտած, մտավոր հաշմանդամություն ունեցող միայնակ անձիք։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագրի իրականացման ժամկետն է՝ 01 հունվար 2021 թ․ - 31 դեկտեմբեր 2021 թ․։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղ․, 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն հասցեում, գործունեության ընթացքում կատարվում են կոմունալ վճարումներ, որի տարեկան հաշվարկը կազմում է 1 847 570 (մեկ միլիոն ութ հարյուր քառասունյոթ հազար հինգ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ (առանց ԱԱՀ-ի), որից՝ գազ-1 158 330 ՀՀ դրամ, ջրամատակարարում և ջրահեռացում-195 000 ՀՀ դրամ, էլեկտրաէներգիա- 420 000 ՀՀ դրամ, հեռախոսակապ-48 000 ՀՀ դրամ, գազի սպասարկում - 26 240 ՀՀ դրամ։ Ծրագրի շրջանակներում միջոցառումները նախատեսվում է իրականացնել 01․01․2021 - 31․12.2021 թթ․ ընկած ժամանակահատվածի ընթացքում։ «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Արարատի մարզի Գեղանիստ համայնք, 27 փող․, 23/1 տուն հասցեում, գործունեության ընթացքում կատարվում են կոմունալ վճարումներ, որի տարեկան հաշվարկը կազմում է 570 000 (հինգ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ (առանց ԱԱՀ-ի), որից էլեկտրաէներգիա – 420 000 ՀՀ դրամ, ջրամատակարարում և ջրահեռացում – 150 000 ՀՀ դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսված գինը։ |
Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ակնկալվում է հարկային արտոնություն ստանալ հետևյալ գործարքների մասով՝ Պայմանագիր կնքված գազի մատակարարման (07.07.2013 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 10 000 խ/մ (1 158 330 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի), էլեկտրաէներգիայի մատակարարման (21.12.2019 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 12 000 կվտ/ժ (420 000 ՀՀդրամ՝ առանց ԱԱՀ-ի), հեռախոսակապի մատակարարման (20.02.2009 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 48 000 ՀՀ դրամ՝ առանց ՀՀ դրամի, ջրի մատակարարման և ջրահեռացման (25.11.2017 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 1 300 խ/մ (195 000ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի) և գազի սպասարկման (06.10.2018 թ․ - 3 տարի ժամկետով), որի տարեկան ծախսը կազմում է 26 240 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի Պայմանագիր կնքված գազի մատակարարման (21.06.2018 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 9 000 խ/մ (1 042 497 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի), էլեկտրաէներգիայի մատակարարման (28.06.2018 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 8 000 կվտ/ժ (280 000 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի), ջրի մատակարարման և ջրահեռացման (10.12.2018 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 1 000 խ/մ (150 000ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի) և գազի սպասարկման (26.10.2018 թ․ - 3 տարի ժամկետով), որի տարեկան ծախսը կազմում է 21 866 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի Պայմանագիր կնքված էլեկտրաէներգիայի մատակարարման (26.06.2020 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 12 000 կվտ/ժ (420 000 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի), ջրի մատակարարման և ջրահեռացման (18.11.2020 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 1 000 խ/մ (150 000ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի)։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Կոտայքի մարզպետարանի, ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի, Արարատի մարզպետարանի, ՀՀ Արարատի մարզի Գեղանիստ համայնքի, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ։ Ինչպես նաև նախատեսվում է համագործակցություն սոցիալական աջակցության տարածքային մարմինների հետ՝ շահառուների ընտրության շրջանակներում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«Ջերմիկ անկյուն» հիմնադրամը պարբերաբար և նաև իրենց պահանջով հաշվետվություն է ներկայացնում բարեգործին, իրականացնում է անկախ աուդիտորական վերահսկողություն։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|