Գլխավոր տեղեկություն
Համար
N 794-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.30/73(1628)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
09.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2020 թվականի N 794-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 677-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 29-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արցախի Հանրապետությունում պատերազմական գործողություններից տուժած, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող անձանց սոցիալական աջակցության տրամադրում» ծրագրի մասին» N 677-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետում «24,400,000 դրամ» բառերը փոխարինել «53,680,000 դրամ» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01533153) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02226764) 2020 թվականի նոյեմբերի 2-ին կնքված՝ N 01/Ն պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հրուշակեղենի ձեռքբերում` 466,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02556388) 2020 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված՝ N 09/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի և ջրի ձեռքբերում` 6,837,959.54 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01237057) 2020 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված՝ N 11/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հագուստի, հողաթափերի, պայուսակների, մոմերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում` 4,318,658.33 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02205001) 2020 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված՝ N 12/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բժշկական պարագաների ձեռքբերում` 67,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Աստերիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01537077) 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված՝ N 13/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բժշկական պարագաների ձեռքբերում` 62,150 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Նուտրիբեյբի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00180298) 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված՝ N 14/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կաթնախառնուրդի ձեռքբերում` 456,300 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

7) «ՄԻՆԻՍՈ ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02271455) 2020 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված՝ N 16/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարտկոցների (AA) ձեռքբերում` 107,500 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Մեխակ Մարտիրոսյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 23080339) 2020 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված՝ N 22/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինային էլեկտրոկայանների ձեռքբերում` 563,333.34 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Սմարթլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01548908) 2020 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված՝ N 23/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրենական պիտույքների և խաղերի ձեռքբերում` 193,908.34 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

10) «ԱԹԵՆՔ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00006487) 2020 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված՝ N 24/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տավարի շոգեխաշած մսի ձեռքբերում` 2,821,005 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 9-ի N 794-Ա

որոշման

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1

Ծրագրի նպատակը

Արցախի Հանրապետությունում 27.09.2020 թ. սկսված պատերազմական գործողություններից տուժած, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող անձանց սոցիալական աջակցության տրամադրում

2

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով այլ արտոնություններից

3

Բարեգործը

Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ ԱվենյուՍաութ)

4

Ծրագիրը կատարողը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` ք. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ-01533153

5

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ամբողջ տարածք, բնագավառը՝ սոցիալական

6

Ծրագրի բյուջեն

53,680,000 ՀՀ դրամ

7

Բարեգործություն ստացողը

2020 թ. -ի դրությամբ շահառուներ են հանդիսանում Արցախի Հանրապետությունում 27.09.2020 թ. սկսված պատերազմական գործողություններից տուժած, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող անձինք:

8

Ծրագրի իրականացման տևողությունը

Աջակցության նշված ծավալներն ու ծախսերը նախատեսված են մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը ժամկետի համար

9

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում 2020 թ. նախատեսվում է տարբեր միջոցառումներ կազմակերպել՝ ուղղված Արցախի Հանրապետությունում 27.09.2020 թ. սկսված պատերազմական գործողություններից տուժած, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող անձանց սոցիալական կարիքների որոշ չափով բավարարմանը:

Նշված միջոցառումների իրականացման համար 2020 թ. սեպտեմբերից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսված են ֆինանսական միջոցներ՝ 53,680,000 ՀՀ դրամի չափով, որոնք, ըստ ուղղությունների, բաշխված են հետևյալ ձևով.

 

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Սոցիալական աջակցություն, այդ թվում՝

Դրամական օգնություն

6,100,000

Հագուստի, հիգիենայի պարագաների և այլ իրերի տրամադրում

25,640,000

Սննդի տրամադրում

21,940,000

Ընդամենը

53,680,000

10

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպությունների կողմից մատակարարվող ապրանքներից և մատուցվող ծառայություններից`

Կնքվելու են պայմանագրեր հագուստի, հիգիենայի պարագաների և այլ իրերի ձեռքբերման համար

25,640,000

Կնքվելու են պայմանագրեր սննդի ձեռքբերման համար

21,940,000

11

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ Կազմակերպական ծախսերը կիրականացվեն «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի կողմից իրականացվող հիմնական տարեկան ծրագրի միջոցների հաշվին:

12

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործության ոլորտը համակարգող լիազոր մարմին, բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, հիշյալ շահառուներին օգնության տրամադրումը համակարգող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման մարմիններ:

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությանը /ԱՄՆ/ և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ անդամներին ամսական և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունների/հաշվարկների ներկայացում, ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով, ՀՀ կառավարության 16.01.2013 թ. թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ