Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-455-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (12.12.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.11/54(229) Հոդ.1267
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 4-ին

 

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-252) 3-րդ հոդվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8. Ընկերության գտնվելու վայրը, նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմիններից որևէ մեկի գտնվելու վայրն է: Ընկերության գտնվելու վայրով իրականացվում է ընկերության պետական գրանցումը: Ընկերության գտնվելու վայրով փոստի և այլ թղթակցությունների առաքումը համարվում է պատշաճ առաքում:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով`

«Տնտեսական ընկերակցությունն ընկերության վերակազմավորելիս յուրաքանչյուր լիակատար ընկեր, դառնալով ընկերության մասնակից, երկու տարվա ընթացքում իր ամբողջ գույքով սուբսիդիար պատասխանատվություն է կրում ընկերակցությունից ընկերությանն անցած պարտավորությունների համար: Նախկին ընկերոջ կողմից իրեն պատկանող բաժնեմասերի օտարումը նրան չի ազատում նման պատասխանատվությունից:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Ընկերությունը կարող է ստեղծվել նոր ընկերության հիմնադրման, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով:»:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`

«Ընկերության մասնակիցների գրանցամատյանի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ բանկ հանդիսացող ընկերությունների մասնակիցներինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով`

«6. Ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաժնետիրական ընկերության, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դատական կարգով լուծարվում է, եթե նրա մասնակիցների թիվը չպակասի մինչև սույն կետում սահմանված քանակը:».

 

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը:

 

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`

«4. Ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքը ծագում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից գրավի իրավունքի գրանցման պահից: Ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բանկ հանդիսացող ընկերությունների մասնակիցների բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:

 

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ մասում «Ընկերության կանոնադրությամբ» բառերը փոխարինել «Օրենքով և ընկերության կանոնադրությամբ» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետում «ընդհանուր ձայների թվի» բառերը փոխարինել «ձայների ընդհանուր թվի» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետում`

1) երրորդ մասի «մեկ ամիս առաջ» բառերը փոխարինել «մեկ ամիս հետո» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել հինգերորդ մասը:

 

Հոդված 11. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) 4-րդ կետում «ինչպես նաև այդ մասին հայտնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին» բառերը փոխարինել «ինչպես նաև այդ մասին տեղեկություններ հրապարակել իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի միջոցով» բառերով.

2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.

«Կանոնադրական կապիտալի նվազման հետ կապված կանոնադրությունների փոփոխությունների գրանցումը կատարվում է այդ փոփոխությունների մասին որոշումն ընդունելուց 60 օր լրանալուց հետո և սույն կետի առաջին մասին համապատասխան` պարտատերերի առաջացած բոլոր պահանջների բավարարման դեպքում:».

3) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետի երկրորդ նախադասությունը:

 

Հոդված 12. Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի կեսից ավելիին տնօրինող մասնակիցները:»:

 

Հոդված 13. Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Մինչև իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի միջոցի ստեղծումը, սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված տեղեկությունները հրապարակվում են առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի ցանկացած միջոցով:»:

 

Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետում, 33-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին մասում, 34-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ և չորրորդ մասերում, 35-րդ հոդվածի 1-ին կետի առաջին մասում, 39-րդ հոդվածի 1-ին կետում, 2-րդ կետի չորրորդ մասում, 3-րդ կետի երկրորդ մասում և 41-րդ հոդվածի երրորդ մասում «բոլոր մասնակիցների» բառերը փոխարինել «մասնակիցների» բառերով:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 2
Երևան
ՀՕ-455-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան