Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-499-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2003-01.01.2013)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.112
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 12-րդ գլուխը 1693 -րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1694 -1698 -րդ հոդվածներով`

 

«Հոդված 1694 . Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը խախտելը

 

Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 1695 . Չձևակերպված աշխատող պահելը

 

Կազմակերպությունում առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու աշխատող պահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար:

Նույն խախտումը վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար:

 

Հոդված 1696 . Աշխատողին անվանաքարտով չապահովելը

 

Առևտրի և սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտի կողմից աշխատողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվանաքարտով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` անվանաքարտով չապահովված յուրաքանչյուր աշխատողի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` անվանաքարտով չապահովված յուրաքանչյուր աշխատողի համար:

 

Հոդված 1697 . Աշխատողի կողմից անվանաքարտ չկրելը

 

Առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված անվանաքարտը չկրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

 

Հոդված 1698 . Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը

 

Գործատուի կողմից օրացուցային տարվա ընթացքում առնվազն երկու անգամ օրենքով սահմանված ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ չհաշվարկված կամ հաշվարկված և չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ չհաշվարկված կամ հաշվարկված և չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 1691 -րդ հոդվածի տեքստում 1702 -րդ, 1704 -րդ, 1706 -րդ հոդվածների տեքստում և վերնագրում «կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմիններ» բառերը փոխարինել «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններ» բառերով, 1703 -րդ հոդվածի վերնագրում և տեքստում «պետական սոցիալական ապահովագրության մուծումները» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերով, 1821 -րդ հոդվածի վերնագրում և տեքստում «կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների» բառերը փոխարինել «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 2443 -րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 2443 . Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինները
 

Սույն օրենսգրքի 1691 , 1695 ,1698 , 1702 , 1703 , 1704 , 1706 , 1821  հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը (բացի հարկային տեսչության մարմինների իրավասությանը վերապահված գործերից) քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը, տեղակալները, ինչպես նաև սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների պետերը (տնօրենները):»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 230. Աշխատանքի պետական տեսչությունը

 

Աշխատանքի պետական տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 1694 , 1696 , 1697  հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը և նշանակում վարչական տույժեր:

Մինչ աշխատանքի պետական տեսչության ստեղծումը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և տույժերը նշանակում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինները:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 1-ից:
 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունից հանել «վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2003 թ. հունվարի 28

Երևան

ՀՕ-499-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան