Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-490-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.07/1(236) Հոդ.9
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-407-Ն) 24-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) հարկային մարմնի ղեկավարի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով 7.1 գործակցով՝ առանց հաշվի առնելու հարկային ծառայության ստաժը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2002 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-490-Ն