Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-423-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (15.11.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.14/49(224) Հոդ.1150
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 8-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (13 հունվարի 1998 թվական, ՀՕ-188) 1-ին հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերում «իրավահարաբերություններ» բառը փոխարինել «հարաբերություններ» բառով և ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս`

«Հողի մասնավորեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

- առաջին մասում` «պետական ընկերությունների բաժնետոմսեր, պետական մասնակցությամբ ընկերությունների և ոչ պետական ընկերությունների պետական բաժնետոմսեր» բառերը փոխարինել «ընկերությունների` պետությանը պատկանող բաժնետոմսեր» բառերով.

- ուժը կորցրած ճանաչել վեցերորդ մասի «է» ենթակետը.

- ուժը կորցրած ճանաչել երրորդ և ութերորդ մասերը:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Մասնավորեցումը պետական գույքի նկատմամբ սեփականության կամ պետությանը պատկանող այլ գույքային իրավունքների փոխանցումն է մասնավորեցման սուբյեկտներին:»,

- երկրորդ մասը «Պետական գույքի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ պետական հիմնարկներին ամրացված շարժական գույքի)» բառերով,

- ավելացնել երրորդ մաս հետևյալ բովանդակությամբ`

«Պետական հիմնարկներին ամրացված շարժական գույքի մասնավորեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

բ) 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) պետության մասնակցությամբ ընկերության լուծարումից հետո պետությանն անցած գույքը.»,

- «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) օգտագործման իրավունքով տրված պետական գույքը, այդ թվում` անշարժ գույքը.»,

- ուժը կորցրած ճանաչել «է» ենթակետը,

- «ը» ենթակետում «-տրամադրված են վարձակալության ոչ պետական տնտեսավարող սուբյեկտներին կամ քաղաքացիներին մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը,» բառերը փոխարինել «-տրամադրված են վարձակալության իրավաբանական կամ ֆիզիկական անձանց,» բառերով,

- «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զ) պետությանը պատկանող այլ գույքային իրավունքները.».

գ) 3-րդ կետում «Մասնավորեցում չի համարվում» բառերը փոխարինել «Սույն օրենքով չեն կարգավորվում» բառերով,

- «ա» ենթակետից հանել «բռնագանձելու,» բառը,

- ուժը կորցրած ճանաչել «ե», «զ» և «է» ենթակետերը,

- «ը» ենթակետը «հիմնարկներին» բառից հետո լրացնել «ամրացված» բառով և հանել «վարձակալությամբ տալը և» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետից հանել «` «փոքր» մասնավորեցման դեպքում» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը «անդամները» բառից հետո լրացնել «, համայնքները» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում`

ա) առաջին մասի «արտարժույթը» բառը փոխարինել «օտարերկրյա արժույթը» բառերով.

բ) երկրորդ մասում «հիմնադրամին» բառը փոխարինել «կապիտալին» բառով, հանել «(միջազգային մրցույթների մասով)» բառերը, իսկ «նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «նախատեսված դեպքերում» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի «դ» ենթակետի երկրորդ մասը «արտոնությունները» բառից հետո լրացնել «, մասնավորեցվող գույքի կազմում մասնավորեցման առաջարկվող հողամասերի մասին տեղեկությունները (գինը, օգտագործման տրամադրման պայմանները, սահմանափակումները և այլն)» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում`

- «գ» ենթակետից հանել «(սեփականության իրավունքի փոխանցում նոր սեփականատիրոջը)» բառերը, իսկ «վերահսկում է գործարքներ կատարելը և կիրառում գործարքներում նշված պատժամիջոցները» բառերը փոխարինել «վերահսկում է պայմանագրային պարտավորությունների կատարումը, դրանց չկատարման դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և մասնավորեցման պայմանագրով նախատեսված միջոցներ» բառերով,

- վերջին «ը» ենթակետը համարել «ժ» ենթակետ:

 

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «գ» ենթակետից հանել «(այդ թվում` միջազգային մրցույթ)» բառերը.

- «ը» ենթակետից հանել «պետական գույքի, ինչպես նաև» բառերը և ենթակետը լրացնել «` սույն օրենքով նախատեսված դեպքերում» բառերով.

բ) 2-րդ կետի երրորդ մասում «կատարվում է» բառերը փոխարինել «կարող է կատարվել» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի առաջին մասը «ամբողջությամբ» բառից հետո լրացնել «կամ դրա մի մասի» բառերով,

- երկրորդ մասի «որոշումն ընդունելու» բառերը փոխարինել «գույքի գնահատման» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը:

 

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետը:

 

Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածում`

ա) վերնագրից հանել «(միջազգային մրցույթով)» բառերը.

բ) երրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով`

«զ) այլ պայմաններ:».

գ) չորրորդ մասից հանել «կամ միջազգային մրցույթով» բառերը.

դ) ուժը կորցրած ճանաչել հինգերորդ մասը.

ե) յոթերորդ և ութերորդ մասերում «Միջազգային մրցույթի» բառերը փոխարինել «Մրցույթի» բառով.

զ) իններորդ մասից հանել «հայրենական և արտասահմանյան» բառերը.

է) վերջին մասից հանել «(միջազգային մրցույթը)» և «, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում պետական բաժնեմասը մասնավորեցնելու մասին նոր որոշում է ընդունում» բառերը:

 

Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածում`

ա) 1-ին կետից հանել «եթե մասնավորեցման այլ ձևերի կիրառումն աննպատակահարմար է մասնավորեցման գործընթացի կազմակերպական ծախսերի առումով.» բառերը, իսկ «եթե տվյալ պետական գույքի հավանական գնորդը նախօրոք հայտնի է» բառերը փոխարինել «տվյալ գույքի հավանական գնորդին, եթե այն նախօրոք հայտնի է» բառերով.

բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Մասնավորեցման ծրագրում ընդգրկված պետական գույքը տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու հիմք կարող է հանդիսանալ կոլեկտիվի կողմից լիազորված պետական մարմին ներկայացված հայտը: Հայտի ձևը, ներկայացման, քննարկման և մերժման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

գ) 4-րդ կետից հանել «վարձակալության պայմանագիրը կնքել մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը.

դ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Պետական գույքը վարձակալներին մասնավորեցնելու հարցը քննարկելու համար հիմք է հանդիսանում լիազորված պետական մարմին ներկայացրած հայտը: Հայտի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

ե) 7-րդ կետում «վարձակալից գնելու թույլտվության» բառերը փոխարինել «ուղղակի վաճառքի ձևով վարձակալին մասնավորեցնելու» բառերով.

զ) ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը:

 

Հոդված 14. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը:

 

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 191-րդ հոդվածով`

 

«Հոդված 191. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ

 

Պետական գույքի մասնավորեցումը մասնագիտացված շուկաներում իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության և (կամ) այլ երկրների ֆոնդային բորսաների միջոցով բաժնետոմսերի վաճառքի ձևով` բորսային առևտրի կանոններին համապատասխան:»:

 

Հոդված 16. Օրենքի 21-րդ հոդվածում վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Լուծարված ընկերությունների պետության բաժնեմաս համարվող գույքի մասնավորեցումը», իսկ տեքստում «պետական ընկերությունների» բառերը փոխարինել «ընկերությունների պետության բաժնեմաս համարվող» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածում`

ա) 2-րդ կետի «բ» ենթակետում «վերագնահատումը» բառը փոխարինել «գնահատումը» բառով, նույն ենթակետից հանել «լիցենզավորվող գործունեության դեպքում` լիցենզիաների վերանայումը» բառերը.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Նախապատրաստական աշխատանքների ընթացքում մասնավորեցվող գույքի վերաբերյալ հրապարակած տեղեկությունների, այդ թվում նաև` հայտարարագրերի (ազդագրերի), տվյալների համար պատասխանատվություն է կրում դրանք նախապատրաստող կազմակերպությունը:»:

 

Հոդված 18. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 241-րդ հոդվածով`

 

«Հոդված 241. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

1. Պետական գույքի մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Պետական գույքի մասնավորեցումը չկայանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում ընդունում է նոր որոշում` գույքը սույն օրենքով սահմանված կարգով մասնավորեցնելու կամ լուծարելու մասին:

3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով սահմանված ձևերով պետական գույքը չմասնավորեցվելու դեպքում, մինչև տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման ընդունումը, մասնավորեցման սուբյեկտները կարող են դիմել լիազորված պետական մարմին` տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմաններով այդ գույքը ձեռք բերելու համար:

4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված ձևով պետական գույքը չմասնավորեցվելու դեպքում, մինչև տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման ընդունումը, մասնավորեցման սուբյեկտները կարող են դիմել լիազորված պետական մարմին` տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմաններով այդ գույքը ձեռք բերելու համար, եթե այդ որոշմամբ սահմանված բոլոր պայմաններն արտահայտված են թվային մեծություններով:

5. Մասնավորեցման սուբյեկտի դիմումն ստանալուց հետո լիազորված պետական մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնում է` հաշվի առնելով դրամի նկատմամբ ԱՄՆ մեկ դոլարի փոխարժեքի ինդեքսը:»:

 

Հոդված 19. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «օտարերկրյա» բառը:

 

Հոդված 20. Օրենքի 26-րդ հոդվածում`

ա) 2-րդ կետից հանել «տնտեսական ընկերակցություն կամ» բառերը, ուժը կորցրած ճանաչել նույն կետի երկրորդ մասը.

բ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պայմանները չկատարելու դեպքում աշխատավորական կոլեկտիվը զրկվում է նախապատվության իրավունքից:»:

 

Հոդված 21. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը վարձակալած ոչ պետական տնտեսավարող սուբյեկտներին կամ քաղաքացիներին» բառերը:

 

Հոդված 22. Օրենքի 29-րդ հոդվածում`

ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մասնավորեցման հետևանքով սեփականության իրավունքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լիազորված պետական մարմնի և գնորդի միջև կնքված պետական գույքի մասնավորեցման գրավոր գործարքով` օրենսդրությամբ սահմանված դեպքերում` պետական գրանցում ստանալուց հետո:».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս`

«Մասնավորեցվող անշարժ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է մասնավորեցման գործարքի (պայմանագրի) պետական գրանցումից հետո:»:

 

Հոդված 23. Օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ մասը «տարածելու» բառից հետո լրացնել «կամ մասնավորեցման պայմանագրով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ կիրառելու» բառերով:

 

Հոդված 24. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Օրենքի 32-րդ հոդվածի գործողությունը տարածվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատարանի` սեփականաշնորհման պայմանագիրն անվավեր ճանաչելու կամ բռնագանձման մասին վճիռը:»:

 

Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. նոյեմբերի 7
Երևան
ՀՕ-423-Ն