Գլխավոր տեղեկություն
Համար
N 55-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.01.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2021

21.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2021 թվականի N 55-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման մեջ (այդ թվում՝ հավելվածում) «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.

2) որոշման N 1 հավելվածում`

ա. 1-ին կետը «ծնողին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ` գյուղական բնակավայրում բնակվող) ծնողին» բառերով,

բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) խնամքի արձակուրդում գտնվող ծնող՝ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձ (ում նշանակվում և վճարվում է խնամքի նպաստը).»,

գ. 2-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝

«2.1) գյուղական բնակավայրում բնակվող ծնող՝ օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված անձ (ում նշանակվում և վճարվում է խնամքի նպաստը).»,

դ. 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) երեխա՝ երկու տարին չլրացած երեխա, որն ունի խնամքի արձակուրդում գտնվող ծնող և (կամ) գյուղական բնակավայրում բնակվող ծնող.»,

ե. 3-րդ կետը «նպաստը» բառից հետո լրացնել «խնամքի արձակուրդում գտնվող ծնողին» բառերով, իսկ «գտնվում են» բառերը փոխարինել «երեխան գտնվում է» բառերով,

զ. 3.1-ին կետում «կարգով» բառը փոխարինել «կարգի 3-րդ կետով» բառերով,

է. 3.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով՝

«3.2. Խնամքի նպաստը գյուղական բնակավայրում բնակվող ծնողին նշանակվում և վճարվում է, եթե երեխան հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում գյուղական բնակավայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:»,

ը. 4-րդ կետի 2-րդ նախադասությունը «նշանակվում է» բառից հետո լրացնել «խնամքի արձակուրդում գտնվող» բառերով,

թ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Տարածքային բաժինը մերժում է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելը, եթե՝

1) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվության՝ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում.

2) դիմումը ներկայացվել է երեխայի երկու տարին լրանալու կամ խնամքի արձակուրդն ավարտվելու օրվանից հետո.

3) ծնողը և երեխան, ըստ բնակչության պետական ռեգիստրի, հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

4) երեխան, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, դիմելու օրվա դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում.

5) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

6) սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում, համաձայն Արցախի Հանրապետության իրավասու մարմնից ստացված տեղեկատվության, ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում, կամ Արցախի Հանրապետությունում երեխայի ծնողներից մեկին նշանակվել է խնամքի նպաստ:»,

ժ. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով՝

«7.1. Տարածքային բաժինը մերժում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելը, եթե՝

1) ծնողը երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված չէ գյուղական բնակավայրի հասցեով.

2) երեխան, ըստ բնակչության պետական ռեգիստրի, սույն կարգի 6-րդ կետում նշված որոշումն ընդունելու օրվա դրությամբ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում գյուղական բնակավայրի հասցեով.

3) ծնողը օտարերկրյա քաղաքացի է և երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

4) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

5) երեխան, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, դիմելու օրվա դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում.

6) դիմումը ներկայացվել է երեխայի երկու տարին լրանալու օրվանից հետո.

7) երեխայի խնամքի կապակցությամբ օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասի հիման վրա արդեն նշանակվել է խնամքի նպաստ:»,

ժա. 8-րդ կետի երրորդ նախադասությունը «օրը» բառից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու դիմումը մերժվել է սույն կարգի 7.1-ին կետի 2-4-րդ ենթակետերում նշված հիմքերով)» բառերով,

ժբ. 9-րդ կետում «7-րդ կետի 3-րդ» բառերը փոխարինել «7-րդ կետի 1-ին» բառերով,

ժգ. 12-րդ կետում «Խնամքի» բառը փոխարինել «Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի» բառերով,

ժդ. 13-րդ կետը «նշանակվել է» բառերից հետո լրացնել «խնամքի արձակուրդում գտնվող» բառերով,

ժե. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Խնամքի նպաստը խնամքի արձակուրդում գտնվող ծնողին նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝

1) խնամքի արձակուրդն սկսելու (մեկից ավելի գործատուների մոտ աշխատելու դեպքում՝ որևէ գործատուի մոտ խնամքի արձակուրդն սկսելու, սույն կարգի 15-րդ կետում նշված դեպքում՝ հաջորդ երեխայի (երեխաների) 70 օրականը լրանալու) ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու (մեկից ավելի գործատուների մոտ աշխատելու դեպքում՝ որևէ գործատուի մոտ խնամքի արձակուրդն սկսելու, սույն կարգի 15-րդ կետում նշված դեպքում՝ հաջորդ երեխայի (երեխաների) 70 օրականը լրանալու) ամսվան հաջորդող 12-րդ ամսվանից հետո:»,

ժզ. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով՝

«14.1. Խնամքի նպաստը գյուղական բնակավայրում բնակվող ծնողին նշանակվում է դիմումը մինչև երեխայի 2 տարին լրանալը ներկայացվելու դեպքում՝

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ), եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

3) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:»,

ժէ. 15-րդ կետի երրորդ նախադասությունը «Այս դեպքում» բառերից հետո լրացնել «խնամքի արձակուրդում գտնվող ծնողին» բառերով,

ժը. 19-րդ կետում «Հայաստանի Հանրապետությունից 6 ամիս և ավելի ժամկետով բացակայելու» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ 90 օր և ավելի ժամկետով բացակայելու (եթե խնամքի նպաստ նշանակվել է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին)» բառերով,

ժթ. 20-րդ կետից հանել «և (կամ) ծնողի» բառերը, «6» թիվը փոխարինել «12» թվով և «ամիս» բառից հետո լրացնել «(եթե նպաստը նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին) կամ 90 օր (եթե խնամքի նպաստ նշանակվել է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին)» բառերով,

ի. 21-րդ կետի 3-րդ նախադասությունը «Եթե» բառից հետո լրացնել «խնամքի արձակուրդում գտնվող» բառերով, իսկ 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եթե խնամքի արձակուրդում գտնվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարել է ծնողի` աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու), իսկ եթե ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում մի քանի գործատուների մոտ, ապա բոլոր գործատուների մոտ աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու) հիմքով, ապա խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար տարածքային բաժին են ներկայացվում դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր:»,

իա. 21-րդ կետի 1-ին ենթակետում «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով,

իբ. 22.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22.1. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում, եթե ծնողն աշխատանքի չի անցել, և գործատուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ սահմանված կարգով ներկայացված գրանցման մասին հայտի հիման վրա ճշտում է խնամքի արձակուրդն ավարտվելու (ընդհատվելու) մասին տեղեկատվությունը (կամ չեղարկում է գրանցման մասին հայտը), ապա խնամքի նպաստի վճարումը շարունակելու համար տարածքային բաժին է ներկայացվում դիմում։ Այս դեպքում, եթե դիմումը ներկայացվում է մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը (խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում), ապա խնամքի նպաստի վճարումը շարունակվում է դիմումը ներկայացնելուն հաջորդող ամսվա 1-ից, իսկ չվճարված նպաստի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում ծնողը խնամքի նպաստի իրավունք է ունեցել։ Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո դիմումը ներկայացվելու դեպքում չվճարված նպաստի գումարները վճարվում են ընդհանուր հիմունքներով՝ դիմումը ներկայացվելու ամսվան նախորդող ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Սույն կետի դրույթները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվելու հիման վրա (երբ գործատուն չեղարկում է աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում ներկայացված գրանցման մասին հայտը) կամ տեղեկատվական բազայում մուտքագրված սխալ տեղեկատվության հիման վրա։»,

իգ. 30-րդ կետի 2-րդ ենթակետում «վեցերորդ» բառը փոխարինել «12-րդ» թվով, 3-րդ ենթակետում «6» թիվը, 4-րդ ենթակետում «վեց» բառը փոխարինել «12» թվով, իսկ 4-րդ ենթակետը «1-ից» բառից հետո լրացնել «, եթե խնամքի նպաստը նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին» բառերով,

իդ. 33-րդ կետում «վեց ամսվա» բառերը փոխարինել «ամբողջ» բառով, «գտնվում են» բառերը՝ «գտնվում է» բառերով և կետից հանել «ծնողը և» բառերը,

իե. 38-րդ կետում «վեց ամսվա» բառերը փոխարինել «ամբողջ» բառերով,

իզ․ 41-րդ կետում «www.epension.am» բառերը փոխարինել «www.ssa.am» բառերով,

իէ. 42-րդ կետում «2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն» բառերը փոխարինել «2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան