ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 19-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հունվարի 1998 թվականի, ՀՕ-186) 14-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար |
բազային տուրքի չափով:»: |
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|