Գլխավոր տեղեկություն
Համար
N 887-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2020 թվականի N 887-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 51,031,650 դրամ ընդհանուր արժողությամբ «Արագ արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2020 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներքնակների մատակարարում՝ 7,680,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Զոր-Ագատա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01012179) 2020 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բարձերի և բրդյա ծածկոցների մատակարարում` 4,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2020 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 30-ի N 887-Ա

որոշման

 

«ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Նպաստել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած բնակչության կարիքներին արձագանքելու ջանքերին` տրամադրելով հումանիտար օգնություն` հիգիենիկ, կենցաղային պարագաներ, և սոցիալ-հոգեբանական օժանդակություն։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

Դանիական Կարմիր խաչ, ք․ Կոպենհագեն Բլեգդամսվեյ 27, հեռ +45 3525 920019

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Երևան և ՀՀ մարզեր,
Բնագավառը` սոցիալական, առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

51,031,650 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած 2600 անձինք, 600 երեխաներ և 200 ծնողներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

10․12.2020 – 15․03.2021 թթ․

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`
1․ Հումանիտար աջակցության տրամադրում Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած և ժամանակավոր կացարաններում բնակվող բնակչության սոցիալապես անապահով անձանց, ինչը ներառում է հիգիենիկ և կենցաղային պարագաների ձեռքբերում,, տեսակավորում, փաթեթավորում, տեղափոխում և բաշխում /բյուջե՝ 34,780,000 դրամ, ժամանակահատված՝ 10․12.2020 – 15.03.2021 թթ․։
2. Սոցիալ-հոգեբանական օժանդակություն, ինչը ներառում է հոգեբանական առաջին օգնության և խորհրդատվության տրամադրում Լեռնային Ղարաբաղից ժամանած և ժամանակավոր կացարաններում բնակվող կարիքավոր ազգաբնակչությանը. /բյուջե՝ 1,242,000 դրամ, ժամանակահատված՝ 10․12.2020 – 15․03.2021 թթ։
3. Երեխաների կայուն զարգացմանը նպաստող ինտերակտիվ դասընթացների և սոցիալականացման միջոցառումների կազմակերպում Լեռնային Ղարաբաղից ժամանած երեխաների համար /բյուջե՝ 7,390,850 դրամ, ժամանակահատված՝ 10․12.2020 – 15․03.2021 թթ/:
4․ Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր՝ 7,618,800 դրամ, ինչը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ՝ 4,638,800 դրամ արժողությամբ, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայություններ՝ 800,000 դրամ արժողությամբ, ՀԿԽԸ տեսանելիության համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերում՝ 200,000 դրամ արժողությամբ, հեռահաղորդակցման ծառայությունների ձեռքբերում՝ 320,000 դրամ արժողությամբ, աուդիտի իրականացման ծառայությունների ձեռքբերում՝ 1,100,000 դրամ արժողությամբ, և մոնիտորինգի համար օրապահիկ՝ 560,000 դրամ արժողությամբ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`
1. Անկողնային պարագաների ձեռքբերում՝ 26,280,000 դրամ արժողությամբ
2. Ջեռուցիչների ձեռքբերում՝ 7,000,000դրամ
3. Բեռնատար մեքենաների վարձակալության և բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում՝ 700,000 դրամ արժողությամբ
4. Երեխաների մասնակցությամբ ինտերակտիվ դասընթացների համար գրենական և այլ կրթական պարագաների ձեռքբերում՝ 1,280,850 դրամ արժողությամբ
5. Երեխաների մասնակցությամբ ինտերակտիվ դասընթացների և սոցիալականացման միջոցառումների համար սննդի ձեռքբերում՝ 3,000,000 դրամ արժողությամբ
6. Երեխաների համար ժամանցային միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերում՝ 1,020,000դրամ արժողությամբ։
7. Երեխաների համար ուղևորափոխադրման ծառայությունների ձեռքբերում 800,000 դրամ արժողությամբ։
8. Հոգեբանների ծառայությունների ձեռքբերում՝ 378,000 դրամ արժողությամբ։
9. Մարզեր այցելությունների ժամանակ հոգեբանների համար հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 864,000 դրամ արժողությամբ
10. Հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 320,000 դրամ արժողությամբ
11. Կարմիր խաչի լոգոյով տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 200 000 դրամ արժողությամբ
12. Աուդիտի իրականացման ծառայությունների ձեռքբերում՝ 1,100,000 դրամ արժողությամբ
13. Կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայություններ՝ 800,000 դրամ արժողությամբ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 7,618,800 դրամ, ինչը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ՝ 4,638,800 դրամ արժողությամբ, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայություններ՝ 800,000 դրամ արժողությամբ, ՀԿԽԸ տեսանելիության համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերում՝ 200,000 դրամ արժողությամբ, հեռահաղորդակցման ծառայությունների ձեռքբերում՝ 320,000 դրամ արժողությամբ, աուդիտի իրականացման ծառայությունների ձեռքբերում՝ 1,100,000 դրամ արժողությամբ և մոնիտորինգի համար օրապահիկ՝ 560,000 դրամ արժողությամբ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում հաստատվելու է սերտ համագործակցություն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Դանիական Կարմիր խաչին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ