Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-415-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.11.2002-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.30/46(221) Հոդ.1058
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի սեպտեմբերի 25-ին

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հուլիսի 2000 թվական, ՀՕ-79) 5-րդ հոդվածի 1-ին կետի աղյուսակում՝

ա)

 

«2204 խաղողի և այլ գինիներ,
գինենյութ
այդ թվում՝
1 լիտր  100
220410 փրփրուն գինիներ,
շամպայն
180
250»

 

տողերը փոխարինել հետևյալ տողերով՝

 

«2204   խաղողի և այլ գինիներ,
գինենյութ
բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքի 10 տոկոս, բայց ոչ պակաս,
քան 1 լիտրի համար 100 դրամ»

 

բ)

 

«2208 սպիրտային խմիչքներ
այդ թվում՝
   1.500
220820

խաղողի գինու կամ գինենյութի թորումից ստացվող
սպիրտային թրմեր (կոնյակ, արմանյակ և այլն)

1 լիտր 1.200
220860, 220870      
  օղի, լիկյորներ և մրգի օղիներ   300»

 

տողերը փոխարինել հետևյալ տողերով՝

 

«2208 սպիրտային խմիչքներ բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքի 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ»

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը «7.5 դրամով» բառերից հետո լրացնել «, իսկ մինչև 9 տոկոս սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար՝ 100 դրամ» բառերով:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հոկտեմբերի 21
Երևան
ՀՕ-415-Ն