ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 23-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հունիսի 2001 թվական, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
7. | սննդամթերքի արտադրություն, այդ թվում` | ||||||||
7.1. | թորած ալկոհոլային խմիչքների արտադրություն և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն | ԿՄ | Պ | - | - | - | - | - | - |
7.2. | գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն | ԿՄ | Պ | - | - | - | - | - | - |
7.3. | խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրություն | ԿՄ | Պ | - | - | - | - | - | - |
7.4. | այլ սննդամթերքի արտադրություն | ԿՄ | Պ | - | - | - | - | - | - |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Սույն օրենքի 1-ին հոդվածի աղյուսակի 7.1-րդ ենթակետով սահմանված գործունեության տեսակի համար տրվող լիցենզիաների վրա չեն տարածվում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետին համապատասխան տրված լիցենզիաները լիցենզավորող մարմնի կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, սույն օրենքի 1-ին հոդվածում նշված գործունեության տեսակների գծով ենթակա են վերաձևակերպման, որի համար օրենքով սահմանված պետական տուրքը չի գանձվում: Վերաձևակերպման արդյունքում լիցենզիաների տրման համար օրենքով սահմանված պետական տուրքը ենթակա է վերահաշվարկման, իսկ առաջացած վճարման ենթակա պարբերությունը` լրացուցիչ գանձման:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|