Գլխավոր տեղեկություն
Համար
N 859-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (11.12.2020-21.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2020 թվականի N 859-Ա

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հուլիսի 28-ի N 859-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը

1.

 «Համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության սկզբունքները, համակարգումը, մակարդակները և վերահսկողության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի փետրվարի

1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 46-րդ կետ

2.

«Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ

էկոնոմիկայի նախարարություն

2021 թվականի փետրվարի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մաս

3.

«Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգը և ներդրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաս

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2020 թվականի նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մաս

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2021 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մաս

6.

 «Էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ արդարադատության նախարարություն

2021 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաս

7.

«Էլեկտրոնային առողջապահության համակարգի միասնական օպերատորի ընտրության մրցութային կարգը, միասնական օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և ընտրության չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մաս

8.

«Բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս

9.

«Բժշկական գաղտնիք համարվող տվյալներն առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մաս

10.

«Արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում բնակչության (բացառությամբ տուժածների) անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ

արտակարգ իրավիճակների նախարարություն

2021 թվականի փետրվարի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ

11.

«Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի փետրվարի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

12.

«Բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ ոստիկանություն

2021 թվականի մարտի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ

13.

«Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ մարզպետարաններ

(համաձայնությամբ)

2021 թվականի փետրվարի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մաս

14.

«Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակական մասնագիտական զարգացման առանձին տեսակների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2021 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մաս

15.

«ՇՄԶ հավաստագիր ստանալու համար թեստավորման կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2021 թվականի փետրվարի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 11-րդ մաս

16.

«Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մաս

17.

«Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կիրառման և կենսաբժշկական հետազոտությունների անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մաս

18.

«Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս ներպատվաստման և փոխպատվաստման շրջանակներում կլինիկական փորձարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մաս

19.

«Դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մաս

20.

«Ձևաբանական հետազոտությունների ցանկը և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի 1207-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մաս

21.

«Ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1082-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի N 1212-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մաս

22.

«Բժշկական սարքավորումների և գործիքների կենտրոնացված կարգով ձեռքբերման ու բաշխման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մաս

23.

«Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների արտադրության, ներմուծման, բաշխման, բացթողման, իրացման և կիրառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ

էկոնոմիկայի նախարարություն

2021 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մաս

24.

«Բժշկական արտադրատեսակի պետական գրանցման, գրանցումը մերժելու, կասեցնելու և ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև փորձագիտական եզրակացության հիման վրա բժշկական արտադրատեսակի ներմուծումը (արտահանումը) մերժելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ

էկոնոմիկայի նախարարություն

2021 թվականի մարտի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մաս

25.

«Բժշկական արտադրատեսակի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ

էկոնոմիկայի նախարարություն

2021 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մաս

26.

«Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակը, դրա մասերը կամ բաղադրիչները ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով բժշկական արտադրատեսակի, դրա մասերի կամ բաղադրիչների ներս բերելու) և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով բժշկական արտադրատեսակի, դրա մասերի կամ բաղադրիչների դուրս բերելու) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ

էկոնոմիկայի նախարարություն

2021 թվականի մարտի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մաս

27.

(կետն ուժը կորցրել է 10.12.20 N 1345-Ա)

28.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-22-րդ կետեր, 3-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասեր

29.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-22-րդ կետեր

30.

«Բժշկական արտադրատեսակի, դրա մասերի կամ բաղադրիչների կլինիկական փորձարկումների իրականացման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թվականի փետրվարի

1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մաս

(հավելվածը փոփ. 10.12.20 N 1345-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.02.2021, N 163-Ա 25.02.2021, N 859-Ա
18.01.2021, N 36-Ա 21.01.2021, N 859-Ա
10.12.2020, N 1345-Ա 11.12.2020, N 859-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան