ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 23-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 11-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գլուխ 11. | Վարչական իրավախախտումներ քաղաքաշինության և բնակարանային-կոմունալ տնտեսության բնագավառում»: |
Հոդված 2. Օրենսգրքի 151-րդ հոդվածի սանկցիայում «տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «քսանապատիկի» բառով։
Հոդված 3. Օրենսգրքի 152-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 152. | Բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնները խախտելը |
Բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնները, ընդհանուր օգտագործման շինությունների (շենքերի մուտքեր, աստիճանավանդակներ, վերելակային և այլ հորեր, բնակելի և ոչ բնակելի շինություններից դուրս գտնվող միջանցքներ, տանիքներ, ձեղնահարկեր, տեխնիկական հարկեր) և ընդհանուր օգտագործման գույքի (վերելակներ, ջրի պոմպեր, ջրամատակարարման, ջրահեռացման և այլ ինժեներական համակարգեր, շենքի սանտեխնիկական և այլ սարքավորումներ) սանիտարական պահպանման, շահագործման կանոնները խախտելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։»:
Հոդված 4. Օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիայում «լրիվ չափից մինչև դրա եռապատիկը» բառերը փոխարինել «հիսնապատիկի չափով» բառերով։
Հոդված 5. Օրենսգրքի 154-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 154. | Շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը |
Հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։»:
Հոդված 6. Օրենսգրքի 156-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 156. | Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը |
Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով։»:
Հոդված 7. Օրենսգրքի 157-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 157. | Ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները վնասելը |
Ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները վնասելը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից իրենց տնօրինության տակ գտնվող կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների, կառուցապատողների կամ շինարարություն իրականացնողների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։»:
Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1571-15712-րդ հոդվածներով.
«Հոդված 1571. | Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակությանը չիրազեկելը |
Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակությանը չիրազեկելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Հոդված 1572. | Սահմանված կարգի խախտումներով ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տրամադրելը |
Սահմանված կարգի խախտումներով ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տրամադրելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հոդված 1573. | Կառուցապատողներին ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմաններ տրամադրելու կարգը խախտելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը |
Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունների կողմից կառուցապատողներին օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմաններ տրամադրելու կարգը խախտելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հոդված 1574. | Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը |
Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Նույն արարքը, որը պատճառ է դարձել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության նորմատիվային ցուցանիշների նվազեցմանը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Նույն արարքը, որը պատճառ է դարձել շինարարության ընթացքում տեխնիկական վթարների՝
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։
Հոդված 1575. | Ճարտարապետահատակագծային առաջադրանքին չհամապատասխանող նախագծերը համաձայնեցնելը |
Ճարտարապետահատակագծային առաջադրանքին չհամապատասխանող նախագծերը համաձայնեցնելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Հոդված 1576. | Շինարարության և քանդման թույլտվություններ տալու սահմանված կարգը խախտելը |
Շինարարության և քանդման թույլտվություններ տալու սահմանված կարգը խախտելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
Հոդված 1577. | Կառուցապատողի կողմից առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ իրականացնելը |
Կառուցապատողի կողմից առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ իրականացնելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։
Հոդված 1578. | Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ստանդարտների, շինարարական արտադրության և ընդունման նորմերի, ինչպես նաև տեխնիկական հսկողության կարգի խախտումներ թույլ տալը |
Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ստանդարտների, շինարարական արտադրության և ընդունման նորմերի, ինչպես նաև տեխնիկական հսկողության կարգի խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության վրա, վտանգ չեն պարունակում մարդկանց և (կամ) շրջակա միջավայրի համար և կարող են վերացվել՝ առանց դադարեցնելու ընդհանուր շինարարական աշխատանքները՝
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության վրա, վտանգ են պարունակում մարդկանց և (կամ) շրջակա միջավայրի համար և չեն կարող վերացվել առանց դադարեցնելու ընդհանուր շինարարական աշխատանքները՝
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների՝
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։
Հոդված 1579. | Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինական պետական տեսչությանը շինարարությունում տեխնիկական վթարների մասին քառասունութ ժամվա ընթացքում տեղյակ չպահելը |
Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինական պետական տեսչությանը շինարարությունում տեխնիկական վթարների մասին քառասունութ ժամվա ընթացքում լիազորված մարմնի սահմանած կարգով տեղյակ չպահելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
Հոդված 15710. | Քաղաքաշինական պետական տեսչության տեսուչին ստուգվող օբյեկտ մուտք գործել արգելելը, տեսչության կողմից տրված պարտադիր կատարման ցուցումները չկատարելը |
Քաղաքաշինական պետական տեսչության տեսուչին ստուգվող օբյեկտ մուտք գործել արգելելը, տեսչության կողմից տրված պարտադիր կատարման ցուցումները չկատարելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Հոդված 15711. | Շինարարության ավարտի փաստագրման սահմանված կարգը խախտելը |
Շինարարության ավարտի փաստագրման սահմանված կարգը խախտելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Հոդված 15712. | Ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը |
Ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։»:
Հոդված 9. Օրենսգրքի 219-րդ հոդվածի՝
1) առաջին մասի «149-157» թվերը փոխարինել «149-156» թվերով.
2) երկրորդ մասի «152-157» թվերը փոխարինել «152-156» թվերով:
Հոդված 10. Օրենսգրքի 220-րդ հոդվածից հանել «152, 154, 156,» թվերը:
Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել 2448-րդ հոդվածով.
«Հոդված 2448. | Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի քաղաքաշինական պետական տեսչությունը |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի քաղաքաշինական պետական տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 157-15712-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։ Քաղաքաշինական պետական տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և տուգանք նշանակելու իրավունք ունեն քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետերը, որոնց որոշումները հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը։»:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|