ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2020 թվականի N 568-Ա
«ԴԱՍԱՎԱՆԴԻ՜Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԵՐՋ ԹՎԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 77,077,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Վերջ թվային մեկուսացմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02645043)՝ «Սմարթ Զոն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02826479) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված N Ա11/08/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Lenovo M10 մոդելի 1,100 պլանշետի ձեռքբերում՝ 77,077,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. սեպտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. սեպտեմբերի 30-ի N 568-Ա որոշման |
«ՎԵՐՋ ԹՎԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆԸ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագիրը միտված է Հայաստանի և Արցախի ոլորտային նախարարությունների կողմից ամենակարիքավոր համայնքներ ճանաչված աշակերտների շրջանում թվային միջոցների և ինտերնետ հասանելիության բացակայության պատճառով կրթական անհավասարության հաղթահարմանը՝ համահունչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններին։ Ծրագրի անհրաժեշտությունը՝ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի բարեգործական որակման նպատակն է օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Ծրագիրն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, որի տվյալներն են` |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 77,077,000 (յոթանասունյոթ միլիոն յոթանասունյոթ հազար) դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` 450 պլանշետ և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարություն՝ 650 պլանշետ: Սարքավորումների վերջնական սպառող են հանդիսանալու առավել կարիքավոր ճանաչված դպրոցները, որոնց հետ հիմնադրամը կնքելու է առանձին պայմանագրեր։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագրի սկիզբը՝ 25.09.2020 թ․, ավարտը՝ 10.10.2020 թ.: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագիրը նախատեսում է 1,100 (մեկ հազար հարյուր) Lenovo M10 մոդելի պլանշետի ձեռքբերում և Հայաստանի ու Արցախի ամենակարիքավոր համայնքների 1,100 աշակերտի կրթության հասանելիությամբ ապահովում։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի իրականացման համար ձեռք է բերվում Lenovo M10 մոդելի թվով 1,100 (մեկ հազար հարյուր) պլանշետ, մեկ Lenovo M10 մոդելի պլանշետի արժեքն է 70,070.00 (յոթանասուն հազար յոթանասուն) դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի շրջանակներում նախատեսված է համագործակցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից: Ինչպես նաև ծրագրի ավարտից հետո Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին կտրվի ծրագրի կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշման: |
(հավելվածը փոփ. 11.12.20 N 796-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.12.2020, N 796-Ա | 12.12.2020, N 568-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|