Գլխավոր տեղեկություն
Համար
N 33-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2021 թվականի N 33-Ա

 

ՄՈՆԹԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գրիգոր Պուշկինի Գրիգորյանի (անձնագիր` AM0205564) միջոցներով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մոնթե Գաբրիելյանի (անձնագիր՝ AP0588490, տրված՝ 020 կողմից 2016 թվականի հոկտեմբերի 3-ին) կողմից ձեռք բերված՝ 2020 թվականի արտադրության 3 միավոր «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի (նույնականացման համարը՝ 1-ին-VIN-XTT374195M1201577, 2-րդ-VIN-XTT374195M202618, 3-րդ-VIN-XTT374195M1200755, յուրաքանչյուրը 815,000 ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծման և Արցախի Հանրապետությանն անհատույց հանձնման ծրագիրը:

2. Մոնթե Գաբրիելյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. հունվարի 22

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան