ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հունիսի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 ապրիլի 2000 թվական, ՀՕ-48) 17-րդ հոդվածի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) հրապարակել իրենց կողմից իրականացված տեղեկատվական գործառույթների (վարչական բնույթի դիտարկումների) արդյունքները, այդ թվում՝ սկզբնական տվյալների տեսքով՝ նշելով սկզբնաղբյուրը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|