ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հունիսի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 1612-րդ հոդվածի՝
1) երկրորդ մասի դիսպոզիցիայում «քսան հազարից մինչև հիսուն հազար» բառերը փոխարինել «երկու հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար» բառերով.
2) երրորդ մասի դիսպոզիցիայում «գերազանցում է հիսուն հազար դրամը» բառերը փոխարինել «հինգ հարյուր հազար դրամից ավելի է» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 16255-րդ, 1626-րդ հոդվածների՝
1) առաջին մասի դիսպոզիցիայում «քսան հազար դրամից մինչև հիսուն հազար» բառերը փոխարինել «երկու հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար» բառերով.
2) երկրորդ մասի դիսպոզիցիայում «հիսուն հազար դրամից ավելի է» բառերը փոխարինել «հինգ հարյուր հազար դրամից ավելի է» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 1626-րդ հոդվածի առաջին մասի սանկցիայում «հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|