Գլխավոր տեղեկություն
Համար
N 1312-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2020

 

04.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2020 թվականի N 1312-Ա

 

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին 2020 թվականի դեկտեմբերի 8-10-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) և այլ վարակիչ հիվանդությունների դեմ հակազդման հարցերով Միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Լենա Նանուշյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան