04.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1930-Ա
«ԳՅՈՒԿՈՆԴ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածները, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով հաստատված ցանկի 42-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 9-ի N 101-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) 46,770.0 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 699,487.4 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյուկոնդ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Խանջյան 1) 30,019243 տոկոս պետական բաժնեմասը (1404 հատ, յուրաքանչյուրը 10.0 հազ. դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել (հաշվետու ժամանակահատվածը՝ 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ) ընկերության բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով պետական բաժնեմասի գնահատված արժեքը և մեկնարկային գինը 176,074.087 հազ. դրամ:
3. Սահմանել, որ ընկերության գնահատված պարտավորությունները 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 112,950.0 հազ. դրամ. այդ թվում՝
1) երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ՝ 90,460.0 հազ. դրամ.
2) հետաձգված հարկային պարտավորություններ՝ 21,456.0 հազ.դրամ.
3) կրեդիտորական պարտքեր՝ գնումների գծով՝ 959.0 հազ.դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 7.0 հազ. դրամ.
5) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով 68.0 հազ. դրամ:
4. Ընկերության պարտավորությունները 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 115,551.0 հազ. դրամ, այդ թվում՝
1) երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ՝ 92,721.0 հազ. դրամ.
2) հետաձգված հարկային պարտավորություններ՝ 21,456.0 հազ.դրամ.
3) կրեդիտորական պարտքեր՝ գնումների գծով՝ 973.0 հազ.դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 333.0 հազ. դրամ.
5) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով 68.0 հազ. դրամ:
5. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդ։ Աճուրդը չկայանալու դեպքում 15 օր հետո անցկացնել երկրորդ աճուրդը՝ նույն պայմաններով.
2) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդների անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված՝ 1,227.6 հազ. դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,
բ. բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում։
5. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։ Հաղթող մասնակցի կողմից սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու դեպքում մասնակցության նախավճարը չի վերադարձվում և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
6. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|