Գլխավոր տեղեկություն
Համար
N 1944-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2020

 

03.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1944-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 25-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշման հավելվածի 11-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված (հաշվեկշռում հաշվառված) շարժական գույքը (տրանսպորտային միջոցներ. այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրում համայնքին, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի և Զառիթափ համայնքներին (այսուհետ՝ համայնքներ)՝ գույքի նպատակային նշանակության և հանրօգուտ նպատակներով օգտագործման պայմանով (կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կողմից հրդեհներին և այլ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման կազմակերպման նպատակով՝ մինչև հիմնական ուժերի ժամանումը)՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին ու առաջարկել համայնքների ղեկավարներին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը.

2) նվիրաբերության պայմանագրերում սահմանել, որ՝

ա. պայմանագրերի նոտարական վավերացման (պայմանագրի նոտարական վավերացման դեպքում) և գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի տեղափոխումը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով և միջոցներով,

բ. նվիրաբերության պայմանագրերի պայմանների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է դիմել նվիրաբերությունը վերացնելու պահանջով և նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և առաջարկել համայնքների ղեկավարներին՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերի կնքումից հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

03.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1944-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

N

Մարզը, համայնքը

Տրանսպորտային միջոցի մակնիշը և

պետհամարանիշը

Թողարկման տարեթիվը

Տեխնիկական անձնագրի

համարը

Հենասարքի համարը

Վերագնահատված (շուկայական արժեքը

(դրամ)

1.

ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնք

Զիլ 130 ԱԲ 40

823 vv 01

1989

SB 832831

2929458

117 971

2.

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնք

Զիլ 130 ԱԲ 40

510 vv 01

1986

SB 831589

2544608

108 533

3.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ

համայնք

Զիլ 130 ԱԲ 40

651 vv 01

1987

SB 832644

203020

111 507

4.

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնք

Զիլ 131 ԱԲ 40

702 vv 01

1988

SB 832676

001732

135 493

5.

ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնք

Զիլ 130 ԱԲ 40

703 vv 01

1985

SB 844668

2331134

105 714

6.

ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնք

Զիլ 130 ԱԲ 40

838 vv 01

1982

SB 832911

1985914

98 072

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան