Գլխավոր տեղեկություն
Համար
N 893-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2020 թվականի N 893-Ա

 

ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արթուր Մանուկյանի (անձնագիր՝ BA 2951451, տրված՝ 003 կողմից 2016 թվականի մայիսի 16-ին) կողմից ձեռքբերված ալյուրի (400 տեղ (պարկ), 20,000 կգ ընդհանուր քաշով, 400,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծման և Արցախի Հանրապետությանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն անհատույց հանձնման ծրագիրը:

2. Արթուր Մանուկյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան