Գլխավոր տեղեկություն
Համար
N 1976-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.12.2020-02.08.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2020

 

04.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1976-Ն

 

ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՏՐՈՆԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՏՐՈՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1318-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 2.1-ին մասը, 380.1-ին հոդվածի 4-րդ մասը, 381-րդ հոդվածի 7-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել՝

1) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի,

2) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները` համաձայն N 5 հավելվածի.

3) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառման, հաշվառումից հանման կարգը՝ համաձայն N 6 հավելվածի.

4) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող պահանջները՝ համաձայն N 7 հավելվածի,

5) ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները՝ համաձայն N 8 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ, նույն կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությամբ, 12-րդ կետի 16-րդ ենթակետով սահմանված՝ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման համար վերջնաժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1419-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից համապատասխանության եզրակացության տրամադրման օրը ներառող ամսվան հաջորդող 12-րդ ամսվա 1-ն է:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» N 1318-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

04.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման

 

ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենաները (այսուհետ՝ ՀԴՄ) պետք է բավարարեն սույն հավելվածով սահմանված` ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներին (այսուհետ՝ պահանջներ):

2. Սույն հավելվածով սահմանված պահանջների կիրառության իմաստով՝ ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ իմաստն ու նշանակությունը՝

1) ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողություն` երկարատև հիշող սարք, որը ՀԴՄ-ի բաղկացուցիչ մասն է և նախատեսված է օրական հաշվետու հանրագումարային տեղեկատվության գրանցման համար ու բացառում է այդ տեղեկատվության փոփոխությունը.

2) ֆիսկալային հիշողության կուտակիչ` մեկ կամ մի քանի հատուկ առանձնացված հիշողության միկրոսխեմաներ` ֆիսկալային տվյալների պահպանման համար.

3) ֆիսկալային տվյալներ` տեղեկատվություն, որը ենթակա է գրանցման ֆիսկալային հիշողության մեջ.

4) ֆիսկալավորում` ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմի միացում.

5) համաժամանակեցում (սինքրոնիզացիա)՝ ՀԴՄ-ի և կենտրոնական տվյալների շտեմարանի միջև տեղեկությունների փոխանակում: ՀԴՄ-ն ուղարկում է տեղեկություններ կատարված գործարքների մասին և ստանում է կարգաբերումներ և տեղեկությունների թարմացումներ.

6) հանրագումար` գումար, որը ենթակա է գրանցման` փաստաթղթի ձևակերպումն ավարտելիս: Հանրագումարի մեծությունը չի կարող լինել բացասական.

7) unix timestamp՝ ժամանակը վայրկյանների տևողությամբ հաշվառելու միջոց, որտեղ հաշվարկը սկսվում է 1970 թվականի հունվարի 1-ից.

8) ՀԴՄ ֆիսկալ հասույթ՝ որոշակի ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից իրականացված դրամական գործարքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Ֆիսկալ հասույթն իր մեջ ներառում է հարկ վճարողի կողմից իրականացված առձեռն և անկանխիկ ընդամենը վաճառքի գործարքների գումարների (չեն ներառվում փոխհատուցման և կանխավճարի օգտագործման գումարները) և կանխավճարի հանրագումարի ու այդ գործարքների վերադարձի հանրագումարի տարբերությունը.

9) ՀԴՄ հասույթ՝ որոշակի ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից իրականացված գործարքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Հասույթն իր մեջ ներառում է առձեռն և անկանխիկ ընդամենը վաճառքի, մասնակի վճարման փոխհատուցման, կանխավճարի օգտագործման գումարների հանրագումարի և այդ գործարքների վերադարձի հանրագումարի տարբերությունը:

3. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ների ծրագիրը պետք է հնարավոր լինի կիրառել հայերենով, ռուսերենով և անգլերենով:

4. ՀԴՄ-ի միջոցով տպագրվող գեներացվող կտրոնի վրա գրանցվող տեղեկությունները պետք է լինեն հայերենով:

5. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ները պետք է բավարարեն հետևյալ ընդհանուր տեխնիկական պահանջներին`

1) ՀԴՄ-ն պետք է ունենա`

ա. ֆիսկալային հիշողություն (չջնջվող հիշող սարք),

բ. օգտագործողի մուտքի անվանումը և գաղտնաբառ մուտքագրելու հնարավորություն,

գ. մակնշվածք, որում պետք է նշված լինեն ՀԴՄ-ի անվանումը, գործարանային համարը, ՀԴՄ-ն արտադրողի ֆիրմային անվանումը: Մակնշվածքի դրոշմման եղանակը պետք է ապահովի դրա պահպանվածությունը ՀԴՄ-ի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում,

դ. SIM քարտով՝ նվազագույնը 3G կապուղիով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն, ինչպես նաև WIFI ցանցին և Ethernet-ին (համապատասխան փոխարկիչի միջոցով) միանալու հնարավորություն,

ե. ՀԴՄ սարք - պրոցեսինգային կենտրոն (վճարային քարտերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպություն) համակցության սերտիֆիկացում վճարային համակարգերում, որի համար պարտադիր է տվյալ ՀԴՄ սարքի EMVCo L1, EMVCo L2, PCI PED, TQM Label և այլն, եթե վճարային համակարգերի կողմից հետագայում նոր պարտադիր պահանջներ կսահմանվեն,

զ. ծրագրային ապահովման փոփոխության և նոր մոդուլների ինտեգրման հնարավորություն.

2) ՀԴՄ-ն պետք է ապահովի`

ա. ցանցային սնուցման անջատման դեպքում էներգաանկախ հիշողության մեջ դրամական գործարքների մասին տեղեկատվության, ինչպես նաև ծառայողական տեղեկատվության պահպանումը,

բ. աշխատանքի հիմնական ռեժիմների ծրագրավորումը,

գ. աշխատունակությունն էլեկտրացանցի (էլեկտրասնուցման) վթարային անջատումներից հետո,

դ. վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված հատուկ ձևաչափով (արձանագրությամբ) տեղեկատվական համակարգի հետ աշխատանքը,

ե. վճարային քարտերի միջոցով (չիպային, անհպում և մագնիսական), առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով դրամական հաշվարկների իրականացումը,

զ. համապատասխան պարբերականությամբ՝ առնվազն յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ կապի հաստատումը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` հարկային մարմին) տեղեկատվական համակարգի հետ` սույն ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված արձանագրությանը համապատասխան տվյալների փոխանակման նպատակով (կտրոնների տվյալների ուղարկումը և նոր տվյալների ստացումը հարկային մարմնի միասնական շտեմարանից),

է. հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ համապատասխան տվյալների (ամսաթիվը, ժամը և այլն) ներդաշնակեցումը (համապատասխանեցումը),

3) ՀԴՄ-ն պետք է ապահովի աշխատանքի կասեցումը` սույն հավելվածով սահմանված դեպքերում:

6. ՀԴՄ-ները պետք է բավարարեն ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

7. ՀԴՄ սարքը քանդելու (պատյանը բացելու) դեպքում պետք է իրականացվի ֆիսկալային ռեժիմի անջատում, սարքի գաղտնագրման բանալիների ջնջում և ՀԴՄ սարքի պատյանը փակելու դեպքում, առանց գաղտնագրման բանալիներ վերականգնող համապատասխան գործիքի, հնարավոր չլինի գործարկել սարքը:

8. ՀԴՄ-ների միջոցով իրականացված դրամական հաշվարկների մասին տեղեկատվությունը հարկային մարմին է ուղարկվում ցանցային կապ ապահովող՝ շարժական կամ ֆիքսված կապի միջոցով:

9. ՀԴՄ-ների միջոցով իրականացված դրամական հաշվարկների (կատարված գործարքների) մասին տեղեկատվությունը շարժական կապի միջոցով ուղարկվելու դեպքում կիրառվող ՍԻՄ (SIM) քարտերը և տրամադրվող կապը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

1) քարտերը պետք է ունենան միմիայն տվյալների փոխանակման հնարավորություն (Data) և հասանելի լինեն միայն Հայաստանի Հանրապետության տարածքում (առանց ռոումինգի).

2) քարտերը պետք է ստանան ստատիկ ԻՊ (IP) հասցեներ.

3) քարտերը պետք է ընդգրկված լինեն ներքին կորպորատիվ ցանցի մեջ, որոնց հասցեների բազմությունը (IP & MASK) պետք է նախապես համաձայնեցված լինի հարկային մարմնի տեղեկատվական և պրոցեսինգային կենտրոնի հետ.

4) քարտերը պետք է ապահովեն հասանելիություն հարկային մարմնի ՀԴՄ-ների սպասարկման սերվերին և պրոցեսինգային կենտրոնի նախանշված սերվերներին.

5) յուրաքանչյուր ՀԴՄ սերվերին դիմելիս` քարտը պետք է հանդես գա իր ֆիքսված IP-ով (բացառել կոնցենտրացիայի կամ NAT տեխնոլոգիայի կիրառումը).

6) քարտեր տրամադրող օպերատորը պետք է տրամադրի նաև ներքին կորպորատիվ ցանցից երեքական IP հասցեներ` հարկային մարմնի տեղեկատվական համակարգի և պրոցեսինգային կենտրոնի համար (6 IP հասցեներ).

7) կապուղու թողունակությունը պետք է կազմի առնվազն 256 կբ/վ (այսուհետ՝ նվազագույն թողունակություն).

8) օպերատորի համակցման թողունակությունը հարկային մարմնի և պրոցեսինգային կենտրոնի համակարգերից յուրաքանչյուրին պետք է լինի նվազագույնը 2 մբ/վ1:

10. ՀԴՄ-ների միջոցով իրականացված դրամական հաշվարկների մասին տեղեկատվությունը ֆիքսված կապի միջոցով իրականացվելու դեպքում պետք է պահպանվեն ՍԻՄ (SIM) քարտերի և տրամադրվող կապի համար սահմանված պահանջները` բացառությամբ նվազագույն թողունակության, որը պետք է կազմի 512 կբ/վ:

11. Ցանցային կապին վերաբերող՝ հարկային մարմնի տեղեկատվական համակարգի և պրոցեսինգային կենտրոնի հետ աշխատանքի համար անհրաժեշտ տվյալները (SIM քարտի համար, ֆիքսված հեռախոսահամար, IP հասցե և այլն) հարկային մարմնին և պրոցեսինգային կենտրոնին` ըստ պահանջի տրամադրվում են սպասարկման կենտրոնների կողմից:

12. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ների ծրագրային ապահովումը պետք է ապահովի հետևյալ գործողությունների իրականացումը՝

1) ՀԴՄ-ի ակտիվացում ու գրանցումից հանում.

2) ՀԴՄ-ի աշխատանքի ժամանակավոր դադարեցում.

3) օգտվողների (գլխավոր ադմինիստրատոր, ադմինիստրատոր, գանձապահ) կառավարում.

4) բաժինների կառավարում.

5) ապրանքների կառավարում.

6) ՀԴՄ-ով կատարվող գործարքի առավելագույն գումարի սահմանում.

7) հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տվյալների ուղարկում համաժամանակեցման միջոցով.

8) ֆիսկալ հաշվետվությունների գեներացում և տպագրում.

9) արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրման կարգաբերումների իրականացում.

10) կապի կարգաբերումների իրականացում.

11) սարքի տվյալները դիտում.

12) կտրոնների գեներացման և տպագրման գործառույթ.

13) կտրոնների վերադարձի ձևակերպում.

14) կտրոնի կրկնօրինակի տպագրում.

15) ՀԴՄ-ի կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում՝ համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարի մուտքագրում (ՀՎՀՀ).

16) առձեռն, անկանխիկ, կանխավճարի օգտագործում և փոխհատուցման գումար վճարման տեսակների կիրառում.

17) կանխիկի մուտք և ելք:

13. Գլխավոր ադմինիստրատորի իրավասությամբ օժտվում է անհատ ձեռնարկատերը կամ նոտարը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կամ կազմակերպության նշանակած անձը, որը ՀԴՄ-ի ծրագրի միջոցով կառավարում և կարգաբերում է այն: ՀԴՄ-ի ծրագրում որպես օգտվող գլխավոր ադմինիստրատորը չի կարող ապաակտիվացվել (գլխավոր ադմինիստրատորի իրավասությունները չեն կարող դադարեցվել): Գլխավոր ադմինիստրատորի իրավասությունները սույն հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետից մինչև 11-րդ ենթակետով սահմանվող գործառույթների իրականացումն է:

14. Ադմինիստրատորը ՀԴՄ օգտագործող է, որը ծրագրի միջոցով կառավարում և կարգաբերում է ՀԴՄ-ն: Ադմինիստրատորի իրավասությունները ծրագրի միջոցով ակտիվացվում և ապաակտիվացվում են գլխավոր ադմինիստրատորի կողմից: Ադմինիստրատորի իրավասությունները սույն հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետից մինչև 11-րդ ենթակետով սահմանվող գործառույթների իրականացումն է: Ընդ որում՝ ադմինիստրատորի դեր ունեցող օգտվողը կարող է ստեղծել նոր ադմինիստրատորի կամ գանձապահի դեր ունեցող օգտվող կամ արդեն իսկ ստեղծված օգտվողին ակտիվացնել կամ պասիվացնել, ինչպես նաև փոփոխել յուրաքանչյուր օգտվողի գաղտնաբառը: Յուրաքանչյուր ադիմիստրատորի դեր ունեցող օգտվող չպետք է կարողանա պասիվացնել իր օգտվողին:

15. Գանձապահի դեր ունեցող օգտվողի իրավասություններն են սույն հավելվածի 12րդ կետի 12-րդ ենթակետից մինչև 17-րդ ենթակետով սահմանվող գործառույթները:

16. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հայեցողությամբ գլխավոր ադմինիստրատորի, ադմինիստրատորի, ինչպես նաև գանձապահի իրավասություններով կարող է օժտվել ցանկացած վարձու աշխատող:

17. Օգտվողի կառավարման գործառույթը պետք է ապահովի նոր ադմինիստրատորի կամ գանձապահի դեր ունեցող օգտվողի ստեղծում կամ արդեն իսկ ստեղծված օգտվողի ակտիվացում կամ պասիվացում, ինչպես նաև օգտվողների գաղտնաբառերի փոփոխում: Գանձապահի դեր ունեցող օգտվող ստեղծելիս տվյալ գանձապահին են վերագրվում նաև նախապես ստեղծված բաժին կամ բաժիններ:

18. Բաժինների կառավարման գործառույթը պետք է ապահովի նոր բաժինների ստեղծում կամ արդեն իսկ ստեղծված բաժինների պասիվացում կամ ակտիվացում: Բաժինները ստեղծվում են ըստ հարկման ընդհանուր և (կամ) հատուկ համակարգերի՝ նշելով տվյալ բաժնի անվանումն ու համարը: Ընդ որում՝ յուրաքանչյուր բաժնի համար ընտրվում է մեկ հարկման համակարգ, որը խմբագրման ենթակա չէ:

19. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) կառավարման գործառույթը պետք է ապահովի նոր ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ստեղծում կամ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում արդեն իսկ ստեղծված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկերի ներբեռնում՝ ըստ համապատասխան բաժինների: Նոր ապրանքի (աշխատանքի, ծառայության) ստեղծման դեպքում նշվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) տվյալ ապրանքի (աշխատանքի, ծառայության) կոդը, անվանումը, գինը, չափման միավորը, բաժինը, զեղչի կիրառման դեպքում զեղչի չափն ու զեղչված գինը.

2) ապրանքի ստեղծման դեպքում նշվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 11-ի N 1406-Ն որոշմամբ հաստատված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքը և այդ դիրքում ներառված՝ փաստացի վաճառված ապրանքի անվանումը.

3) աշխատանքի կամ ծառայության ստեղծման դեպքում նշվում է նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանով հաստատված՝ արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 4-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված աշխատանքի կամ ծառայության կոդը (4 նիշը) և այդ կոդում ներառված՝ փաստացի կատարված աշխատանքի կամ փաստացի մատուցված ծառայության անվանումը:

20. Ֆիսկալ հաշվետվությունների գեներացման և տպագրման գործառույթը պետք է ապահովի X և Z տեսակի հաշվետվությունների տպագրում և գեներացում:

21. X հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները՝

1) հարկ վճարողի անվանումը և հարկային մարմնում հաշվառման համարը.

2) ՀԴՄ-ի գրանցման համարը.

3) հաշվետվության տպման ամսաթիվը (տարին, ամիսը, օրը) և ժամը.

4) ժամանակաշրջանը, որի համար տպվել է հաշվետվությունը.

5) առաջին և վերջին գործարքի ամսաթիվը և ժամը.

6) իրականացված գործարքների ամփոփ տեղեկատվության արտացոլում՝ ըստ բաժինների, գանձապահների, առձեռն և անկանխիկ տեսակի գործարքների: Ընդ որում՝

ա. ըստ բաժնի հաշվետվության տպման դեպքում հաշվետվության վավերապայմաններն են՝ հարկ վճարողի անվանումը և հարկային մարմնում հաշվառման համարը, ՀԴՄ-ի գրանցման համարը, հաշվետվության տպման ամսաթիվը (տարին, ամիսը, օրը) ու ժամը, ընտրված բաժնի համարն ու անվանումը, ժամանակաշրջանը, որի համար տպվել է հաշվետվությունը, ընտրված ժամանակաշրջանում իրականացված առաջին և վերջին գործարքի ամսաթիվը (օրը, ամիսը, տարին) և ժամը (ժամ, րոպե), ընտրված բաժնով իրականացված վաճառքների ընդհանուր գումարը, ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, վերադարձի ընդհանուր գումարը, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման,

բ. ըստ գանձապահի հաշվետվության տպման դեպքում հաշվետվության վավերապայմաններն են՝ հարկ վճարողի անվանումը և հարկային մարմնում հաշվառման համարը, ՀԴՄ-ի գրանցման համարը, հաշվետվության տպման ամսաթիվը (տարին, ամիսը, օրը) ու ժամը, ընտրված գանձապահի համարը, ժամանակաշրջանը, որի համար տպվել է հաշվետվությունը, ընտրված ժամանակաշրջանում իրականացված առաջին և վերջին գործարքի ամսաթիվը (օրը, ամիսը, տարին) և ժամը (ժամ, րոպե), ընտրված գանձապահի կողմից իրականացված վաճառքների ընդհանուր գումարը, ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, վերադարձի ընդհանուր գումարը, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման,

գ. ըստ կատարված գործարքի տեսակի հաշվետվության տպման դեպքում հաշվետվության վավերապայմաններն են՝ հարկ վճարողի անվանումը և հարկային մարմնում հաշվառման համարը, ՀԴՄ-ի գրանցման համարը, հաշվետվության տպման ամսաթիվը (տարին, ամիսը, օրը) ու ժամը, ընտրված գանձապահի համարը, ժամանակաշրջանը, որի համար տպվել է հաշվետվությունը, ընտրված ժամանակաշրջանում իրականացված առաջին և վերջին գործարքի ամսաթիվը (օրը, ամիսը, տարին) և ժամը (ժամ, րոպե), առձեռն կամ անկանխիկ իրականացված գործարքների կտրոնների քանակը, այդ թվում՝ նաև վերադարձի կտրոնների քանակը, առձեռն կամ անկանխիկ իրականացված գործարքների գումարը, այդ թվում՝ վերադարձի գումարը.

7) հասույթի բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ընդհանուր վաճառքի ԱԱՀի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀով հարկման, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, ընդհանուր հասույթի գումարն ու հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման.

8) ֆիսկալ հասույթի բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ֆիսկալ հասույթի գումարն ու ֆիսկալ հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման.

9) դրամարկղում առկա գումարը:

22. Z հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները՝

1) հարկ վճարողի անվանումն ու հարկային մարմնում հաշվառման համարը.

2) ՀԴՄ-ի գրանցման համարը.

3) հաշվետվության տպման ամսաթիվը (տարին, ամիսը, օրը) և ժամը.

4) ժամանակաշրջանը, որի համար տպվել է հաշվետվությունը.

5) նշված ժամանակահատվածում տպված կտրոնների վերաբերյալ տեղեկատվություն, որում՝

ա. մեկօրյա ժամանակահատվածի նշման դեպքում արտացոլվում են տվյալ օրվա ընթացքում տպված կտրոնների համարները, տպման ժամը և յուրաքանչյուր կտրոնի գումարը: Կանխավճարի կտրոնների դեպքում գումարները նշվում են առանձին տողով և նշվում է (Կ),

բ. մեկ օրից ավելի ընտրված ժամանակահատվածի դեպքում արտացոլվում են նշված ժամանակահատվածում ըստ օրերի տպված կտրոնների քանակն ու ընդհանուր գումարը, ընդ որում նույն օրվա դրությամբ իրականացված վաճառքի և վերադարձի կտրոնների գումարները լրացվում են առանձին տողով: Կանխավճարի կտրոնների դեպքում գումարները նշվում են առանձին տողով և նշվում է (Կ).

6) հասույթի բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ընդհանուր վաճառքի ԱԱՀի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀով հարկման, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, կանխավճարի գումարը, այդ թվում՝ վերադարձված կանխավճարի գումարը, ֆիսկալ հասույթի գումարն ու ֆիսկալ հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման.

7) դրամարկղում առկա գումարը:

23. Z հաշվետվությունը կարող է տպվել նաև ըստ գանձապահի: Այս դեպքում հաշվետվության վավերապայմաններն են հարկ վճարողի անվանումն ու հարկային մարմնում հաշվառման համարը, ՀԴՄ-ի գրանցման համարը, ընտրված գանձապահի համարը, մեկօրյա ժամանակահատվածի նշման դեպքում արտացոլվում են տվյալ օրվա ընթացքում տպված կտրոնների համարները, տպման ժամը և յուրաքանչյուր կտրոնի գումարը, կանխավճարի կտրոնների դեպքում նշվում է (Կ), մեկ օրից ավելի ընտրված ժամանակահատվածի դեպքում արտացոլվում են նշված ժամանակահատվածում ըստ օրերի տպված կտրոնների քանակն ու ընդհանուր գումարը, ընդ որում՝ նույն օրվա դրությամբ իրականացված վաճառքի և վերադարձի կտրոնների գումարները լրացվում են առանձին տողով: Կանխավճարի կտրոնների դեպքում նշվում է (Կ), ընտրված գանձապահի կողմից իրականացված վաճառքների ընդհանուր գումարը, ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, վերադարձի ընդհանուր գումարը, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման:

24. Սարքի տվյալների դիտումը պետք է ապահովի հետևյալ տեղեկատվության դիտման հնարավորություն՝

1) ՀԴՄ-ի գործարանային համարը.

2) գրանցման համարը.

3) ընթացիկ ժամը, րոպեն, վայրկյանը.

4) ՀԴՄ-ն կիրառող հարկ վճարողի հաշվառման համարը.

5) տպված վերջին կտրոնի համարը.

6) չհամաժամանակեցված կտրոնների քանակը.

7) համաժամանակեցված վերջին կտրոնի համարը.

8) որքան ժամանակ է մնացել մինչև 36 ժամ չհամաժամանակեցման արգելափակմանը:

25. Կտրոնների տպագրման գործառույթը պետք է ապահովի պարզ, ապրանքներով, հաշվիչ և կանխավճար տեսակի կտրոնների տպագրում:

26. Պարզ կտրոնի դեպքում գանձապահի կողմից մուտքագրվում է վաճառվող ապրանքի և (կամ) մատուցվող ծառայության կամ աշխատանքի գումարը, բաժինը և սույն հավելվածի 12-րդ կետի 16-րդ ենթակետով սահմանված համապատասխան վճարման տեսակը:

27. Ապրանքներով կտրոնի դեպքում գանձապահի կողմից մուտքագրվում է նախապես ստեղծված ապրանքը (աշխատանքը կամ ծառայությունը) իր համապատասխան տվյալներով, քանակը, զեղչի կիրառման դեպքում զեղչի չափն ու զեղչված գինը, սույն հավելվածի 12-րդ կետի 16-րդ ենթակետով վճարման տեսակը: Զեղչը կարող է իրականացվել տոկոսային կամ դրամային, ընդ որում՝ այն կարող է կիրառվել ինչպես առանձին ապրանքի, այնպես էլ ապրանքացանկի վրա (համամասնորեն բոլոր ապրանքների կամ գանձապահի կողմից նշված ապրանքների վրա միայն):

28. Հաշվիչ կտրոնի դեպքում գանձապահի կողմից մուտքագրվում է վաճառվող ապրանքի և (կամ) մատուցվող ծառայության քանակն ու գինը, բաժինը և սույն հավելվածի 12-րդ կետի 16-րդ ենթակետով սահմանված համապատասխան վճարման տեսակը:

29. Կանխավճար կտրոնի դեպքում գանձապահի կողմից մուտքագրվում են կանխավճարի գումարը և վճարման տեսակը՝ առձեռն կամ անկանխիկ: Կանխավճար կտրոնը պետք է պարունակի «կանխավճար» գրառումը:

30. Կտրոնների վերադարձի ձևակերպման գործառույթը պետք է ապահովի գանձապահի կողմից վերադարձվող կտրոնի համարի և այդ կտրոնը տպած ՀԴՄ-ի գրանցման համարի մուտքագրման միջոցով կտրոնի վերադարձի ձևակերպում: Վերադարձ հնարավոր է իրականացնել տվյալ հարկ վճարողին պատկանող ցանկացած ՀԴՄ-ի միջոցով նույն կամ այլ ՀԴՄ-ով տպված կտրոնով: Վերադարձ տեսակի կտրոնը պետք է պարունակի նաև վերադարձվող կտրոնի համարը, տպման ժամն ու ամսաթիվը, պատասխանատու անձի (գանձապահի) համարը: Այն դեպքերում, երբ իրականացվում է մասնակի վերադարձ, տպվում են վերադարձվող գումարը կամ ապրանքները (կախված կտրոնի տեսակից) պարունակող կտրոնը և խմբագրված վերադարձվող կտրոնը՝ համապատասխան գումարային կամ ապրանքային մնացորդով: Վերջինս պետք է պարունակի «Խմբագրված կտրոն» գրառումը: Միայն փոխհատուցում վճարման տեսակի կտրոնների դեպքում մասնակի վերադարձ չի իրականացվում, վերադարձը իրականացվում է ամբողջությամբ:

31. Կտրոնի կրկնօրինակի տպագրման գործառույթը պետք է ապահովի տվյալ ՀԴՄով տպված կտրոնի կրկնօրինակի տպագրում: Կտրոնի կրկնօրինակը պետք է պարունակի «կրկնօրինակ» գրառումը:

32. Այն դեպքերում, երբ վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության կամ աշխատանքի դիմաց վճարվող գումարի մի մասը վճարվում է այլ հարկ վճարողի, մասնավորապես՝ ապահովագրական ընկերության կամ բանկի կողմից, ապա վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության կամ աշխատանքի դիմաց այլ հարկ վճարողի կողմից վճարվելիք գումարի չափը նշվում է որպես փոխհատուցման գումար:

33. Այն դեպքերում, երբ վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության կամ աշխատանքի դիմաց վճարումը կատարվում է նախօրոք վճարված գումարով (կանխավճարով), ապա այդ գումարը գանձապահի կողմից նշվում է որպես կանխավճարի օգտագործում:

34. ՀԴՄ-ները պետք է ապահովեն ըստ բաժինների և գանձապահների կողմից նախորդող առնվազն 2 ամսվա ընթացքում իրականացրած գործարքների վերաբերյալ հաշվետվությունների դուրսբերումը, ինչպես նաև թղթային ժապավենի վրա դրանց տպագրումը:

35. ՀԴՄ-ները պետք է ապահովեն ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների հաշվառման ծրագրերից (այդ թվում՝ հաշվապահական կամ կառավարչական) կամ համակարգչից ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների անվանումների, քանակների, դրամարկղ մուտքագրված գումարների, վճարային քարտերի միջոցով (չիպային, անհպում և մագնիսական), առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով հաշվեգրված գումարների, ՀԴՄ-ի միջոցով կազմվող հաշվետվությունների ներմուծման և արտածման հնարավորությունը, ինչպես նաև ՀԴՄ կտրոնների տրամադրումը ՀԴՄ-ի կամ ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրած լինելու դեպքում՝ արտաքին տպող սարքի միջոցով:

36. Ֆիսկալային հիշողության մեջ գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալներ).

 

Գրառման տեսակը

Նկարագրությունը

Ձևաչափը

ՀԴՄ գրանցում

r:<time>

ՀԴՄ գրանցում

Գրանցման ժամը unix timestamp տեսքով

<time>

ՀԴՄ-ն կիրառող հարկ վճարողի հաշվառման համարը

<tin>

ՀԴՄ-ի գրանցման համարը

<crn>,

ՀԴՄ գործարանային համարը

<serial>

ՀԴՄ ապաակտիվացում

c:<time>

ՀԴՄ ապաակտիվացում

ՀԴՄ ապաակտիվացման ժամը unix timestamp տեսքով

<time>

ՀԴՄ-ն կիրառող հարկ վճարողի հաշվառման համարը

<tin>

ՀԴՄ գրանցման համարը

<crn>,

ՀԴՄ գործարանային համարը

<serial>

Բաժնի ստեղծում

nd:<time>

Բաժնի ստեղծում

Բաժնի ստեղծման ժամը unix timestamp տեսքով

<time>

Տվյալ բաժնի համարը

<departmentld>

 

Հարկման տեսակի նույնականացման համարը

<taxMode>

ՀԴՄ վաճառքի կտրոնի տպում

p:<time>

ՀԴՄ վաճառքի կտրոնի տպում

Կտրոնի տպման ժամը unix timestamp տեսքով

<time>

ՀԴՄ կտրոնի համարը

<id>

ՀԴՄ կտրոնի ֆիսկալ համարը

<lottery-info>

{<dld>:<totalWithTax>:<tax>} յուրաքանչյուր բաժնի համար, բաժանված ստորակետերով

<receipt-info>

Բաժնի նույնականացման համարը

<dld>

Ընդհանուր գումարը տվյալ բաժնում՝ ներառյալ ԱԱՀ

<totalWithTax>

Ընդհանուր ԱԱՀ գումարը տվյալ բաժնում

<tax>

Կտրոնի վերադարձ

p:<time>

Կտրոնի վերադարձ

Կտրոնի տպման ժամը unix timestamp տեսքով

<time>

Վերադարձվող կտրոնի համարը

<id>

Վերադարձի կտրոնի համարը

<rid>

ՀԴՄ գրանցման համար

<crn>

Համաժամանակեցում

s:<time>, <status>

Համաժամանակեցում

Համաժամանակեցման ժամը unix timestamp տեսքով

<time>

1- եթե համաժամանակեցումը հաջողվել է

<status>

0- եթե համաժամանակեցումը չի հաջողվել

 

37. Ֆիսկալային հիշողությունը պետք է տեղակայված լինի ՀԴՄ-ի ընդհանուր պատյանի տակ:

38. Ֆիսկալային հիշողությունը կամ առնվազն ֆիսկալային հիշողության կուտակիչը պետք է ունենա առանձին մոդուլի տեսք: Այդ մոդուլի կառուցվածքը պետք է ապահովի ֆիսկալային հիշողության մեջ տեղեկատվության փոփոխման անհնարինությունը: Վերանորոգող կազմակերպության կողմից պետք է հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում փոխարինել ֆիսկալային հիշողությունը կամ ֆիսկալային հիշողության կուտակիչը: Ֆիսկալային հիշողության կամ ֆիսկալային հիշողության կուտակիչի փոխարինման դեպքում վերանորոգող կազմակերպությունը պետք է կազմի ակտ, որում պետք է նշված լինեն տվյալ ՀԴՄ-ի գործարանային համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, ում այդ ՀԴՄ-ն պատկանում է, ՀԴՄ-ի գրանցման համարը: Այս ակտի մեկ օրինակը 3 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողի կողմից փոխանցվում է իր հաշվառման հարկային մարմին:

39. Ֆիսկալային հիշողության (ֆիսկալային հիշողության կուտակիչի) կառուցվածքը պետք է նախատեսի պաշտպանվածություն մեխանիկական, էլեկտրամագնիսական և այլ տեսակի ներգործություններից ինչպես ՀԴՄ-ի աշխատանքի, այնպես էլ տեխնիկական սպասարկման և վերանորոգման ընթացքում:

40. Ֆիսկալային հիշողության կուտակիչում գրանցված տեղեկատվությունը պետք է պահպանվի ոչ պակաս, քան 6 տարվա ընթացքում` ՀԴՄ-ն ֆիսկալային ռեժիմի փոխադրելու պահից:

41. ՀԴՄ-ում պետք է նախատեսված լինի վերանորոգող կազմակերպությունում, ինչպես նաև հարկային մարմնում տեխնիկական միջոցներով ֆիսկալային հիշողության պարունակության ընթերցման հնարավորություն` ՀԴՄ-ի խափանման դեպքում:

42. ՀԴՄ-ի ծրագրային ապահովումը պետք է բացառի օգտագործողի կողմից այն մասի փոփոխման հնարավորությունը, որը ղեկավարում է տեղեկատվության ընթերցումը և գրանցումը ֆիսկալային հիշողության մեջ, ֆիսկալային տվյալների ձևավորումն էներգաանկախ հիշող սարքում:

43. ՀԴՄ-ն պետք է կասեցնի գործողությունների կատարումը հետևյալ դեպքերում`

1) կտրոնի տպագրման ժապավենի բացակայության.

2) կտրոն տպելու անհնարինությանը հանգեցնող իրավիճակների (տեխնիկական խնդիրների) առաջացման.

3) հիշողության գերլցման, անսարքության, ֆիսկալային հիշողության անջատման, ինչպես նաև աշխատանքի ժամանակ ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմում ֆիսկալային հիշողության չթույլատրված մուտքի.

4) ոչ ճիշտ մուտքի անվանում և (կամ) գաղտնաբառ նշելու՝ դեպի ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողություն մուտքի փորձ կատարելիս: Այս դեպքում պետք է կասեցվեն բոլոր գործառնությունների կատարումը և մուտքի անվանման կամ գաղտնաբառի մուտքագրման ռեժիմից ելքը: Կասեցումը պետք է գործի մինչև ճիշտ մուտքի անվանման և (կամ) գաղտնաբառի մուտքագրման պահը.

5) 36 ժամվա ընթացքում հարկային մարմին տեղեկատվություն չուղարկվելու.

6) գործունեության տվյալ օբյեկտում ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր չլինելու հիմքով հարկային մարմնի կողմից ՀԴՄ-ի աշխատանքն արգելափակելու:

44. ՀԴՄ-ի գործողությունների կասեցումը պետք է դադարեցվի կասեցում առաջացնող պատճառները վերացնելուց հետո:

45. ՀԴՄ-ն պետք է ապահովի աշխատանքը միայն ֆիսկալային ռեժիմում:

46. Ֆիսկալային ռեժիմը ՀԴՄ-ի գործողության այն ռեժիմն է, որն ապահովում է ֆիսկալային հաշվետվության մեջ ֆիսկալային տվյալների գրանցումը: Ֆիսկալային ռեժիմը պետք է ապահովի ՀԴՄ-ի աշխատանքը` շահագործման փաստաթղթերին համապատասխան: ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմում ձևակերպվող բոլոր փաստաթղթերում` ներառյալ կտրոններում, պետք է նշվի այն մասին, որ փաստաթուղթը տպագրվել է ֆիսկալային ռեժիմում:

47. Տեխնիկական միջոցներով անհրաժեշտ է ապահովել ՀԴՄ-ում կիրառվող ընթացիկ ամսաթվի հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հետ նույնականացումը՝ համաժամանակեցման միջոցով:

48. ՀԴՄ-ն կարող է ապահովել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշմամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հնարավորությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

04.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված կարգով հսկիչ դրամարկղային մեքենայի (այսուհետ՝ ՀԴՄ) պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող հարկ վճարողները (այսուհետ՝ ՀԴՄ կիրառողներ) ՀԴՄ-ները հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանելու, ժամանակավոր օգտագործման համար ՀԴՄ-ն գրանցելու համար դիմումներ ներկայացնում են հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգի (https://file-online.taxservice.am) միջոցով:

2. Հաշվետվություններ ներկայացնելու համակարգ մուտք գործելու համար ՀԴՄ կիրառողներն օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է գրանցված լինեն հարկային մարմնում և համակարգ մուտք գործեն հարկային մարմնից ստացված մուտքի անվանմամբ և գրանցված գաղտնաբառով:

3. ՀԴՄ-ի կիրառումը ժամանակավորապես դադարեցվում է անմիջականորեն ՀԴՄ-ի միջոցով: Անսարքության պատճառով ՀԴՄ-ի միջոցով դրամական հաշվարկների կատարման անհնարինության դեպքում ՀԴՄ-ի կիրառումը ժամանակավորապես դադարեցվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից կամ ՀԴՄ-ների սպասարկում և նորոգում իրականացնող ընկերությունից (այսուհետ՝ սպասարկման կենտրոն) ժամանակավոր օգտագործման համար ստացված ՀԴՄ-ն ՀԴՄ կիրառողի կողմից գրանցվելու դեպքում:

4. Նոր (չշահագործված) ՀԴՄ-ի կիրառումը, այդ թվում՝ կիրառվող ՀԴՄ-ի սույն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխանող ՀԴՄ-ով փոխարինումն իրականացվում է գործողությունների հետևյալ հաջորդականությամբ`

1) էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացում հարկային մարմին՝ ձեռք բերված կամ վարձակալված ՀԴՄ-ն գրանցելու վերաբերյալ: Ներկայացված դիմումի հիման վրա ՀԴՄ-ի գրանցման ընթացակարգն իրականացվում է հարկային մարմնի սահմանած կարգով.

2) բավարարված դիմումների հիման վրա «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գրանցում հարկային մարմնի տեղեկատվական համակարգում.

3) ՀԴՄ-ի վաճառողի կողմից ՀԴՄ-ի կարգաբերում և դրա առաքման կազմակերպում.

4) հարկ վճարողի պայմանագրի կնքում սպասարկման կենտրոնի հետ, որն ապահովում է դրամական հաշվարկների մասին տեղեկությունների ուղարկման համար ցանցային կապի միջոցների առկայությունը.

5) հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգի և անմիջականորեն ՀԴՄ-ի միջոցով ՀԴՄ-ի ակտիվացում:

5. ՀԴՄ-ի ձեռքբերման դիմումում լրացվում են հետևյալ տվյալները`

1) ՀԴՄ-ի տեղադրման գործունեության օբյեկտը, որն ընտրվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից: Գործունեության նոր օբյեկտի համար ՀԴՄ-ի կիրառում նախատեսելու դեպքում հաշվետվություններ ներկայացնելու համակարգի միջոցով նախօրոք գրանցվում է գործունեության նոր օբյեկտ.

2) տվյալ օբյեկտում կիրառման համար անհրաժեշտ ՀԴՄ-ների թիվը:

6. ՀԴՄ-ի գրանցման դիմումում լրացվում են սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տվյալները:

7. ՀԴՄ-ի ձեռքբերման դիմումը բավարարվում կամ մերժվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության և հարկային մարմնի կողմից՝ դրանց ստացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

8. Դիմումը բավարարվում է, եթե՝

1) դիմումում սխալներ չեն հայտնաբերվել.

2) սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ ՀԴՄ-ի տեղադրման գործունեության օբյեկտը համապատասխանում է օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

9. Դիմումը մերժվում է՝

1) դիմումով ներկայացված ՀԴՄ-ի տեղադրման գործունեության օբյեկտն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքում.

2) դիմումով ներկայացված ՀԴՄ-ների գրանցումն այն օբյեկտներում, որտեղից ՀԴՄ-ները սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված կարգով հանվել են գրանցումից հարկային մարմնի նախաձեռնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկային մարմինը կներկայացնի այդ օբյեկտներում ՀԴՄ-ները գրանցելու վերաբերյալ դրական եզրակացություն:

10. Բավարարված դիմումի հիման վրա «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀԴՄ-ները հարկային մարմնի տեղեկատվական համակարգի ՀԴՄ-ների ենթահամակարգում մուտքագրվում են ՀԴՄ-ի աշխատանքի հետ կապված անհրաժեշտ տվյալները կիրառողին տրամադրվելիք ՀԴՄ-ների վերաբերյալ տվյալները մուտքագրվելուց հետո: ՀԴՄ-ների ենթահամակարգում այդ ՀԴՄ-ներին շնորհվում է «ընթացիկ» կարգավիճակ: ՀԴՄ-ները գործունեության իրականացման վայրի հասցեում կարգաբերվելուց (տվյալների բազաների սինքրոնիզացումից) հետո ստանում են «գործող» կարգավիճակ և ենթակա են կիրառման:

11. Նոր կամ այլ անձանցից ձեռք բերված ՀԴՄ-ն, երբ կիրառվում է միայն որպես հսկիչ դրամարկղային մեքենա կամ միաժամանակ որպես հսկիչ դրամարկղային մեքենա և էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք, գրանցվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում գրանցված՝ գործունեության իրականացման օբյեկտի վրա: Մեկ օբյեկտի վրա կարող են գրանցվել մեկից ավելի ՀԴՄ-ներ: Գործունեության այն օբյեկտներում, որոնք բնակչությանը ծառայությունների մատուցման կամ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի օբյեկտ կամ առևտրի իրականացման վայրի վաճառատեղ են, գրանցված ՀԴՄ-ները կարող են կիրառվել որպես ՀԴՄ կամ միաժամանակ որպես ՀԴՄ և էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք: ՀԴՄ-ի աշխատանքային ռեժիմը միաժամանակ որպես ՀԴՄ և որպես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք՝ ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայի ՀԴՄ-ների կառավարման համակարգի միջոցով:

12. ՀԴՄ կիրառողի կողմից ՀԴՄ-ն հանվում է գրանցումից հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգում ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին դիմում ներկայացնելու և համապատասխան լիազորություն ունեցող անձի կողմից անմիջականորեն ՀԴՄ-ով գրանցումից հանելու հանձնարարական տալով: Հաշվետվություններ ներկայացնելու համակարգի միջոցով դիմումն անմիջականորեն ՀԴՄ-ից ստացված հանձնարարականով հաստատվելու դեպքում համակարգը ՀԴՄ-ն ավտոմատ հանում է գրանցումից:

13. ՀԴՄ-ն հանվում է գրանցումից՝

1) տվյալ օբյեկտում ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեությունը դադարեցնելու դեպքում.

2) տվյալ օբյեկտում գործունեությունը դադարեցնելու, այդ թվում՝ կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման, նոտարի կողմից գործունեության դադարեցման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում.

3) վերակազմակերպվելու արդյունքում անմիջականորեն տվյալ կազմակերպության անվանմամբ ՀԴՄ-ի կիրառումը դադարեցվելու դեպքում.

4) անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի մահվան դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ կազմակերպությունը լուծարված է, սակայն առկա են հարկ վճարողի անվամբ գործող կարգավիճակով ՀԴՄ-ներ, ՀԴՄ-ները գրանցումից հանվում են հարկային մարմնի նախաձեռնությամբ՝ ՀԴՄ-ն հաշվառումից հանելու համապատասխան հիմքերը հարկային մարմին ստացվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված դեպքում ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտ չի լրացվում:

14. Կանխիկ դրամով, վճարային քարտերի միջոցով (չիպային, անհպում և մագնիսական), առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով իրականացվող դրամական հաշվարկների համար օրենսգրքով սահմանված կարգով ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր չլինելու դեպքում, կիրառվող ՀԴՄ-ները գրանցումից հանվում են հարկային մարմնի նախաձեռնությամբ՝ հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից, ինչի վերաբերյալ կազմվում է արձանագրություն՝ երկու օրինակից: Կազմված արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Սույն կետում նշված դեպքում ՀԴՄ-ի աշխատանքն արգելափակվում է հարկային մարմնի կողմից՝ մինչև ՀԴՄ կիրառողի կողմից ՀԴՄ-ն գրանցումից հանվելը: Սույն կետում նշված դեպքում հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից ՀԴՄ-ի աշխատանքն արգելափակելու պահին՝

1) ՀԴՄ-ի կարգավիճակը «գործող» լինելու դեպքում ՀԴՄ-ի աշխատանքն արգելափակվում է.

2) ՀԴՄ-ի կարգավիճակը «գործողությունից հանելու ընթացքում» լինելու դեպքում վերականգնվում է «գործող» կարգավիճակը, ՀԴՄ-ի աշխատանքն արգելափակվում է և առաջարկվում է հարկ վճարողին կրկին ներկայացնել ՀԴՄ-ն գործողությունից հանելու վերաբերյալ հայտ.

3) ՀԴՄ-ի կարգավիճակը «գործողությունից հանված» լինելու դեպքում հարկային մարմնի կողմից ՀԴՄ-ի աշխատանքի արգելափակում չի կատարվում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

04.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ

 

1. Հսկիչ դրամարկղային մեքենա (այսուհետ՝ ՀԴՄ) կիրառողներն ապրանքներ վաճառելիս կամ աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով (չիպային, անհպում և մագնիսական), առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով դրամական հաշվարկները (այսուհետ՝ հաշվարկներ) իրականացնում են սույն որոշմամբ հաստատված պահանջները բավարարող ՀԴՄ-ի միջոցով:

2. ՀԴՄ կիրառողները հաշվարկները կատարում են միայն հարկային մարմնում սույն որոշմամբ սահմանված կարգով գրանցված ՀԴՄ-ների միջոցով:

3. Գանձապահը պարտավոր է`

1) ՀԴՄ-ի միջոցով մուտքագրել ՀԴՄ կտրոնի վրա տպագրման համար անհրաժեշտ տվյալները, որոշել գնման ընդհանուր գումարը և տեղեկացնել գնորդին կամ պատվիրատուին.

2) ապրանքները հանձնելու պահին՝ գնորդից կամ կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց՝ պատվիրատուից գումար ստանալու դեպքում, իսկ կանխավճարների կամ մասնակի վճարումների դեպքում՝ գումարը մուտքագրելուց անմիջապես հետո տրամադրել ՀԴՄ կտրոն: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 380-րդ և 380.1-ին հոդվածներին համապատասխան` ՀԴՄ կիրառողները պատվերների հիման վրա մանրածախ վաճառք (առաքում) իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս ՀԴՄ կտրոնները կարող են տպագրել (գեներացնել) նախօրոք՝ պայմանով, որ ապրանքների մատակարարման (առաքման) դեպքում դրանք պետք է տպագրվեն (գեներացվեն) մինչև մատակարարվող ապրանքների՝ առաքման վայրից կամ առաքման կետից դուրս բերելը։

4. Մինչև գնման կտրոնի փակումը (տպագրումը) սահմանված տեղեկությունները, հաշվարկի կատարման համար անհրաժեշտ տվյալները ՀԴՄ մուտքագրելու ժամանակ գանձապահի կողմից թույլ տրված սխալների հայտնաբերման, ապրանքի գնումից գնորդի կամ աշխատանքից աշխատանք ընդունողի կամ ծառայությունից ծառայություն ստացողի լրիվ կամ մասնակի հրաժարվելու դեպքում՝ ՀԴՄ-ի միջոցով կատարված հաշվարկները չեղյալ են համարվում: Չեղյալ համարված մուտքագրումների հետ կապված գումարները չեն ներառվում հասույթի մեջ: Տվյալների և տեղեկությունների մուտքագրումները չեղյալ են համարվում ՀԴՄ-ի համապատասխան ստեղնի (ծրագրի համապատասխան ֆունկցիայի) միջոցով:

5. ՀԴՄ կտրոնի փակումից (տպագրումից) հետո թույլ տրված սխալների բացահայտման, ապրանքի գնումից գնորդի կամ աշխատանքից աշխատանք ընդունողի կամ ծառայությունից ծառայություն ստացողի լրիվ կամ մասնակի հրաժարվելու, գնված ապրանքի փոխարեն այլ ապրանք գնելու դեպքերում ՀԴՄ կտրոնը և գործարքը չեղյալ կարող են համարվել միայն ՀԴՄ կտրոնի (ապրանքի վերադարձ, աշխատանքից կամ ծառայությունից հրաժարում) վերադարձ ձևակերպելու միջոցով: ՀԴՄ կտրոնի վերադարձը ՀԴՄ-ում կատարվում է համապատասխան ստեղնի (ծրագրի համապատասխան ֆունկցիայի) միջոցով:

6. ՀԴՄ-ի կտրոնի (այդ թվում՝ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վերադարձ կարող է ձևակերպվել միայն ՀԴՄ-ի կտրոնի («կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) փաստացի վերադարձի դեպքում: Վերադարձի ձևակերպման ժամանակ տպվում է վերադարձի ՀԴՄ-ի կտրոն: ՀԴՄ-ի վերադարձված կտրոնի («կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վրա կատարվում է «Վերադարձ» նշումը, և այն վերադարձի կտրոնի հետ պահպանվում է տպելու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում: Համապատասխան պահանջի դեպքում ՀԴՄ-ի «Վերադարձ» նշումով կտրոնը և վերադարձի կտրոնը ներկայացվում են ստուգում կամ ուսումնասիրություն (բացառությամբ հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ (ներքին) ուսումնասիրությունների) անցկացնող անձանց: Նշված ժամկետում ՀԴՄ կտրոնը չպահպանվելու կամ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձանց չներկայացվելու դեպքերում՝ ՀԴՄ կտրոնի «Վերադարձ» ձևակերպելու միջոցով իրացման (հարկվող) շրջանառության նվազեցումը համարվում է չհիմնավորված: «Կրկնօրինակ» գրառում պարունակող կտրոններով վերադարձ չի ձևակերպվում:

7. Գանձապահը հերթափոխի կամ աշխատանքային օրվա ավարտից հետո ՀԴՄից դուրս է բերում գնումների թիվը, գնումների գումարը, վերադարձի թիվը, վերադարձի գումարը, հասույթը, պատասխանատու անձի մոտ առկա կանխիկ գումարը, ինչպես նաև պատասխանատու անձի հաշվետվությունը, որը սկզբնական փաստաթուղթ է հասույթը հաշվառելու համար: Վերջինս պահպանվում է հարկ վճարողի մոտ` տպվելու օրվանից 3 տարվա ընթացքում:

8. Գանձապահի հաշվետվությունը տպվում է ՀԴՄ-ով: Այն կարող է ստացվել ինչպես ընդլայնված` կտրոնների համարները նշելով, այնպես էլ համառոտ` գնումների ընդհանուր հանրագումարով:

9. ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս` պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և դրա մասին անհապաղ տեղեկացնել իր ղեկավար անձին, որն առավելագույնը 3 ժամվա ընթացքում սպասարկման կենտրոնին տեղեկացնում է ՀԴՄ-ի անսարքության մասին: Մինչև ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխարինելը` ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելն արգելվում է:

10. Սպասարկման կենտրոնն իրավասու ղեկավար անձի կողմից ՀԴՄ-ի անսարքության մասին տեղեկանալուց հետո Երևան քաղաքում 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ստուգում է անսարք ՀԴՄ-ն և անհրաժեշտության դեպքում ՀԴՄ կիրառող կազմակերպության ղեկավարի կամ պատասխանատու անձի հետ կազմում է ՀԴՄ-ն անսարք լինելու վերաբերյալ ակտ: ՀԴՄ կիրառողի պահանջով սպասարկման կենտրոնը Երևան քաղաքում 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ՀԴՄ կիրառողին տրամադրում է ժամանակավոր օգտագործման ՀԴՄ՝ վերանորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար, իսկ ՀԴՄ սարքի վերանորոգման անհնարինության մասին ակտ կազմելուց հետո՝ առավելագույնը 10 աշխատանքային օր ժամկետով:

11. Ժամանակավոր օգտագործման ՀԴՄ-ի միջոցով իրականացված գործարքները գրանցվում են ՀԴՄ կիրառողի անունով, իսկ դրա միջոցով իրականացված գործարքների ֆիսկալ հասույթը ներառվում է ՀԴՄ կիրառողի ընդհանուր ֆիսկալ հասույթում:

12. Վերանորոգումից վերադարձված ՀԴՄ-ն գործարկվում է հարկային մարմնում ժամանակավոր օգտագործման ՀԴՄ-ի միջոցով իրականացված գործարքների մասին տեղեկատվությունը հարկային մարմին ուղարկելուց (տվյալների բազաների սինքրոնիզացումից) անմիջապես հետո: Վերանորոգումից վերադարձված ՀԴՄ-ն գործարկելու պահից ժամանակավոր օգտագործման համար ստացված ՀԴՄ-ն հանվում է գրանցումից: Խափանման պատճառներից ելնելով՝ վերանորոգման ընթացքում ՀԴՄ-ն կարող է վերագրանցվել:

13. ՀԴՄ օգտագործող անձին արգելվում է կողմնակի անձանց թույլատրել աշխատել ՀԴՄ-ի հետ՝ բացառությամբ ՀԴՄ-ների կիրառման ստուգում կամ ուսումնասիրություն (հսկիչ գնում) իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց, իսկ անսարքության դեպքում՝ նաև տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետների:

14. ՀԴՄ-ի կիրառման, ՀԴՄ-ի միջոցով դրամական հաշվարկների կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմինը հսկիչ գնումներ կատարում է օրենսգրքով սահմանված կարգով:

15. ՀԴՄ կտրոնի վրա տպագրվում են՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 11-ի N 1406-Ն որոշմամբ հաստատված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքը և այդ դիրքում ներառված՝ փաստացի վաճառված ապրանքի անվանումը.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանով հաստատված՝ արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 4-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված աշխատանքի կամ ծառայության կոդը (4 նիշը) և այդ կոդում ներառված՝ փաստացի կատարված աշխատանքի կամ փաստացի մատուցված ծառայության անվանումը:

16. ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել սույն կետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացումից հասույթի մեծությունից:

17. Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում է դիտվում՝

1) օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ՀԴՄ կտրոնի վրա տպագրման ենթակա որևէ տեղեկատվության (տվյալի) բացակայությունը (բացառությամբ սույն հավելվածով հաստատված կանոնների 25-րդ կետով նախատեսված դեպքի) կամ անընթեռնելիությունը (անզեն աչքով կտրոնի վրա արտացոլված տվյալներն ընթերցելու անհնարինությունը).

2) ՀԴՄ-ի կտրոն չտրամադրելը, այդ թվում՝ ստացված կանխավճարի դիմաց.

3) գնված ապրանքի կամ ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության արժեքը (այդ թվում՝ կանխավճարի) չմուտքագրելը կամ դրանց արժեքից ցածր արժեքի (այդ թվում՝ կանխավճարից ցածր կանխավճարի) մուտքագրումը.

4) գնված ապրանքի քանակը չմուտքագրելը կամ դրանից փոքր քանակի մուտքագրումը՝ նախորդ որևէ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար.

5) նախորդ որևէ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝

ա. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ-ի 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքում չներառված ապրանքի կամ այդ դիրքում ներառված՝ փաստացի չվաճառված ապրանքի անվանման տպագրումը,

բ. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ-ի 4 նիշին չհամապատասխանող ապրանքային դիրքի տպագրումը,

գ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության անվանման դասակարգչով սահմանված ծառայության կոդում (4 նիշում) չներառված աշխատանքի կամ ծառայության կամ այդ կոդում ներառված՝ փաստացի չկատարված աշխատանքի կամ փաստացի չմատուցված ծառայության անվանման տպագրումը,

դ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության անվանման դասակարգչով սահմանված ծառայության կոդին (4 նիշին) չհամապատասխանող աշխատանքի կամ ծառայության կոդի տպագրումը.

6) ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրած՝ նախորդ որևէ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝

ա. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ-ի 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքում չներառված ապրանքի կամ այդ դիրքում ներառված՝ փաստացի չվաճառված ապրանքի անվանման մասին տեղեկության ուղարկումը հարկային մարմին,

բ. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ-ի 4 նիշին չհամապատասխանող ապրանքային դիրքի մասին տեղեկության ուղարկումը հարկային մարմին,

գ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության անվանման դասակարգչով սահմանված ծառայության կոդում (4 նիշում) չներառված աշխատանքի կամ ծառայության կամ այդ կոդում ներառված՝ փաստացի չկատարված աշխատանքի կամ փաստացի չմատուցված ծառայության անվանման մասին տեղեկության ուղարկումը հարկային մարմին,

դ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության անվանման դասակարգչով սահմանված ծառայության կոդին (4 նիշին) չհամապատասխանող աշխատանքի կամ ծառայության կոդի մասին տեղեկության ուղարկումը հարկային մարմին,

ե) հարկային մարմին ուղարկված տեղեկության մեջ ՀԴՄ կտրոնում առկա որևէ ապրանքի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը:

18. Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ ՀԴՄների կիրառության կանոնների խախտում չեն համարվում՝

1) գնորդի կողմից ՀԴՄ-ի կտրոնը չվերցնելու արդյունքում այն փաստացի չհանձնելը գնորդին, եթե ՀԴՄ-ի կտրոնը փաստացի տպագրվել է և դրանում նշված գումարը ներառվել է ֆիսկալ հասույթում.

2) օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերում նշված տվյալների բացակայությունը՝ «կանխավճար» գրառում ունեցող ՀԴՄ-ի կտրոնների համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

04.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՏՐՈՆԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:

2. Էլեկտրոնային կտրոնը ձևավորվում է հետևյալ քայլերի հաջորդականությամբ՝

1) հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգին սույն որոշմամբ սահմանված էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմանների (տեղեկատվության) էլեկտրոնային եղանակով փոխանցում.

2) հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգից էլեկտրոնային եղանակով ֆիսկալային համարի ստացում.

3) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնում պարտադիր պարունակման ենթակա տեղեկատվության արտացոլում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

04.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաները (այսուհետ՝ էլեկտրոնային ՀԴՄ) պետք է բավարարեն սույն հավելվածով սահմանված՝ էլեկտրոնային ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներին:

2. Էլեկտրոնային ՀԴՄ-ն պետք է ապահովի՝

1) աշխատանքը միայն առցանց ռեժիմում.

2) յուրաքանչյուր գործողության պատմության պահպանում, առնվազն 5 տարվա ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող էլեկտրոնային ՀԴՄ-ների ծրագիրը պետք է հնարավոր լինի կիրառել հայերենով, ռուսերենով և անգլերենով:

4. Էլեկտրոնային ՀԴՄ-ի միջոցով գեներացվող կտրոնի վրա գրանցվող տեղեկությունները պետք է լինեն հայերենով:

5. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող էլեկտրոնային ՀԴՄ-ները պետք է ապահովեն հետևյալ գործողությունների իրականացումը՝

1) բաժինների կառավարում.

2) ապրանքների կառավարում.

3) ֆիսկալ հաշվետվությունների գեներացում.

4) կտրոնների գեներացման գործառույթ.

5) կտրոնների վերադարձի ձևակերպում.

6) կտրոնի կրկնօրինակի գեներացում.

7) էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում՝ համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարի մուտքագրում (ՀՎՀՀ).

8) առձեռն, անկանխիկ, կանխավճարի օգտագործում և փոխհատուցման գումար վճարման տեսակների կիրառում.

9) հարկային մարմնի կողմից սահմանված ձևաչափով QR կոդի գեներացում:

6. Բաժինների կառավարման գործառույթը պետք է ապահովի նոր բաժինների ստեղծում կամ արդեն իսկ ստեղծված բաժինների պասիվացում կամ ակտիվացում: Բաժինները ստեղծվում են ըստ հարկման ընդհանուր և (կամ) հատուկ համակարգերի՝ նշելով տվյալ բաժնի անվանումն ու համարը: Ընդ որում՝ յուրաքանչյուր բաժնի համար ընտրվում է մեկ հարկման համակարգ, որը խմբագրման ենթակա չէ:

7. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) կառավարման գործառույթը պետք է ապահովի նոր ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ստեղծում ըստ համապատասխան բաժինների: Նոր ապրանքի (աշխատանքի, ծառայության) ստեղծման դեպքում նշվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) տվյալ ապրանքի (աշխատանքի, ծառայության) կոդը, անվանումը, գինը, չափման միավորը, բաժինը, զեղչի կիրառման դեպքում զեղչի չափն ու զեղչված գինը.

2) ապրանքի ստեղծման դեպքում նշվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 11-ի N 1406-Ն որոշմամբ հաստատված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքը և այդ դիրքում ներառված՝ փաստացի վաճառված ապրանքի անվանումը.

3) աշխատանքի կամ ծառայության ստեղծման դեպքում նշվում է նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանով հաստատված՝ արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 4-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված աշխատանքի կամ ծառայության կոդը (4 նիշը) և այդ կոդում ներառված՝ փաստացի կատարված աշխատանքի կամ փաստացի մատուցված ծառայության անվանումը:

8. Ֆիսկալ հաշվետվությունների գեներացման գործառույթը պետք է ապահովի X և Z տեսակի հաշվետվությունների գեներացում:

9. X հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները՝

1) հարկ վճարողի անվանումը և հարկային մարմնում հաշվառման համարը.

2) էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցման համարը.

3) հաշվետվության գեներացման ամսաթիվը (տարին, ամիսը, օրը) և ժամը (ժամ, րոպե).

4) ժամանակաշրջանը, որի համար գեներացվել է հաշվետվությունը.

5) իրականացված գործարքների ամփոփ տեղեկատվության արտացոլում՝ ըստ բաժինների, գանձապահների, առձեռն և անկանխիկ տեսակի գործարքների.

ա. ըստ բաժնի հաշվետվության գեներացման դեպքում հաշվետվության վավերապայմաններն են՝ հարկ վճարողի անվանումը և հարկային մարմնում հաշվառման համարը, էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցման համարը, հաշվետվության գեներացման ամսաթիվը (տարին, ամիսը, օրը) ու ժամը, ընտրված բաժնի համարն ու անվանումը, ժամանակաշրջանը, որի համար գեներացվել է հաշվետվությունը, ընտրված ժամանակաշրջանում իրականացված առաջին և վերջին գործարքի ամսաթիվը (օրը, ամիսը, տարին) և ժամը (ժամ, րոպե), ընտրված բաժնով իրականացված վաճառքների ընդհանուր գումարը, ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, վերադարձի ընդհանուր գումարը, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀով հարկման.

բ. ըստ գանձապահի հաշվետվության գեներացման դեպքում հաշվետվության վավերապայմաններն են՝ հարկ վճարողի անվանումը և հարկային մարմնում հաշվառման համարը, էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցման համարը, հաշվետվության գեներացման ամսաթիվը (տարին, ամիսը, օրը) ու ժամը (ժամ, րոպե), ընտրված գանձապահի համարը, ժամանակաշրջանը, որի համար գեներացվել է հաշվետվությունը, ընտրված ժամանակաշրջանում իրականացված առաջին և վերջին գործարքի ամսաթիվը (օրը, ամիսը, տարին) և ժամը (ժամ, րոպե), ընտրված գանձապահի կողմից իրականացված վաճառքների ընդհանուր գումարը, ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, վերադարձի ընդհանուր գումարը, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման,

գ. ըստ կատարված գործարքի տեսակի հաշվետվության գեներացման դեպքում հաշվետվության վավերապայմաններն են՝ հարկ վճարողի անվանումը և հարկային մարմնում հաշվառման համարը, էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցման համարը, հաշվետվության գեներացման ամսաթիվը (տարին, ամիսը, օրը) ու ժամը, ընտրված գանձապահի համարը, ժամանակաշրջանը, որի համար գեներացվել է հաշվետվությունը, ընտրված ժամանակաշրջանում իրականացված առաջին և վերջին գործարքի ամսաթիվը (օրը, ամիսը տարին) և ժամը (ժամ, րոպե), առձեռն կամ անկանխիկ իրականացված գործարքների կտրոնների քանակը, այդ թվում՝ նաև վերադարձի կտրոնների քանակը, առձեռն կամ անկանխիկ իրականացված գործարքների գումարը, այդ թվում վերադարձի գումարը.

6) հասույթի բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ընդհանուր վաճառքի ԱԱՀի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀով հարկման, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, ընդհանուր հասույթի գումարն ու հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման.

7) ֆիսկալ հասույթի բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ֆիսկալ հասույթի գումարն ու ֆիսկալ հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման.

8) դրամարկղում առկա գումարը:

10. Z հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները՝

1) հարկ վճարողի անվանումն ու հարկային մարմնում հաշվառման համարը.

2) էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցման համարը.

3) ժամանակաշրջանը, որի համար գեներացվել է հաշվետվությունը.

4) նշված ժամանակահատվածում գեներացված կտրոնների վերաբերյալ տեղեկատվություն, որում՝

ա. մեկօրյա ժամանակահատվածի նշման դեպքում արտացոլվում են տվյալ օրվա ընթացքում գեներացված կտրոնների համարները, գեներացման ժամը և յուրաքանչյուր կտրոնի գումարը: Կանխավճարի կտրոնների դեպքում գումարները նշվում են առանձին տողով և նշվում է (Կ),

բ. մեկ օրից ավելի ընտրված ժամանակահատվածի դեպքում արտացոլվում են նշված ժամանակահատվածում ըստ օրերի գեներացված կտրոնների քանակն ու ընդհանուր գումարը, ընդ որում՝ նույն օրվա դրությամբ իրականացված վաճառքի և վերադարձի կտրոնների գումարները լրացվում են առանձին տողով: Կանխավճարի կտրոնների դեպքում գումարները նշվում են առանձին տողով և նշվում է (Կ).

5) հասույթի բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ընդհանուր վաճառքի ԱԱՀի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀով հարկման, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, կանխավճարի գումարը, այդ թվում՝ վերադարձված կանխավճարի գումարը, ֆիսկալ հասույթի գումարն ու ֆիսկալ հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման.

6) դրամարկղում առկա գումարը:

11. Z հաշվետվությունը կարող է գեներացվել նաև ըստ գանձապահի: Այս դեպքում հաշվետվության վավերապայմաններն են հարկ վճարողի անվանումն ու հարկային մարմնում հաշվառման համարը, էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցման համարը, ընտրված գանձապահի համարը, մեկօրյա ժամանակահատվածի նշման դեպքում արտացոլվում են տվյալ օրվա ընթացքում գեներացված կտրոնների համարները, գեներացման ժամը և յուրաքանչյուր կտրոնի գումարը, կանխավճարի կտրոնների դեպքում նշվում է (Կ), մեկ օրից ավելի ընտրված ժամանակահատվածի դեպքում արտացոլվում են նշված ժամանակահատվածում ըստ օրերի գեներացված կտրոնների քանակն ու ընդհանուր գումարը, ընդ որում՝ նույն օրվա դրությամբ իրականացված վաճառքի և վերադարձի կտրոնների գումարները լրացվում են առանձին տողով: Կանխավճարի կտրոնների դեպքում նշվում է (Կ), ընտրված գանձապահի կողմից իրականացված վաճառքների ընդհանուր գումարը, ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, վերադարձի ընդհանուր գումարը, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման:

12. Կտրոնների գեներացման գործառույթը պետք է ապահովի ապրանքներով և կանխավճար տեսակի կտրոնների գեներացում: Էլեկտրոնային ՀԴՄ-ների համար պարտադիր է ապրանքներով և կանխավճար տեսակի կտրոնների գեներացման հնարավորությունը:

13. Ապրանքներով կտրոնի դեպքում գանձապահի կողմից մուտքագրվում է նախապես ստեղծված ապրանքը (աշխատանքը կամ ծառայությունը) իր համապատասխան տվյալներով, քանակը, զեղչի կիրառման դեպքում զեղչի չափն ու զեղչված գինը, սույն հավելվածի 5-րդ կետի 8-րդ ենթակետով վճարման տեսակը: Զեղչը կարող է իրականացվել տոկոսային կամ դրամային, ընդ որում՝ այն կարող է կիրառվել ինչպես առանձին ապրանքի, այնպես էլ ապրանքացանկի վրա (համամասնորեն բոլոր ապրանքների կամ գանձապահի կողմից նշված ապրանքների վրա միայն):

14. Կանխավճար կտրոնի դեպքում գանձապահի կողմից մուտքագրվում է կանխավճարի գումարը, և վճարման տեսակը՝ առձեռն կամ անկանխիկ: Կանխավճար կտրոնը պետք է պարունակի կանխավճար գրառումը:

15. Կտրոնների վերադարձի ձևակերպման գործառույթը պետք է ապահովի գանձապահի կողմից վերադարձվող կտրոնի համարի և այդ կտրոնը գեներացրած էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցման համարի մուտքագրման միջոցով կտրոնի վերադարձի ձևակերպում: Վերադարձ հնարավոր է իրականացնել տվյալ հարկ վճարողին պատկանող ցանկացած էլեկտրոնային ՀԴՄ-ի միջոցով նույն կամ այլ էլեկտրոնային ՀԴՄ-ով գեներացված կտրոնը: Վերադարձ տեսակի կտրոնը պետք է պարունակի նաև վերադարձվող կտրոնի համարը, գեներացման ժամն ու ամսաթիվը, պատասխանատու անձի (գանձապահի) համարը: Այն դեպքերում երբ իրականացվում է մասնակի վերադարձ գեներացվում են վերադարձվող գումարը կամ ապրանքները (կախված կտրոնի տեսակից) պարունակող կտրոնը և խմբագրված վերադարձվող կտրոնը՝ համապատասխան գումարային կամ ապրանքային մնացորդով: Վերջինս պետք է պարունակի«խմբագրված կտրոն» գրառումը: Միայն փոխհատուցում վճարման տեսակի կտրոնների դեպքում մասնակի վերադարձ չի իրականացվում, վերադարձը իրականացվում է ամբողջությամբ:

16. Կտրոնի կրկնօրինակի գեներացման գործառույթը պետք է ապահովի տվյալ էլեկտրոնային ՀԴՄ-ով գեներացված կտրոնի կրկնօրինակի գեներացում: Կտրոնի կրկնօրինակը պետք է պարունակի «Կրկնօրինակ» գրառումը:

17. Այն դեպքերում, երբ վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության կամ աշխատանքի դիմաց վճարվող գումարի մի մասը վճարվում է այլ հարկ վճարողի, մասնավորապես՝ ապահովագրական ընկերության կամ բանկի կողմից, ապա վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության կամ աշխատանքի դիմաց այլ հարկ վճարողի կողմից վճարվելիք գումարի չափը նշվում է որպես փոխհատուցման գումար:

18. Այն դեպքերում, երբ վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության կամ աշխատանքի դիմաց վճարումը կատարվում է նախօրոք վճարված գումարով (կանխավճարով), ապա այդ գումարը գանձապահի կողմից նշվում է որպես կանխավճարի օգտագործում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

04.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ

 

1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաները (այսուհետ՝ էլեկտրոնային ՀԴՄ) հարկային մարմնում գրանցելու կամ գրանցումից հանելու համար էլեկտրոնային ՀԴՄ կիրառողները հարկային մարմին ներկայացնում են դիմում՝ հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգի (https://file-online.taxservice.am) միջոցով, որը մուտք գործելու համար էլեկտրոնային ՀԴՄ կիրառողները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 310-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է գրանցված լինեն հարկային մարմնում և հարկային մարմնից ստացած լինեն մուտքի անվանում և գաղտնաբառ:

2. Էլեկտրոնային ՀԴՄ-ն հարկային մարմնում գրանցելու դիմումում լրացվում են հետևյալ տվյալները՝

1) հարկ վճարողի անվանումը և հաշվառման համարը (ՀՎՀՀ).

2) հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը).

3) ինտերնետային կայքի հասցեն կամ էլեկտրոնային հավելվածի անվանումը.

4) այն իրական IP հասցեն կամ հասցեները, որից ուղարկվելու են կատարված գործարքների վերաբերյալ տվյալները:

3. Սույն կարգում նշված դիմումը հարկային մարմին ստացվելուց հետո էլեկտրոնային ՀԴՄ-ն դիմումում նշված տվյալներին համապատասխան ինքնաշխատ գրանցվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգում:

4. Էլեկտրոնային ՀԴՄ-ն հարկային մարմնի նախաձեռնությամբ հանվում է գրանցումից՝

1) տվյալ գործունեության ոլորտում գործունեությունը դադարեցնելու, այդ թվում՝ կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման կամ անհատ ձեռնարկատիրոջ մահվան դեպքերում.

2) վերակազմակերպվելու արդյունքում անմիջականորեն տվյալ կազմակերպության անվանմամբ էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառումը դադարեցվելու դեպքում:

5. Կանխիկ դրամով, վճարային քարտերի միջոցով (չիպային, անհպում և մագնիսական), առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով իրականացվող դրամական հաշվարկների համար օրենսգրքով էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության հնարավորություն նախատեսված չլինելու դեպքում, կիրառվող էլեկտրոնային ՀԴՄ-ները գրանցումից հանվում են հարկային մարմնի նախաձեռնությամբ՝ հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից, ինչի վերաբերյալ կազմվում է արձանագրություն՝ երկու օրինակից: Կազմված արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Սույն կետում նշված դեպքում էլեկտրոնային ՀԴՄ-ի աշխատանքն արգելափակվում է հարկային մարմնի կողմից՝ մինչև էլեկտրոնային ՀԴՄ կիրառողի կողմից էլեկտրոնային ՀԴՄ-ն գրանցումից հանվելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

04.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՏՐՈՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա (այսուհետ՝ էլեկտրոնային ՀԴՄ) կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով կատարվող՝ ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների դեպքում կարող են ապրանքներ ձեռքբերողին, աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոն (այսուհետ՝ էլեկտրոնային կտրոն):

2. Էլեկտրոնային կտրոնը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը (տվյալները)՝

1) էլեկտրոնային կտրոնի հերթական համարը (ԿՀ)՝ 8 նիշ.

2) էլեկտրոնային ՀԴՄ կիրառողի անվանումը (կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը).

3) էլեկտրոնային ՀԴՄ կիրառողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ էլեկտրոնային կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում՝ նաև համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

4) ինտերնետային կայքի հասցեն կամ էլեկտրոնային հավելվածի անվանումը.

5) էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցման համարը (ԳՀ).

6) էլեկտրոնային կտրոնի գեներացման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին.

7) սպասարկող բաժնի համարը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող էլեկտրոնային կտրոնների.

8) ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող էլեկտրոնային կտրոնների.

9) գնվող ապրանքի քանակը, դրա չափման միավորը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

10) կիրառված զեղչի չափը (կիրառվելու դեպքում).

11) վճարման ենթակա գումարները՝ ըստ բաժինների.

12) ընդհանուր գումարը՝ ներառյալ ԱԱՀ-ն, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող էլեկտրոնային կտրոնների.

13) ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող էլեկտրոնային կտրոնների.

14) պատասխանատու անձի (գանձապահի) համարը.

15) ֆիսկալավորման ռեժիմի նշանը (Ֆ).

16) «կանխավճար» գրառումը՝ կանխավճարների ստացման, ինչպես նաև այն դեպքերում, երբ պարզ չէ, թե վերցված գումարների դիմաց հետագայում ինչ ապրանքներ կիրացվեն, ինչ աշխատանքներ կկատարվեն կամ ինչ ծառայություններ կմատուցվեն.

17) հարկային մարմնի կողմից սահմանված ձևաչափով QR կոդը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

04.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման

 

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝

1) «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.1-ին հոդվածով սահմանված պահանջներ.

2) կայքում կամ հավելվածում գնորդի կողմից գրանցվելու և իր ծածկագրի և գաղտնաբառի միջոցով մուտք գործելու հնարավորություն:

2. Ինտերնետային կայքում կամ էլեկտրոնային հավելվածում, ելնելով գործունեության առանձնահատկություններից, ենթակա են պարտադիր լրացման՝

1) հարկ վճարողի անվանումը.

2) ՀՎՀՀ-ն.

3) հարկ վճարողի կոնտակտային տվյալները` գրանցման վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան