ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 746-Ա
«ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վերականգնում ու զարգացում» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 62,012,300 դրամ ընդհանուր արժողությամբ «Սոցիալական աջակցություն խոցելի խմբերին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վերականգնում ու զարգացում» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքները (286 տեղ, 10,600 կգ ընդհանուր քաշով, 5,173 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 3,550 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Վերականգնում ու զարգացում» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 2 Երևան |
Հավելված 1 ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 3-ի N 746-Ա որոշման |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ
1 |
Ծրագրի նպատակը |
«Վերականգնում ու զարգացում» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի նպատակն է՝ աջակցել սոցիալապես անապահով, բռնության ենթարկված երեխաներին և անձանց, ցուցաբերել հոգեբանական աջակցություն, սննդի ապահովում, ամսական նպաստի տրամադրում, սեզոնային հագուստով ապահովում, կրթական դասընթացներ՝ համակարգչային, օտար լեզուների, արվեստի և այլ, ծնողների համար՝ մարզման կուրսեր, նաև՝ մասնագիտությունների ուսուցում, սահմանափակ կարողություն ունեցող մարդկանց համար՝ խնամքի կազմակերպում և այդ ծրագրի շրջանակներում կազմակերպության մասնաճյուղերի համար կահավորանքի և անհրաժեշտ պիտույքների բեռի ներմուծում (դպրոցական և գրասենյակային կահավորում, խնամքի պիտույքներ)։ |
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Ակնկալվում է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3 |
Բարեգործները |
Գլոբալ Էյդ Նեթուորք (Global Aid Network), Hoofdstaat 51, 3971KB Driebergen |
4 |
Ծրագիրն իրականացնողները |
«Վերականգնում ու զարգացում» բարեգործական հասարակական կազմակերպություն, |
5 |
Ծրագրի իրականացման վայրերը, բնագավառը |
1. ք. Երևան, |
6 |
Ծրագրի բյուջեն |
62.312.300 ՀՀ դրամ |
7 |
Ծրագրի շահառուները կամ նրանց ընտրության սկզբունքները, չափանիշները |
Ծնողազուրկ, սոցիալապես անապահով և/կամ բռնության ենթարկված երեխաներ և խնամակալներ, անկողնային հիվանդներ, միայնակ, խնամքից զուրկ տարեցներ, սահմանափակ կարողություն ունեցող անձինք Ընդհանուր 630 անձ Առաջնահերթությունը տրվում է նրանց, ովքեր մեկուսացված են հասարակությունից, ապրում են վարձակալված բնակարաններում, չունեն որևէ օգնություն հարազատներից |
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը և/կամ սկիզբը, ավարտը |
28.11.2020 թ. – 31.12.2021 թ. |
9 |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը: |
Սննդի ապահովում - 2.830.000 դր. |
10 |
Ձեռքբերվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Ծրագրի շրջանակներում կազմակերպության մասնաճյուղերի համար կահավորանքի և անհրաժեշտ պիտույքների բեռի ներմուծում (դպրոցական և գրասենյակային կահավորանք, խնամքի պիտույքներ) 3 փուլով՝ 24.882.000 ՀՀ դրամ, որից՝ |
11 |
Անմիջական շահառուների սպառմանը չուղղվող ծախսերը |
Կազմակերպական ծախսեր ծրագրի ողջ ընթացքի համար՝ |
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, սոցիալական աջակցության տարածքային մարմիններ, |
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն է ներկայացնում կազմակերպության Խորհուրդը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդատվական հանձնաժողովին հաշվետվությունների ներկայացում: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Հավելված 2 ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 3-ի N 746-Ա որոշման |
ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՌԻ ՑԱՆԿ
քանակ |
անվանում |
Արժեք (եվրո) |
83 հատ |
Դպր. սեղան |
830 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ 5173 եվրո
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |