Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1562
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
01.12.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

1 դեկտեմբերի 2020 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ՝ ՌԵԶԻԴԵՆՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Է. Հովհաննիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի օգոստոսի 22-ին և 2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտագրերի փոխանակման ձևով ստորագրված «2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի և դրան կից արձանագրության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Կառավարությունն իր՝ 2020 թվականի հունվարի 30-ի N 75-Ա որոշմամբ «2018 թվականի օգոստոսի 22-ին և 2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտագրերի փոխանակման ձևով ստորագրված «2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի և դրան կից արձանագրության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերի 4-ին:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոհիշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի և դրան կից արձանագրության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ» համաձայնագիրը (Համաձայնագիր) Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հայտագրերի փոխանակման ձևով ստորագրվել է համապատասխանաբար 2018 թվականի օգոստոսի 22-ին և 2018 թվականի նոյեմբերի 1-ին:

2006 թվականի նոյեմբերի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանն ընդունել է 2007 թվականի ապրիլի 17-ին (ՍԴՈ-695) և այդ կոնվենցիան վավերացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2007 թվականի հոկտեմբերի 4-ին (Ն-019-3 որոշում):

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է պարտավորություն, մասնավորապես, Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից տրված և նրա զինանշանի պատկերն ունեցող կնիքով ամրագրված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության տարածքում ընդունել առանց որևէ հատուկ հավաստման, այդ թվում` ապոստիլի կամ հյուպատոսական օրինականացման և այդպիսի փաստաթղթերին, որոնք Ղազախստանի Հանրապետության տարածքում դիտարկվում են որպես պաշտոնական, Հայաստանի Հանրապետության տարածքում տալ պաշտոնական փաստաթղթերի ապացուցողական ուժ:

Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է պարտավորություն նաև ճանաչման տվյալ կարգը կիրառել Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից 2012 թվականի հունվարի 1-ից տրված պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են «2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի և դրան կից արձանագրության շրջանակներում պաշտոնական փաստաթղթերի ճանաչման հարցերով համագործակցության արդյունավետ և պարզեցված կառուցակարգ ստեղծելուն:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի օգոստոսի 22-ին և 2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտագրերի փոխանակման ձևով ստորագրված «2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի և դրան կից արձանագրության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

1 դեկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1562

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 դեկտեմբերի 2020 թվական: