Գլխավոր տեղեկություն
Համար
N 718-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2020 թվականի N 718-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔԻ ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 146,483,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. նոյեմբերի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

նոյեմբերի 30-ի N 718-Ա

որոշման

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔԻ ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է վերականգնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցին: Կառույցը վերջին անգամ մասնակի վերանորոգվել է անցյալ դարի յոթանասունականներին։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, Կոտայքի մարզ, գյուղ Գողթ, Սբ․ Գեղարդավանք, հոգևոր բնագավառ՝ եկեղեցաշինական:

6.

Ծրագրի բյուջեն

146.483.700 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, ուխտավորներ և հավատացյալներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը, ժամկետները և անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Նախապատրաստական աշխատանքներ կետը նախատեսում է ընդհանուր շին. աշխատանքների օժանդակող տախտակամածի մոնտաժում և ապամոնտաժում՝ 7.865.230 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.։

2. Եկեղեցու տանիքածածկեր կետը նախատեսում է կառույցի՝

 Վեղարի (եկեղեցու գմբեթարդ քարե ծածկույթ) հին քարերի, թմբուկի քիվերի, լիցքերի քանդում, հեռացում և ապա՝ բարդ պրոֆիլավոր քիվերի, ծածկասալարերի եւ վեղարի վերաշարում նոր բազալտե տաշվածքով՝ 48.253.060 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր, 2022 թ.։

● Շանթարգելում կետը նախատեսում է եկեղեցու մետաղական խաչի կայծակից անվտանգ պահելու միջոցառումներ՝ 589.660 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.։

● Լանջավոր տանիքածածկեր կետը նախատեսում է եկեղեցու չորս կողմերի երկլանջ բազալտե տանիքածածկույթի քանդում հեռացում և նորի վերաշարում՝ 59.319.410 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.։

Ընդհանուր-116,026․360 դրամ

3․ Եկեղեցու ճակատներ կետը նախատեսում է կառույցի 4 ճակատների բազալտե քայքայված քարերի փոխարինում եւ վերականգնում՝ 19,226․890 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.։

4. Ընդհանուր աշխատանքներ կետը նախատեսում է բոլոր պատերի դատարկ միջուկների կրաշաղախով սրսկում, շին աղբի հեռացում՝ 11.229.450 դրամ,

15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 146.483.700 դրամ:

Ծրագրի իրականացման ժամկետը 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու վերականգնումը նախատեսվում է իրականացնել կապալառու «ԼԵՒԳՈՒԿ» ՓԲԸ-ի միջոցով:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 146.483.700 դրամ:

Ծրագրի իրականացման ժամկետը 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր, 2022 թ.:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Տ. ԱՎԻՆՅԱՆ