ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2020 թվականի N 708-Ա
«ԴԱՍԱՎԱՆԴԻ՜Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՎՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ STEM ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԽԹԱՆՈՒՄ ՈՒ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 29,065,832 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի հեռավոր համայնքներում STEM կրթության մշակույթի և միջավայրի խթանում ու կարգավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02645043) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00040569) 2020 թվականի հունիսի 6-ին կնքված N Ա 10/06/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծրագրի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. նոյեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. նոյեմբերի 30-ի N 708-Ա որոշման |
«Հայաստանի հեռավոր համայնքներում STEM կրթության մշակույթի և միջավայրի խթանում և կարգավորում»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրով նախատեսվում է չորս գյուղական դպրոցներում բնագիտական լաբորատորիաների գործարկում և լաբորատոր փորձերի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում։ Ծրագրի անհրաժեշտությունը՝ Աջակցել գյուղական դպրոցներում բնագիտական լաբորատորիաների ստեղծում և բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության ստեղծում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելն է, համաձայն ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 3-րդ կետի բ) ենթակետի դրույթների: Մասնավորապես` ծրագրի շրջանակներում Հիմնադրամի սեփական միջոցների և հանգանակությունների հաշվին արտերկրից ներմուծվող և ՀՀ-ի տարածքում ձեռքբերվող բնագիտական լաբորատոր նյութերի և սարքավորումների, մասնագետների վերապատրաստման, նախագծային, փորձաքննական, շինարարական աշխատանքների և շինանյութերի, սարքավորումների, կապուղիների, կահույքի, տեխնիկայի ազատումը մաքսային պարտադիր վճարումներից և ԱԱՀ-ից: |
3. |
Բարեգործը |
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն |
4. |
Ծրագիրը կատարողը |
Ծրագիրն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, որի տվյալներն են` ▪ ՀՎՀՀ՝ 02645043 ▪ Հասցեն` Ամիրյան 18/3, բն. 12 ▪ Հաշվարկային հաշիվ` 1570023320370100 ▪ Բանկ՝ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ▪ Գործադիր տնօրեն՝ Լարիսա Վիրջինիա Հովաննիսյան: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագրով նախատեսվում է բնագիտական լաբորատորիաների գործարկում և լաբորատոր փորձերի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում ՀՀ չորս գյուղական բնակավայրերում՝ 1. Գյուղ Արշալույս, Արմավիրի մարզ 2. Գյուղ Արուճ, Արագածոտնի մարզ 3. Գյուղ Դսեղ, Լոռու մարզ, 4. Գյուղ Սարիգյուղ, Տավուշի մարզ, Ծրագրի բնագավառը՝ կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29,065,832 ՀՀ դրամ, որը ներառում է սարքավորումներ և բնագիտական նյութեր ձեռք բերելու, բնագիտական լաբորատորիաները վերանորոգելու, ինչպես նաև ծրագրի արտաքին աուդիտ իրականացնելու հետ կապված ընդհանուր ծախսերը: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Բարեգործություն ստացողներն են վերոհիշյալ չորս գյուղական բնակավայրերի հանրակրթական դպրոցները։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագրի սկիզբը՝ 15.12.2020 թ․, ավարտը՝ 24.03.2021 թ․: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագիրը նախատեսում է վերոհիշյալ չորս դպրոցներում բնագիտական լաբորատորիաների գործարկում և լաբորատոր փորձերի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում։ Դա իրականացվելու է յուրաքանչյուր դպրոցում լաբորատորիայի համար նախատեսված, սակայն չգործարկված տարածքների վերանորոգման, այնտեղ անվտանգության կանոնների ապահովման, համապատասխան գույքով կահավորման, ինչպես նաև փորձերի իրականացման համար անհրաժեշտ նյութերի և սարքավորումների ձեռքբերման միջոցով։ Լաբորատորիաների բացումից հետո հիմնադրամի կողմից գործուղված ուսուցիչների կողմից կիրականացվեն լաբորատոր փորձեր և կգործարկվեն բնագիտական ուղղվածություն ունեցող խմբակներ։ Աշխատանքները ակնկալվում են ավարտել մինչև օրացույցային տարվա ավարտը: Նկարագրված աշխատանքներն իրականացնելու են համապատասխան ոլորտներում մասնագիտացած կազմակերպությունները` Փոքրիկ Էյնշտեյն, ԿԱՄԱՐ 17, Գրանթ Թորնթոն: Միջոցառումների ծախսերը կկազմեն 29,065,832 դրամ, որից շինարարություն՝ 16,408,000 դրամ, տեխնիկա/սարքավորումներ՝ 11,657,832 դրամ, արտաքին աուդիտ՝ 1,000,000 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հետևյալ ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում. 1. Լաբորատոր նյութեր և սարքավորումներ չորս դպրոցների համար՝ 11,657,832 դրամ. 2. Սարիգյուղի միջնակարգ դպրոցի լաբորատորիայի սենյակի վերանորոգում՝ 4,200,000 դրամ. 3. Արուճի միջնակարգ դպրոցի լաբորատորիայի սենյակի վերանորոգում՝ 3,625,000 դրամ. 4. Արշալույսի միջնակարգ դպրոցի լաբորատորիայի սենյակի վերանորոգում՝ 3,250,000 դրամ. 5. Դսեղի միջնակարգ դպրոցի լաբորատորիայի սենյակի վերանորոգում՝ 5,333,000 դրամ. 6. Ծրագրի արտաքին աուդիտ՝ 1 000 000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպման ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպման ընդհանուր ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի շրջանակներում նախատեսված է համագործակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզպետարանների, Արուճ, Արշալույս, Դսեղ և Սարիգյուղ գյուղերի դպրոցների տնօրինության հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից: Ծրագրի ավարտից հետո՝ համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմանը, Բարեգործական ծրագրերի խորհրդակցական հանձնաժողովին կտրվի ծրագրի կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|