Գլխավոր տեղեկություն
Համար
N 1412-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.11.2020-30.12.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.23/73(1526).1 Հոդ.946.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2019 թվականի N 1412-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ինչպես նաև հաշվի առնելով մարզում վերոնշյալ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար լոգիստիկ ենթակառուցվածքի առկայությունը, մասնավորապես` միջազգային գործող օդանավակայանի, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, գործող երկաթուղային ցանցի առկայությունը և դրան հարակից հողատարածքների առկայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Մարմաշենի խճուղի թիվ 17, Մարմաշենի խճուղի թիվ 19, Մարմաշենի խճուղի թիվ 21, Մարմաշենի խճուղի թիվ 60 և Մարմաշենի խճուղի թիվ 66 հասցեներում գտնվող տարածքում` համաձայն N 3 հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:

2. Սահմանել`

1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես լոգիստիկ և արտադրական՝ սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված ոլորտներում.

2) շահագործողների ներառման կարգը շահագործողների ռեեստրում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի.

3) ԱՏԳ տարածքին և սահմանագծին ներկայացվող պահանջները` համաձայն N 2 հավելվածի.

4) «Ազատ մաքսային գոտի» ընթացակարգի կիրառումը Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղի թիվ 17 հասցեի տարածքում.

5) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը՝ 40 տարի:

3. Ճանաչել «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար` 273.110.973462) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:

4. Հաստատել`

1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 3 հավելվածի.

2) «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 4 հավելվածի.

3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 5 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2021 թվականի մայիսի 31-ը «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել պայմանագիր:

(5-րդ կետը փոփ. 26.11.20 N 1826-Ն)

6. ԱՏԳ-ի գործունեության գործարկման վերջնաժամկետը սահմանել փուլերով` սույն որոշման 5-րդ կետով սահմանված պայմանագրում ամրագրված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր փուլի գործարկումը կազմակերպելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1412-Ն որոշման

 

 ԱՏԳ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

A01.2

Բազմամյա մշակաբույսերի աճեցում, բացառությամբ 01.21, 01.24, 01.25, 01.26, 01.27 դասերի

A01.6

Գյուղատնտեսության բնագավառում օժանդակ գործունեություն և բերքի մշակում բերքահավաքից հետո

C10

Սննդամթերքի արտադրություն

C13

Մանածագործական արտադրատեսակների արտադրություն

C14

Հագուստի արտադրություն

C15

Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրություն

C20

Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն

C21

Դեղագործական արտադրանքի արտադրություն

C22

Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն

C23

Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն

C25

Պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն, բացի մեքենաներից և սարքավորանքից

C26

Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն

C27

Էլեկտրական սարքավորանքի արտադրություն

C28

Մեքենաների և սարքավորանքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում

C29

Ավտոմեքենաների արտադրություն

C30

Այլ տրանսպորտային սարքավորանքի արտադրություն

C31

Կահույքի արտադրություն

C32

Արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում

C33

Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում

G46

Մեծածախ առևտուր, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից

G47.91

 Ինտերնետով կամ փոստով ապրանքների մանրածախ առևտուր

H49.41

Ավտոճանապարհային բեռնափոխադրումներ

H51.21

Օդային բեռնափոխադրումներ

H52

Պահեստավորում և տրանսպորտային օժանդակ գործունեություն

H53.2

Այլ փոստային և սուրհանդակային գործունեություն

J58.2

Համակարգչային ծրագրերի հրատարակություն

J62

Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում

J63

Տեղեկատվական ծառայությունների մատուցում

K64.9

Այլ ֆինանսական միջնորդություն

K66

Ֆինանսական միջնորդության և ապահովագրության ոլորտում օժանդակ գործունեություն

M71

Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ

M72

Գիտական հետազոտություններ և մշակումներ

M74

Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն

N77.35

Օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1412-Ն որոշման

 

ԱՏԳ ՏԱՐԱԾՔԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Ազատ տնտեսական գոտու այն տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը պարտադիր է

1) բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների ներսբերման հնարավորությամբ, ավտոկայանատեղով և փակուղով ապահովվածությունը.

2) հաստատած սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան սահմանով սահմանազատվածությունը.

3) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողություն և մաքսային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով ու տեխնիկական միջոցներով ապահովվածությունը.

4) տարածքի անվտանգության, առաջնային բուժօգնության և հակահրդեհային համակարգերով ապահովվածությունը.

5) անխափան ջրամատակարարման և ջրահեռացման, էներգամատակարարման, գազամատակարարման, աղբահանության և կապի միջոցների (առնվազն հեռախոսային կապի և ինտերնետի) ապահովվածությունը.

6) սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանման համապատասխան միջոցներով ապահովվածությունը.

7) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև բեռնման, բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներով և այլ միջոցներով ապահովվածությունը:

Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների այն տարածքը, որում պետք է գործի «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, պետք է սահմանազատված լինի այնպես, որպեսզի ապահովված լինի Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից նրա տարանջատումը:

 Ազատ տնտեսական գոտու սահմանազատումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից պետք է կատարվի պարսպապատելու միջոցով` այնպես, որպեսզի բացառվի ազատ տնտեսական գոտու տարածքից մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ներմուծման և արտահանման կամ վնասման հնարավորությունը: Ազատ տնտեսական գոտու պարիսպը պետք է կառուցվի ազատ տնտեսական գոտու տարածքում կառուցված շենք, շինություններից այնպիսի հեռավորության վրա, որ բացառվի ազատ տնտեսական գոտու տարածքից մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ներմուծման և արտահանման հնարավորությունները:

Ազատ տնտեսական գոտու պարսպապատմանը ներկայացվում են հետևյալ տեխնիկական պահանջները՝

1) պարիսպը պետք է պատրաստված լինի քարից, բետոնից կամ այլ նյութից, որը ապահովում է տարածքի մեկուսացվածությունը.

2) պարիսպը պետք է լինի անընդհատ ամբողջ շրջագծով` բացառությամբ ֆիզիկական անձանց մուտքի, ելքի, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման, արտահանման համար նախատեսված անցագրային կետերի.

3) պարսպի ամբողջ երկայնքով պետք է տեղադրված լինեն տեսախցիկներ, այնպիսի հեռավորությամբ, որ հնարավոր լինի ապահովել ամբողջ տարածքի տեսանելիությունը.

4) պարիսպը պետք է լինի երկկողմանի լուսավորված (դրսից և ներսից):

Անվտանգության նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով կազմակերպիչը պետք է ապահովվի անհրաժեշտ տարածքով՝ մաքսային և կազմակերպչի անվտանգության մարմինների կողմից տեսադիտելու համար (անցակետ):

Ազատ տնտեսական գոտու անցակետին ներկայացվում են հետևյալ տեխնիկական պահանջները`

1) անցակետը պետք է ունենա փաստաթղթային մաքսային գործառնությունների իրականացման համար առանձնացված տարածք.

2) անցակետը պետք է ունենա մաքսային հսկողության իրականացման համար առանձնացված տարածք.

3) անցակետը պետք է ունենա մաքսային հայտարարագրման համար համապատասխան սարքավորումներով առանձնացված տարածք.

4) անցակետը պետք է ապահովված լինի ժամանակավոր պահպանության հանձնված, այդ թվում՝ պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող` դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների պահպանման համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինություններով և սարքավորումներով.

5) անցակետը պետք է ապահովված լինի կշռելու հնարավորություն ունեցող էլեկտրոնային կշեռքներով (այդ թվում` ավտոմեքենաներ կշռող առնվազն 80 տոննա կշռելու հնարավորություն ունեցող կշեռք, եթե ազատ տնտեսական գոտու տարածք կամ այդ տարածքից ապրանքների մատակարարումները պետք է կատարվեն երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտով).

6) անցակետը պետք է ապահովված լինի մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերով և սարքավորումներով (ռենտգենային, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման և այլն)` վերադաս մաքսային մարմնի սահմանած պահանջներին համապատասխան.

7) անցակետը պետք է ապահովված լինի մաքսային մարմինների աշխատողների և հայտարարագրման ծառայություններ մատուցող անձանց համար անհրաժեշտ կապով և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումներով, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով` մաքսային գործառնությունների իրականացումը տեղում կազմակերպելու համար.

8) անցակետը պետք է ապահովված լինի ապրանքների բեռնման-բեռնաթափման, տեղափոխման կամ փոխադրման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներով.

9) անցակետը պետք է ապահովված լինի տարածքում տեղադրված բոլոր տեսախցիկների տեսաձայնագրման համակարգով՝ 90 օր հիշողության ծավալով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1412-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_20753

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1412-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1412-Ն որոշման

 

  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ

 

Կազմակերպչի կողմից ներկայացվող ազատ տնտեսական գոտում գործունեության իրականացման արդյունքների վերաբերյալ

 

01. .20 թ. - 01. .20 թ.

(հաշվետու ժամանակաշրջանը)

Ազատ տնտեսական գոտու անվանումը ____________________________________

Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը __________________________________

Կազմակերպչի անվանումը ___________________________________

Պետական գրանցման համարը ___________________________________

Պետական գրանցման ամսաթիվը ___________________________________

Գտնվելու վայրը ___________________________________

Կոնտակտային տվյալները ___________________________________

Կազմակերպության գործադիր մարմնի

ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը __________________________________

 

Հաշվետվություն

 

ազատ տնտեսական գոտու կազմակերպչի գործունեության վերաբերյալ

 

NN
ը/կ

Ցուցանիշի անվանումը

Պլանավորված

Փաստացի

 1.

Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների (այդ թվում, էլեկտրոնային) անվանումը (թվարկել բոլոր ծառայությունները)

   
 2.

Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայության սակագին (թվարկել բոլոր ծառայությունների սակագները, ՀՀ դրամ*)

   
 3.

Կազմակերպչի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ներդրումների չափը (ՀՀ դրամ) և ուղղվածությունը

● Ներդրումներ հիմնական կապիտալում (այդ թվում` սեփական միջոցներից, այլ միջոցներից` ըստ աղբյուրների)

● Կապիտալ ծախսեր

● Ընթացիկ ծախսեր

   
 4.

Կազմակերպչի շահույթը հաշվետու ժամանակաշրջանում (ՀՀ դրամ)

   
 5.

Մարքեթինգային միջոցառումների համար իրականացված ծախսեր` ըստ ուղղությունների (ՀՀ դրամ)

   
 6.

Հաշվետու ժամանակաշրջանում Կազմակերպչի կողմից որպես շահագործող ներգրավված բրենդերը

   
 7.

Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի քանակ

   
 8.

Միջին աշխատավարձի չափը (ՀՀ դրամ) կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի համար` ըստ գործունեության տեսակների

   
 9.

Ազատ տնտեսական գոտու շահագործողների թիվը, զբաղեցրած տարածքի չափը և ժամկետները

   
 10.

Ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող կազմակերպությունների ցանկը և գործունեության տեսակը (թվարկել)

   

* Ցուցանիշը արտարժույթով կատարվելու դեպքում հաշվարկել ՀՀ դրամի ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող տարեկան միջին փոխարժեքով

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան