Գլխավոր տեղեկություն
Համար
N 1659-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (28.11.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2020

 

08.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2020 թվականի N 1659-Լ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏ ԵՎ ՇՇԱԼՑՎԱԾ ԿՈՆՅԱԿ) 100 ՀԱԶԱՐ (100-ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՊԻՐՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ) ԼԻՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓՈՎ ԻՐԱՑՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ 100 ԴՐԱՄ ԵՎ (ԿԱՄ) 25 ԴՐԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՉԱՓՈՎ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշման 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող ապրանքների (կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ) 100 հազար (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցող չափով իրացում, այդ թվում՝ արտահանում ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ և (կամ) 25 դրամ պետական տուրքի չափով տնտեսավարող սուբյեկտին օժանդակության տրամադրման ընթացակարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

08.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 8-ի N 1659-Լ որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏ ԵՎ ՇՇԱԼՑՎԱԾ ԿՈՆՅԱԿ) 100 ՀԱԶԱՐ (100-ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՊԻՐՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ) ԼԻՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓՈՎ ԻՐԱՑՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ 100 ԴՐԱՄ ԵՎ (ԿԱՄ) 25 ԴՐԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՉԱՓՈՎ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են տնտեսավարող սուբյեկտների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի (բրենդիի) սպիրտի և շշալցված կոնյակի (բրենդիի) 100 հազար (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցող չափով իրացված, այդ թվում՝ արտահանված ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) դիմաց տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին կետի աղյուսակի 5.1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերություններով սահմանված լրացուցիչ 25 դրամ և (կամ) 100 դրամ պետական տուրքի չափով տնտեսավարող սուբյեկտին օժանդակության տրամադրման ընթացակարգի ու ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն ընթացակարգի իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշման հավելվածի 3-րդ կետով սահմանված պահանջները բավարարող և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 4-րդ բաժնի 1.2-րդ տողում նշված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերած իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը:

3. Օժանդակության տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որն իր կողմից իրացված, այդ թվում՝ արտահանված ապրանքների ծավալների և հարկային պարտավորությունների վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, սույն ընթացակարգի N 1 ձևին համապատասխան, դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե` որևէ ամսվա իրացմանը, այդ թվում՝ արտահանմանը հաջորդող երկրորդ ամսվա վերջին օրը ներառյալ, որին կցում է իրացված, այդ թվում՝ արտահանված ապրանքների ցանկ (այսուհետ` ցանկ)` սույն ընթացակարգի N 2 ձևին համապատասխան:

(3-րդ կետը լրաց. 25.11.20 N 1825-Լ)

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և տնտեսավարող սուբյեկտին տրամադրում է սույն ընթացակարգի N 3 ձևին համապատասխան եզրակացություն կամ մերժում եզրակացության տրամադրումը՝ նշելով մերժման հիմքը (հիմքերը):

(4-րդ կետը լրաց. 25.11.20 N 1825-Լ)

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված դիմումը մերժվում է, եթե՝

1) այն ներկայացվել է սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված ժամկետի խախտմամբ.

2) ցանկի N 1 աղյուսակի 1-ին, 1.1-ին, 2-րդ և 2.1-ին տողերում նշված ծավալը չի համապատասխանում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ինչպես նաև ապրանքների կամ տարանցման մաքսային հայտարարագրերում արտացոլված ծավալին, կամ ցանկի N 2 աղյուսակի 1-ին, 1.1-ին, 2-րդ և 2.1-ին տողերում նշված ծավալը չի համապատասխանում հաշվարկային փաստաթղթերում, ինչպես նաև մաքսային կամ տարանցիկ հայտարարագրերում արտացոլված ծավալին.

3) դիմումի ստացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ առկա են չկատարված հարկային պարտավորություններ:

(5-րդ կետը լրաց. 25.11.20 N 1825-Լ)

5.1. Սույն ընթացակարգի 5-րդ կետի 2-րդ և (կամ) 3-րդ ենթակետերի հիմքով (հիմքերով) մերժումը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը կարող է վերացնել անհամապատասխանությունները և նոր դիմում ներկայացնել:

(5.1-ին կետը լրաց. 25.11.20 N 1825-Լ)

6. Տնտեսավարող սուբյեկտը սույն ընթացակարգի 4-րդ կետում նշված եզրակացությունն ստանալուց հետո օժանդակության տրամադրման նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, սույն ընթացակարգի N 4 ձևին համապատասխան, դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, որին կցում է սույն ընթացակարգի 4-րդ կետում նշված եզրակացության բնօրինակը։ Դիմումը ներկայացվում է սույն ընթացակարգի N 6 ձևի 2.4.1-ին կետով սահմանված ժամկետներում:

(6-րդ կետը լրաց. 25.11.20 N 1825-Լ)

7. Տնտեսավարող սուբյեկտի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև կնքվում է պետական օժանդակություն տրամադրելու պայմանագիր՝ սույն ընթացակարգի N 6 ձևին համապատասխան։

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանումը (ստորաբաժանումները) սույն ընթացակարգի 6-րդ կետում նշված դիմումը մուտքագրվելու և N 6 ձևին համապատասխան պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է (են) դիմումի ուսումնասիրություն և անհամապատասխանությունների բացակայության դեպքում կազմում է N 5 ձևին համապատասխան եզրակացություն, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանումն օժանդակության գումարը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին:

(8-րդ կետը փոփ., լրաց. 25.11.20 N 1825-Լ)

9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սույն ընթացակարգի 6-րդ կետում նշված դիմումը մերժվում է, եթե՝

1) սույն ընթացակարգի 4-րդ կետի եզրակացությունում և 6-րդ կետի դիմումում նշված տվյալներում առկա են անհամապատասխանություններ.

2) դիմումը ներկայացվել է սույն ընթացակարգի N 6 ձևի 2.4.1-ին կետում նշված ժամկետների խախտմամբ.

3) տնտեսավարող սուբյեկտն ակնկալում է օժանդակություն «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող դեռևս չիրացված, այդ թվում՝ չարտահանված ապրանքների՝ կոնյակի (բրենդիի) սպիրտի և շշալցված կոնյակի (բրենդիի) 100 հազար (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցող չափի համար։

10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սույն ընթացակարգի 6-րդ կետում նշված դիմումի մերժման դեպքում նշվում է (են) մերժման հիմքը (հիմքերը) և դիմումատուին տեղեկացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։

(10-րդ կետը փոփ. 25.11.20 N 1825-Լ)

10.1. Սույն ընթացակարգի 9-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի հիմքով մերժումը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը կարող է վերացնել անհամապատասխանությունները և նոր դիմում ներկայացնել:

(10.1-ին կետը լրաց. 25.11.20 N 1825-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

………………………………………………………...............…………………………......-ԻՑ

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԻՐԱՑՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել եզրակացություն ................................………………………… ....-ի

                             (նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

կողմից արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվանից մինչև 2020 թվականի .................ամիսն ընկած ժամանակահատվածում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող իրացված, այդ թվում՝ արտահանված ապրանքների ծավալների համապատասխանության և հարկային պարտավորությունների մասին։

Առդիր՝ .... էջ։

 

Ստորագրող

 

.............................

(պաշտոնը)

…….........................

(անունը, ազգանունը)

 

..................................

(ստորագրությունը)

 
 

..... ..................... 20.....թ.

 

 

Կ.Տ.

 

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԻՐԱՑՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Աղյուսակ N 1

 

NN

ը/կ

Ցուցանիշը

Լիտրը

(100-տոկոսանոց

սպիրտի վերահաշվարկով)

1.

Արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվանից մինչև 2020 թվականի _ ամսվա վերջին օրը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված «Արտաքին տնտեսական

գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ (բացառությամբ սպիրտի)

 

2.

Արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվանից մինչև 2020 թվականի _ ամսվա վերջին օրը ներառյալ արտահանված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ (բացառությամբ սպիրտի)

 

3.

Ընդամենը

 

 

այդ թվում` 2020 թվականի _ամսում

1.1.

2020 թվականի ամսվա վերջին օրը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ (բացառությամբ սպիրտի)

 

2.1.

2020 թվականի ամսվա վերջին օրը ներառյալ արտահանված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման

թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ (բացառությամբ սպիրտի)

 

3.1.

Ընդամենը

 

 

այդ թվում` 2020 թվականի ամսում

3.1.1.

220820 ծածկագրին դասվող շշալացված կոնյակի (բրենդիի)

 

 

Աղյուսակ N 2

 

NN

ը/կ

Ցուցանիշը

Հաշվարկային փաստաթղթում, ապրանքների կամ տարանցման մաքսային հայտարարագրերում նշված

ծավալը (լիտր)

Լիտրը

(100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

1.

Արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվանից մինչև 2020 թվականի ամսվա վերջին օրը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող սպիրտ

   

2.

Արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվանից մինչև

2020 թվականի ամսվա վերջին օրը ներառյալ արտահանված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող սպիրտ

   

3.

Ընդամենը

 

այդ թվում` 2020 թվականի ամսում

1.1.

2020 թվականի _ ամսվա վերջին օրը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքում

իրացված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող սպիրտի

   

2.1.

2020 թվականի ամսվա վերջին օրը ներառյալ արտահանված «Արտաքին տնտեսական գործու-

նեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող սպիրտի

   

3.1.

Ընդամենը

 

այդ թվում` 2020 թվականի ամսում

3.1.1.

220820 ծածկագրին դասվող կոնյակի (բրենդիի) սպիրտ

   

 

Ձև N 3

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

................................................………………………… ....-Ի ԿՈՂՄԻՑ «ԱՐՏԱՔԻՆ

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԻՐԱՑՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն ................................………….............................…………… –ի

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

կողմից արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվանից մինչև 2020 թվականի .................ամիսն ընկած ժամանակահատվածում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող ապրանքների իրացման, այդ թվում` արտահանման ծավալը կազմել է լիտր, որից 2020 թվականի ամսվանը լիտր, որը համապատասխանում է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, հաշվարկային փաստաթղթերում, ինչպես նաև ապրանքների կամ տարանցման մաքսային հայտարարագրերում արտացոլված ծավալին:

Միաժամանակ, համաձայն տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության, 2020 թվականի _ ամսվա լիտր իրացված ծավալից լիտրը վերաբերում է 220820 ծածկագրին դասվող կոնյակի (բրենդի) սպիրտին, իսկ լիտրը` 220820 ծածկագրին դասվող շշալցված կոնյակին (բրենդիին):

Հայտնում եմ, որ վերը նշված տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն եզրակացությունն ստանալու նպատակով ներկայացված դիմումի ստացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ...............................................................................................................:

(կատարել նշում հարկային պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵԿ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
ՂԵԿԱՎԱՐ

 ........................

(ստորագրությունը)

  .........................................

(անունը, ազգանունը).

 

------- ----------------------202------թ.

   

 

Կ.Տ.

   

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

………………………………………………………...............………………………… ....-ԻՑ

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԿՈՆՅԱԿԻ (ԲՐԵՆԴԻԻ) ՍՊԻՐՏԻ ԵՎ ՇՇԱԼՑՎԱԾ ԿՈՆՅԱԿԻ (ԲՐԵՆԴԻԻ) 100 ՀԱԶԱՐ (100-ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՊԻՐՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ) ԼԻՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓՈՎ ԻՐԱՑՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել եզրակացություն ................................………………………… ....-ի

                                          (նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

կողմից 2020 թվականի

............................... –ից

(նշել ամիսը և օրը) 

մինչև 2020 թվականի

.......................... –ն

(նշել ամիսը և օրը)

 

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի (բրենդիի) սպիրտի և շշալցված կոնյակի (բրենդիի) 100 հազար (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցող չափով իրացված, այդ թվում՝ արտահանված ապրանքների մասով վճարված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով

սահմանված

.....…………………

(նշել գումարի չափը թվերով)

(.....……………………….)

(նշել գումարի չափը տառերով)

 

դրամ լրացուցիչ պետական տուրքի չափով օժանդակության տրամադրման և այն

..........................………………………… .... -ի

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 .......................................... գործող

(նշել բանկի անվանումը)

 

N ……………………………. հաշվեհամարին փոխանցման մասին։ Առդիր՝ .... էջ։

 

Ստորագրող

 

.............................

(պաշտոնը)

…….........................

(անունը, ազգանունը)

 

..................................

(ստորագրությունը)

 
 

..... ..................... 20.....թ.

 

 

Կ.Տ.

 

Ձև N 5

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N_ _

 

................................................………………………… ....-Ի ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

..................... ԱՄՍԻՆ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԻՐԱՑՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված 2020 թվականի

 ................-ի

(նշել ամիսը)

 

......... –ի

(նշել օրը)

N …….....

(նշել համարը)

եզրակացության համաձայն .........................................................-ի

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

(ՀՎՀՀ` ....................) կողմից 2020 թվականի .............. ամսին իրացվել, այդ թվում՝ արտահանվել է

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող ........... լիտր կոնյակի (բրենդիի) սպիրտ և ........... լիտր շշալցված կոնյակ (բրենդի)։

Նշված խմբաքանակն իրացվել, այդ թվում՝ արտահանվել է ծանուցման ենթակա համապատասխան գործունեության իրավունքի N …… հաշվառման շրջանակներում։

.........................................................-ի կողմից 2020 թվականի ............ ամսին իրացված,

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

այդ թվում՝ արտահանված ապրանքների մասով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լրացուցիչ պետական տուրքը կազմում է

...................... (…………………….…....) դրամ և այդ չափով օժանդակությունը ենթակա է

(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)

 

վճարման ................................……………………… ... -ի

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

......................................... գործող

(նշել բանկի անվանումը)

 

N ……………………………. հաշվեհամարին։

(նշել հաշվեհամարը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

-----------------------------------------------

(նշել ստորաբաժանման անվանումը և ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

........................................

(ստորագրությունը)

.........................................

(անունը, ազգանունը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

-----------------------------------------------

(նշել ստորաբաժանման անվանումը և ստորաբաժանման

ղեկավարի անունը, ազգանունը)

 ........................

(ստորագրությունը)

 .........................................

(անունը, ազգանունը).

 

------- ----------------------202------թ.

   

 

Ձև N 6

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N

 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

քաղ. Երևան

 2020 թ.

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար Ա. Խաչատրյանի (այսուհետ՝ նախարարություն), որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և

.........................................................-ի

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

(ՀՎՀՀ` ....................)

.............................................

(նշել պաշտոնը, անունը, ազգանունը)

մյուս կողմից (այսուհետ՝ շահառու), (այսուհետ՝ միասին՝ կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշմամբ հաստատված՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը (այսուհետ՝ միջոցառում), միջոցառման շրջանակներում հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 8-ի N 1659-Լ որոշումը (այսուհետ` որոշում) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն պայմանագրով շահառուն որոշմամբ սահմանված ընթացակարգով և ժամկետներում պետական օժանդակություն ստանալու նպատակով դիմում է նախարարություն, իսկ նախարարությունը համապատասխան եզրակացության հիման վրա տրամադրում է որոշմամբ սահմանված օժանդակությունը։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Նախարարությունն իրավունք ունի`

2.1.1. պահանջելու օժանդակության ստացման նպատակով դիմումին կից ներկայացնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված եզրակացությունը,

2.1.2. օժանդակության ստացման մասին դիմումը և 2.1.1-ին կետում նշված եզրակացությունը որոշմամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում չընդունել և դիմումատուին տեղեկացնել 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել անհամապատասխանությունները և նոր դիմում ներկայացնել։

 

2.2. Նախարարությունը պարտավոր է`

2.2.1. 2.1.1-ին կետի եզրակացությունում նշված ապրանքների իրացման ծավալների հիման վրա հաշվարկել օժանդակության գումարի տրամադրման չափը,

2.2.2. ստուգել շահառուի կողմից վճարված պետական տուրքի վճարման անդորրագրի առկայությունը,

2.2.3. դիմումը մուտքագրվելու և պայմանագիր կնքվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ստորաբաժանման եզրակացության հիման վրա օժանդակության գումարը փոխանցել շահառուին։

2

2.3. Շահառուն իրավունք ունի`

2.3.1. օժանդակություն ստանալու համար դիմել որոշման գործողության ամբողջ ժամկետի համար,

2.3.2. ստանալ որոշմամբ սահմանված չափով օժանդակություն:

 

2.4. Շահառուն պարտավոր է`

2.4.1. Պետական եկամուտների կոմիտեի եզրակացությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դեկտեմբեր ամսին՝ մինչև դեկտեմբերի 22-ը դիմել նախարարություն՝ օժանդակության ստացման դիմումին կցելով Պետական եկամուտների կոմիտեի եզրակացության բնօրինակը,

2.4.2. օժանդակության ստացման մասին դիմումը և 2.1.1-ին կետում նշված եզրակացությունը որոշմամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում շտկել անհամապատասխանությունները և ներկայացնել նոր դիմում՝ 2.1.2-րդ կետում նշված ժամկետում։

2.4.3. խստորեն պահպանել միջոցառման և որոշման պայմանները։

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՒՄԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Պայմանագրի գումարը կազմում է միջոցառման գործողության ամբողջ ժամանակաշրջանում շահառուի կողմից ներկայացված դիմումների հիման վրա հաշվարկված գումարը։

3.2. Օժանդակության գումարը հաշվարկային է, և շահառուն իրավունք չունի պահանջելու ավելացնել, իսկ նախարարությունը նվազեցնել այդ գումարը։

3.3. Օժանդակության տրամադրումն իրականացվում է փուլերով՝ ներկայացված դիմումների հիման վրա, դիմումի ստացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

3.4. Նախարարությունը 3.1-ին կետում նշված օժանդակության գումարները փոխանցում է շահառուի հաշվարկային հաշվին՝ անկանխիկ եղանակով։

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

5.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև միջոցառման գործողության ժամկետի ավարտը, կողմերի՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը։

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6.1. Պայմանագիրը կարող է փոփոխվել և լուծվել կողմերի համաձայնությամբ։ Պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր։

 

7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7.1. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

8.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և կողմերը այն չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսիք են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

9. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

9.1. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով, երեք օրինակից և ..... էջից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

10. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հասցեն`

0010, քաղ. Երևան, Մհեր Մկրտչյան 5

ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն

Հ/Հ ................................

ՀՎՀՀ 02698604

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

.....................................................

(ստորագրությունը)     Կ. Տ.

  ՇԱՀԱՌՈՒ

 

(կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

Հասցեն...............................................

....................................................

ՀՎՀՀ.......................................

Հեռ. ....................................

Հ/Հ..................................

...............................................

(Ֆինանսական կառույցի անվանումը)

.........................................................

(Շահառուի ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

.....................................................

(ստորագրությունը)    Կ. Տ.

 

(հավելվածը լրաց., փոփ. 25.11.20 N 1825-Լ)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հոկտեմբերի 2020 թվական: