Գլխավոր տեղեկություն
Համար
N 832-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 832-Ա

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 247,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Հույսի ճրագ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

 

Հավելված

 ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

 դեկտեմբերի 24-ի N 832–Ա

 որոշման

 

«Հույսի Ճրագ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Նյութական և ֆինանսական օգնություն՝ հասարակության սոցիալապես անապահով շերտերին:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի քաղաքացիներ, Կալիֆորնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝
· Սեթա -Յունիս Ղազարյան Ենովքի (անձնագրի N AA0002802, տրված՝ 21.10.2013 թ., 02-ի կողմից)
· Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AA0002801, տրված՝ 21.10.2013 թ., 02-ի կողմից)

4.

Ծրագիրը կատարողը

 «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ.՝ 043 500 503, 0 դրամ սակագնով, թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ՝ 01557357

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ-ի ամբողջ տարածք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

247300 (երկու հարյուր քառասունյոթ հազար երեք հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

1. ՀՀ մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև հիմնադրամի շահառու ընտանիքներ, ովքեր դիմում են գրասենյակ այցելությամբ՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր.
2. Փախստական ընտանիքներ .
3. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (անաշխատունակ, բազմազավակ) անհատույց տրվող ֆինանսական միջոցների անհատույց տրամադրում.
4. Վաղարշապատի բժշկական կենտրոն:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. նյութական օգնության տրամադրում (հագուստ, կոշիկ, պայուսակ, գրենական պիտույքներ, անկողնային պարագաներ, հիգիենայի և կենցաղային պարագաներ, էլեկտրական և պարզ անվասայլակ, քայլակ, հենակ և այլն) ՀՀ մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց և հիմնադրամի շահառու ընտանիքներին 120500 (հարյուր քսան հազար հինգ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
2. նյութական օգնության (հագուստ, կոշիկ, կենցաղային իրեր, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն) տրամադրում փախստական ընտանիքներին 12000 (տասներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
3. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (բազմազավակ, անաշխատունակ) անհատույց տրվող ֆինանսական միջոցների տրամադրում 30000 (երեսուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
4. Վաղարշապատի բժշկական կենտրոնին նյութական օգնություն (բժշկական պարագաներ) 12000 (տասներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
5. հիմնադրամի գրասենյակին տրամադրվող (շահառուների կենցաղակերպը բարելավելու նպատակով) ապրանքներ 20000 (քսան հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
6. արտերկրից ներմուծվող կոնտեյների բեռնափոխադրման ծախս 8800 (ութ հազար ութ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
Կազմակերպչական ծախսերի հանրագումարը կազմում է 44000 (քառասունչորս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝
· ավտոմեքենայի շահագործման ծախսեր՝ 4000 (չորս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
· գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ 26000 (քսանվեց հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը,
· աուդիտի իրականացում՝ 2000 (երկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
· գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 12000 (տասներկու հազար ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
Նշված միջոցառումներն իրականացվելու են 2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ՝
1․ հագուստի, կենցաղային իրերի, անկողնային պարագաների, խոհանոցային պարագաների, կոշիկների, հիգիենայի պարագաների, էլեկտրական և պարզ անվասայլակ, քայլակ, հենակ և այլ ապրանքների ներմուծում՝ 152500 (հարյուր հիսուներկու հազար հինգ հարյուր ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
2․ ավտոմեքենայի շահագործման ծախսեր (բենզին, գազ, պահեստամասեր և այլն) 4000 (չորս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
3․ աուդիտի իրականացում ՝ 2000 (երկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
4. հիմնադրամի գրասենյակին տրամադրվող (շահառուների կենցաղակերպը բարելավելու նպատակով) ապրանքներ 20000 (քսան հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
5. գրասենյակային գույքի ձեռք բերում՝ 12000 (տասներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
6 . արտերկրից ներմուծվող կոնտեյների բեռնափոխադրման ծախս՝ 8800 (ութ հազար ութ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր

2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպչական ծախսերի հանրագումարը կազմում է 44000 (քառասունչորս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից՝
- ավտոմեքենայի շահագործման ծախսեր՝ 4000 (չորս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
- գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ 26000 (քսանվեց հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը.
- աուդիտի իրականացում՝ 2000 (երկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
- գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 12000 (տասներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- սոցիալական աջակցության տարածքային մարմիններ
- տեղական ինքնակառավարման մարմիններ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում՝ լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ