Գլխավոր տեղեկություն
Համար
N 1825-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2020

 

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2020 թվականի N 1825-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1659-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 8-ի «2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող ապրանքների (կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ) 100 հազար (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցող չափով իրացում, այդ թվում՝ արտահանում ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ և (կամ) 25 դրամ պետական տուրքի չափով տնտեսավարող սուբյեկտին օժանդակության տրամադրման ընթացակարգը սահմանելու մասին» N 1659-Լ որոշման հավելվածի՝

1) 3-րդ կետը «հաջորդող» բառից հետո լրացնել «երկրորդ» բառով.

2) 4-րդ կետը «եզրակացություն» բառից հետո լրացնել «կամ մերժում եզրակացության տրամադրումը՝ նշելով մերժման հիմքը (հիմքերը)» բառերով.

3) 5-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝

«3) դիմումի ստացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ առկա են չկատարված հարկային պարտավորություններ:».

4) 5-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով՝

«5.1. Սույն ընթացակարգի 5-րդ կետի 2-րդ և (կամ) 3-րդ ենթակետերի հիմքով (հիմքերով) մերժումը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը կարող է վերացնել անհամապատասխանությունները և նոր դիմում ներկայացնել:».

5) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Դիմումը ներկայացվում է սույն ընթացակարգի N 6 ձևի 2.4.1-ին կետով սահմանված ժամկետներում:».

6) 8-րդ կետում «կազմվում է» բառերը փոխարինել «կազմում է» բառերով, իսկ «հիման» բառից հետո լրացնել «վրա» բառով.

7) 10-րդ կետից հանել «վերացնել անհամապատասխանությունները և նոր դիմում ներկայացնել» բառերը.

8) 10-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով՝

«10.1. Սույն ընթացակարգի 9-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի հիմքով մերժումը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը կարող է վերացնել անհամապատասխանությունները և նոր դիմում ներկայացնել:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2020 թվական: