Գլխավոր տեղեկություն
Համար
N 1433-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (19.11.2020-28.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2020 թվականի N 1433-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ներկայացված հայտը բավարարելու ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ մասին

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. օգոստոսի 28

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 27-ի N 1433-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը(դրամ)

1.

8418690008

Էլեկտրական կամ այլ տեսակների սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման սարքվածքներից բացի.
-- այլ՝
--- այլ

գեներատոր ջրի սառեցման համար

կգ

3 406

Իտալիա

14 500 000

2.

8418690008

Էլեկտրական կամ այլ տեսակների սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման սարքվածքներից բացի.
-- այլ՝
--- այլ

ֆրիզեր
(պաղպաղակը պատրաստող հիմնական սարք)

կգ

1 662

Իտալիա

63 500 000

3.

8418690008

Էլեկտրական կամ այլ տեսակների սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման սարքվածքներից բացի.
-- այլ՝
--- այլ

տեխնոթունել(պաղպաղակը սառեցնող և շոկոլադապատող սարք)

կգ

6 500

Իտալիա

246 000 000

4.

8418999000

Էլեկտրական կամ այլ տեսակների սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման սարքվածքներից բացի.
-- այլ՝
--- այլ

ֆրիզերի պահեստամաս(մխոց)

կգ

5

Իտալիա

540 000

5.

8418999000

Էլեկտրական կամ այլ տեսակների սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման սարքվածքներից բացի.
-- այլ՝
--- այլ

ֆրիզերի պահեստամաս(սենսորային վահանակ)

կգ

8

Իտալիա

1 150 000

6.

8208300000

Դանակներ և կտրող սայրեր մեքենաների կամ մեխանիկական հարմարանքների համար՝
– խոհանոցային պարագաների կամ սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող մեքենաների համար

ֆրիզերի պահեստամաս(հարող դանակ)

կգ

12

Իտալիա

330 000

7.

7315119000

Շղթաներ և դրանց մասեր սև մետաղներից.
– հոդակապավոր շղթաներ և դրանց մասերը.
– – հոլովակավոր շղթաներ.
– – – այլ

փաթեթավորման սարքի շղթայի պահեստամասեր

կգ

5

Իտալիա

390 000

8.

7306408008

Այլ խողովակներ, փողակներ և սնամեջ տրամատներ (օրինակ` բաց կարով կամ զոդովի, գամած կամ նույնանման եղանակով միացրած)՝ սև մետաղներից.
– խողովակներ՝ նավթամուղների և գազամուղների համար.
– այլ՝ կլոր լայնակի հատման, կոռոզիակայուն պողպատից.
– – այլ.
– – – – այլ

խողովակային գիծ(խողովակներ և խողովակային գծի մոնտաժման պարագաներ)

կգ

4 757

Իտալիա

13 200 000

9.

8704313100

Շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ բեռներ փոխադրելու համար՝

– – 5 տ-ից ոչ ավելի ավտոմոբիլի լրիվ զանգվածով՝

– – – – – նոր

Բեռնատար ավտոմեքենա Fiat Ducato Chassis

Շարժիչը` CNG-Natural Power Աշխատանքային ծավալը, լ` 3 Առավելագույն հզորությունը, ձ.ուժ` 140

հատ

12

Իտալիա

146 160 000

10.

8418690008

Էլեկտրական կամ այլ տեսակների սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման սարքվածքներից բացի.

-- այլ՝

--- այլ

Բազմադուռ իզոթերմային բեռնախցիկ-սառցարան՝ պաղպաղակի ավտոմեքենայի համար

կգ

12 000

Լիտվա

115 660 000

 

 Ընդամենը

601 430 000

(հավելվածը լրաց., փոփ. 18.11.20 N 1808-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.12.2022, N 1938-Ա 16.12.2022, N 1433-Ա
15.04.2021, N 552-Ա 16.04.2021, N 1433-Ա
27.01.2021, N 85-Ա 28.01.2021, N 1433-Ա
18.11.2020, N 1808-Ա 19.11.2020, N 1433-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան