Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-343-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (26.06.2002-18.05.2007)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.26/22(197) Հոդ.477
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի մայիսի 15-ին

 

«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի չորրորդ մասում «12» թիվը փոխարինել «9» թվով:

 

Հոդված 2. Օրենքի 20.1-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Տնտեսական դատարանը գործում է դատարանի նախագահի և 21 դատավորի կազմով, որոնցից 6-ը` անվճարունակության մասին գործեր քննող դատավորներ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
11 հունիսի 2002 թ.
ՀՕ-343-Ն